Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Սաֆա Միրզաեւը երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից սեփական լիազորություններն ավելի ընդլայնելու եւ նախագահի պաշտոնավարման ժամկետը 5­-ից 7 տարի սահմանելու, փոխնախագահների ինստիտուտ ստեղծելու հետ կապված մինչեւ այս տարվա վերջը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը մեկնաբանելու ժամանակ հայտարարել է, որ դրա անհրաժեշտությունը բխում է այն բանից, որ «կյանքը խիստ դինամիկ է դարձել, ժամանակն այնքան արագ է անցնում, որ նախագահը պաշտոնավարման 5 տարիներին չի հասցնում իրագործել ծրագրված զարգացման հեռանկարները»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, «Ազադլըգ» թերթը Սաֆա Միրզաեւի այդ կարծիքը ծիծաղելի է համարել: «Իլհամ Ալիեւը 13 տարուց ավելի է` երկրի ղեկավարն է: 13 տարի ընթացքում երկրում ոչ մի բնագավառ չի զարգացել:

Չի լուծվել ղարաբաղյան խնդիրը, մարդու իրավունքների եւ տնտեսության բնագավառներում վիճակը ցավալի է, մոտ հարյուր քաղբանտակյալներ կան: Տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամում:

Ամեն օր փակվում է որեւէ ընկերություն կամ բանկ: Սաֆա Միրզաեւի արտահայտած մտքերը հիմք են տալիս կարծելու, որ Ադրբեջանի իշխանությունը լրջորեն անհանգստացած է Թուրքիայում եւ տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով:

Մյուս կողմից, Իլհամ Ալիեւը չի հավատում իր թիմին եւ, գերլիազորություններ ձեռք բերելով, ցանկանում է իրեն ապահովագրել ապագայում տեղի ունենալիք հնարավոր վտանգներից: Խմբագրությանը հասած տեղեկություններով` հանրաքվեից կարճ ժամանակ հետո ծրագրվում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել:

Այսինքն, Իլհամ Ալիեւը չի ցանկանում սպասել 2018 թվականին: Տեղեկության մեջ ասվում է, որ Իլհամ Ալիեւը նախագահական ընտրություններից հետո լուծարելու է խորհրդարանը եւ նոր խորհրդարան է ձեւավորելու»,- ­գրում է «Ազադլըգ»-­ը: Սեփական իշխանությունը երկարացնելու Ալիեւի այդ քայլի հետ կապված թերթը գրել է, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները, իրավապաշտպանները Ալիեւի այդ նախաձեռնությունը գնահատել են որպես «հետադիմական փոփոխություն, փախուստ ժողովրդավարությունից, բռնատիրության ճանապարհ բացող ցուցանիշ», ինչից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում բարեփոխումներ անցկացնելն է, հակաճգնաժամային միջոցառումներ պատրաստելն է, այլ «ժառանգական իշխանության կյանքի երկարացումն է»:

Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այդ առնչությամբ հայտարարել է, որ Ալիեւի առաջարկած` Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունները իշխանության վախի մեջ լինելու ցուցանիշն է:

Նրա խոսքով` այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Ալիեւի` ցանկացած չափով իշխանության մեջ մնալու համար պայմանի ստեղծումն է, եւ հետո էլ իր ուզած ժամանակ հեշտությամբ, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առանց սահմանափակման, ազատորեն` իր ընտանիքի անդամներից մեկին իշխանության փոխանցման համար իրավական մեխանիզմի ստեղծումն է:

«Գլխավոր նպատակը սա է: Դրա համար առաջինը` նախագահության ժամկետը 5-­ից մեծացվում է 7 տարի, հետո էլ փոխնախագահի կարգավիճակ է որոշվում: Ինչպես երեւում է` դա էլ նախատեսվում է ընտանիքի անդամներից մեկի համար: Հետո էլ վերացվում է եւ’ պատգամավոր, եւ’ նախագահ ընտրվելու համար տարիքային սահմանափակումը:

Նշանակում է, կանաչ լույս է վառվում ընտանիքի ավելի երիտասարդ անդամների համար: Ամեն ինչ արվում է այդ ընտանիքի` ավելի երկար ժամկետ իշխանության մեջ մնալու համար»,- ­համոզմունք է հայտնել Քերիմլին:

 

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալՔանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Իրանը Հայաստանի միջոցով մուտք կունենա Սև ծովԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսումԹրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերովԻրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՋրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Քաղաքագետը գնահատել է միաժամանակ ԵՄ ուղղությամբ ընթանալով Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու հնարավորություններըԱրարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Կարծիք. «Հայաստանում եվրոպական էլիտաները փորձում են խաղալ Թրամփի դեմ»Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտՀայաստան-Վրաստան միութենական պետությո՞ւն. Մտորումներ թեմայի շուրջԿենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ
Ամենադիտված