iPhone X –ում ևս մեկ թերություն են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆiPhone X-ի օգտատերերը դժգոհել են սմարթֆոնի եւս մեկ թերությունից։ Մարդիկ հայտնել են, որ զանգեր ընդունելու եւ բարձրախոսով հնչող ձայնի ժամանակ այն ցնցվում է եւ շչում, հաղորդում է 9to5mac.com-ը։
Սեպտեմբերին նման թերություն էին հայտնաբերել iPhone 8-ի մեջ։ Այդ ժամանակ Apple-ում խոստացել են, որ ձայնի հետ կապված խնդիրը նոր թարմացման մեջ կշտկեն։
Ավելի վաղ iPhone X-ի տերերը կանաչ ուղղահայաց գիծ էին նկատել, որը հայտնվում էր էկրանի ձախ կողմում։
Վերագործարկումն ու վերականգնման գործընթացը չի օգնել խնդիրը լուծել։ Սմարթֆոնի օգտատերերը պնդում են, որ այն ֆիզիկական ազդեցության չի ենթարկվել եւ հատակին չի ընկել։
iPhone X- ի էկրանը նաեւ չի արձագանքում հպումներին ցուրտ եղանակի պայմաններում եւ կարող է այրվել ու այլ տեսանելի փոփոխությունների ենթարկվել։ Apple-ում կփորձեն շտկել այդ խնդիրը ծրագրային հաջորդ ապահովման թողարկման ժամանակ։