Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորմա՞լ է, որ հասցրել եմ 7 տղամարդու հետ սեքսով զբաղվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարեւ, սիրելի Լյուսի: Մշտապես հետեւում եմ Ձեր գրառումներին ու հոդվածներին: Ես 20 տարեկան եմ եւ արդեն հասցրել եմ 7 հոգու հետ սեքսով զբաղվել: Առաջին անգամն ինձ խաբել են ու ստիպել, երբ 17 տարեկան էի: Դրանից հետո կյանքս հիմնովին փոխվեց: Ես շուտ եմ վստահում մարդկանց ու նվիրվում: Գրեթե չի ստացվում նորմալ հարաբերություններ կառուցել, քանի որ մարդիկ այս ամենն անբարոյականություն են համարում: Այժմ շփվում եմ մի երիտասարդի հետ, ով պահպանողական մտածելակերպ ունի: Չէի ցանկանա վատաբանել նրան, բայց ստիպված եմ նշել, որ չափազանց եսասեր է, ու դա արտացոլվում է մեր հարաբերություններում: Նրան պատմել եմ ողջ կյանքս: Վերջերս սեքսով զբաղվեցինք, եւ պարզապես սարսափելի էր. ոչ մի համբույր, ոչ մի քնքշանք: Ասում է, որ երբեք չի համբուրի անալ սեքսով զբաղված աղջկա: Ասում է, որ նորմալ է ինձ ընդունում, բայց երբեմն ինձ վիրավորող կատակներ է  անում: Երբեմն այնպիսի զգացում ունեմ՝ կարծես շրջապատիս աղջիկներից վատն եմ. նրանք  «անմեղ» են, իսկ ես՝ նվաստ: Նորմա՞լ է, որ այդքան տղաների հետ կապ եմ ունեցել: Երբեմն ինձ անբարո եմ զգում հենց այս վերջին տղայի հետ շփումից: Երբեմն մտածում եմ՝ արդյոք արդարացի եմ վարվել ծնողներիս հանդեպ, ովքեր չափազանց պահպանողական են: Հոգնում եմ այս «քյառթու» հասարակությունից, կարծես լավ է 20 տարուց ավելի զսպել սեռական ցանկությունները՝ հանուն կարմիր խնձորի եւ օժիտի: Խորհուրդ տվեք՝ ինչպես վատ չզգամ ինձ: Նորմա՞լ է մի քանի տղայի հետ սեքսով զբաղված լինելը»:

 


Նմանատիպ հարցադրումներով նամակներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը մի ամբողջ նյութի վերածվեց: Մեր հասարակությունում մի սեռահասուն մարդու սեռական կյանքը, զուգընկերների թիվը, ցավոք, շարունակում է ակտուալ մնալ այլ մարդկանց համար: Նամակին անդրադարձել եմ միտք առ միտք: Այն, իհարկե, ուղեցույց չէ, անձնական կարծիքների համախումբ է, բայց կարող է օգտակար լինել այն չափահաս, սեռահասուն աղջնակների համար, ովքեր հոգնում են իրենց սեռական կյանքից բխող խնդիրներից:

Բազմամիտ դարձեք

Կազմալուծեք «ես միամիտ եմ, շուտ եմ վստահում ու նվիրվում մարդկանց» հաստատումը: Միգուցե Դուք միամիտ լինելուց անգիտակցական շահե՞ր ունեք, բայց փաստացի տեսնում ենք, որ դա Ձեզ ամեն անգամ հստակ խանգարում է: «Միամիտ եմ» արտահայտությունը, ըստ իս, հավասարազոր է «հետեւանքների մասին մտածելու կամ պատասխանատվություն կրելու հավես չունեմ. ավելի հեշտ է ինքս ինձ միամիտ որակումը տամ» մտքին: Դադարեք միամիտ լինել: Երբեք մի վստահեք, քանի դեռ խաչաձեւ չեք ստուգել մարդու մոտեցումները կյանքին, առավել եւս՝ սեքսին: Փոխեք Ձեր՝ նվիրվելու սկզբունքները, բարձրացրեք դրանց չափանիշները, անցեք միամիտ աղջնակի փուլը. Ձեր վարած սեռական կյանքն ու այդ փուլը բոլորովին չեն համապատասխանում իրար: Բազմամիտ դարձեք:

Հեղհեղուկ բարոյականություն

Վերջ տվեք այնպիսի մարդկանց ու տղամարդկանց հետ շփվել, ովքեր սեռահասուն տարիքում սեռական կյանք ունենալն անբարոյականություն են համարում: Դա վտանգավոր գավառամտություն է: Չափահաս մարդն իրավունք ունի համակրել, ընտրել ու սեռական կյանք վարել ում հետ ցանկանում է՝ տղամարդ, կին, իրենից փոքր, իրենից մեծ: Բացառություն են կազմում անչափահասներն ու օրենքով պատժելի այլ դեպքերը: Վերջ, մնացածը Ձեր պատասխանատվության ու իրավունքի հարց է: Ընդ որում, Ձեր սեռական կյանքը պետք է «փրայվիթ» (մասնավոր) լինի բացարձակապես բոլորի համար: Ու Ձեր զուգընկերներն էլ պետք է պահպանեն այդ դրույթը: Իսկ դրա համար վստահելիության մթնոլորտ է պետք: Բարոյականության հարց այստեղ ընդհանրապես չկա:

Խոստովանությունն աղետ է

Երբեք, երբեք, ԵՐԲԵՔ ու ԵՐԲԵՔ մի պատմեք հաջորդ սեքսուալ զուգընկերոջը նախորդների մասին: Այն էլ՝ մանրամասներ, սեքսի տեսակներ: Առավելագույնը, որ կարելի է տրամադրել տղամարդուն, «կույս չեմ, մնացածը քեզ չի վերաբերում՝ ոչ քանակ, ոչ տեսակ, ոչ որակ, ոչ ազգություն» նախադասությունն է: Փախեք այն տղամարդուց, ով Ձեզ համոզում է «խոստովանել»՝ վստահեցնելով, որ չի խանդում ու չի շահարկելու այդ ամենը: Ձեր անցյալը Ձեր նեղ անձնական կյանքն է. ընտրեք այնպիսի տղամարդու, ում դա չի հետաքրքրում: 

Օրալն ու անալը՝ հայեցակարգում

Կարծում եմ՝ տղամարդը, ում համար օրալ, անալ կամ սահմանադրորեն չարգելված այլ սեքսուալ գործողությունները ճակատագրական ու խնդրահարույց են, չի կարող Ձեզ հանդարտ վերաբերվել: Հանեք դա Ձեր մտքից, քանի որ իրատեսական չէ: Ձեզ նորմալ մարդ համարում է այն տղամարդը, ում համար գնահատելի են Ձեր մարդկային կոլորիտը, ինտելեկտը, հումորը, ընկեր լինելու ձեւաչափը, մտածելակերպը, ծնողների ու երեխաների վերաբերյալ Ձեր մոտեցումները եւ այլն: Բայց ոչ երբեք՝ սեքսուալ զուգընկերների թիվն ու արած սեքսի տեսակները: Նման տղամարդիկ գլխացավանք են: Ի դեպ, նրանք լիովին ունակ են գտնելու իրենց տեսակին, հարաբերվելու նրանց հետ, այնպես որ հանգիստ թողեք այդ տեսակին:

Օրալն ու բարդույթները

Հետո, եթե տղամարդը չի հանդուրժում օրալ սեքսով զբաղվող աղջկա բերանը, ապա, ըստ տրամաբանության, չպետք է առհասարակ սեքսով զբաղվի նրա հետ: Եթե զբաղվում է, ուրեմն խորքային այլ խնդիրներ ունի. միգուցե ծայրահեղ սեռաքաղց ունի եւ չունի սեքսի այլընտրանք, բացի Ձեզնից: Միգուցե Ձեր հոգեկանի ու նյարդային համակարգի միջոցով ինքնահաստատման կարիք ունի: Այս բոլոր դեպքերն էլ տղամարդու անճարության, ինքն իրեն չկատարելագործելու մասին է խոսում: Ինչների՞դ է պետք նման տղամարդը: 

Փախուստի հաջորդ առիթը

Առանց հետ նայելու, գլխապատառ փախուստի դիմեք այն տղամարդուց, ով ծաղրում է Ձեզ: Ոչ թե կատակաբանում կամ հումորաբանում, այլ հստակ ծաղրում ու հեգնում: Սա եւս ինքնահաստատման նշան է: Նա գտել է Ձեր թույլ կոճակներն ու հերթով սեղմում է դրանք: Սեղմվել, թե՝ ոչ, որոշում եք միայն Դուք: Հարգեք սեփական օրգանիզմն ու ուղեղը:  

Սեքսն ու ծնողները

Քանզի չափահաս եք, ժամանակն է ընկալելու, որ Ձեր սեքսուալ կյանքը միմիայն Ձերն է. ոչ մայրիկինը, ոչ հայրիկինը: Եթե նրանց չեք վստահում, ուրեմն երբեք ու ոչ մի դեպքում մի պատմեք դրա մասին: Խնամքով թաքցրեք: Բայց հիշեք նաեւ, որ սեքսի հետեւանքների համար պատասխանատու եք Դուք՝ միանձնյա: Այսինքն, եթե չհղիանալու մեթոդներից անտեղյակ լինելու պատճառով հղիանաք պատահաբար, այդ հարցը լուծելու եք Դուք, որովհետեւ Ձեր ծնողները Ձեզ «կոչնչացնեն»: Եթե սեքսի ժամանակ պահպանակովչպաշտպանվելու պատճառով որեւէ սեռավարակ բաժին հասնի, բուժումն անցնելու եք ու վճարելու եք Դուք: Սա իմանալու դեպքում եւս ծնողները կխժռեն Ձեզ: Այսինքն՝ մեծահասակ լինելը, սեքսուալ կյանք ունենալը, ազատ ընտրություն կատարելը սքանչելի բաներ են, բայց դրա համար պետք է գրագիտություն, պատասխանատվություն, սթափություն: Բացառել է պետք նվնվանությունը, ինֆանտիլությունը, անադեկվատությունը, փնթի մոտեցումներն ու անվստահելի մարդկանց: Ձեր ծնողները ոչ մի իրավունք չունեն խառնվել Ձեր սեքսուալ կյանքին կամ դրա մասին որեւէ տեղեկություն պահանջել: Բայց նաեւ բացարձակապես պարտավոր չեն հոգալ Ձեր պատահական հղիության ու սեռավարակների խնդիրները: Սա է իրատեսական վիճակը:

Ինքնագնահատական հանապազօրյա

Եվ վերջում, խորհուրդ եմ տալիս անպայման զբաղվել ինքնագնահատականով: Այն պետք է լինի իրատեսական բարձր: Դրան օգնում է լավ աշխատանքը, Ձեր դաշտին ու մտածելակերպին մոտ ընկերները, սիրելի զուգընկեր ունենալը կամ գոնե ստաբիլ, առողջ հոգեկանով, պաշտպանված սեքսուալ կյանք ունենալը: Ապահովեք այս ամենն, ու բավականին կհեշտանա ամեն ինչ: Ստեղծելը միգուցե մի քանի տարի տեւի, բայց կծառայի շատ երկար:

Աուրա Ֆ. BRAVO.am

16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա
Ամենադիտված