Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասել ենք մի աստիճանի, երբ Ադրբեջանը չի հասկանում` ինչ է փոխզիջումը. կտաս նրան մի թիզ հող, և նա կշարունակի ռազմական գործողությունները. Արման Նավասարդյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ այս պահին դժվար թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում նորություններ լինեն: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց` եթե անգամ այս շրջանում պայմանավորվածություններ կան հակամարտող կողմերի միջև, ապա դրանք գաղտնի են պահվում:

«Հարցն այն է, որ եթե անգամ այնտեղ դիսկրետ բնույթի պայմանավորվածություններ են լինում, մենք դրանց մասին չենք իմանում,- նշեց նա՝ հավելելով, որ այժմյան կարգավորման գործընթացը թույլ է տալիս մեզ մտածել, որ չբանակցելը դիվանագիտական և միջպետական հարաբերությունների տեսակետից սխալ է,- ճիշտ չէ և չի կարող ճիշտ լինել, պետք է մշտական բանակցություններ լինեն, անգամ պատերազմի ժամանակ: Դրանից ելնելով՝ պետք է շարունակել բանակցությունները: Նույն Չերչիլն էր ասում՝ the talk-talk is better the war-war (բանակցությունները նախընտրելի են պատերազմից –Հեղ.): Բայց, իրականում, արդյունքները խոսում են այն մասին, որ այդ բանակցությունները, դժբախտաբար, ոչինչ չեն տալիս կարգավորման գործընթացին»:

Արման Նավասարդյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է վարել միլիտարիստական քաղաքականություն, իսկ Հայաստանը, որը միշտ վարել է խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու քաղաքական գիծ, կարծես, իր տոնայնությունը փոխում է:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում ևս Հայաստանի ամենաբարձր օղակները խոսում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում «փոխզիջումների մասին՝ դրանց «ցավոտ» որակումը տալով, Արման Նավասարդյանը պատասխանեց․

«Ես այսօր զիջումային որևէ հնարավորություն չեմ տեսնում, իմ անձնական կարծիքն է: Նույնիսկ փոխզիջման էլ ես կգնայի զգուշությամբ, որովհետև հասել ենք մի աստիճանի, երբ Ադրբեջանը չի հասկանում, թե ինչ է փոխզիջումը: Նա ասում է՝ փոխզիջումն այն է, որ պետք է մեզ տաք բոլոր հողերը, իսկ թե ինչ կլինի այնտեղ, Աստված գիտի․ կկարգավորվի կամ ինչ-որ ստատուս կտան... Այդպես չի լինում: Նրանց հռետորիկան էլ խոսում է այն մասին, որ իրենք ինչ-որ մի խելամիտ փոխզիջման չեն գնալու. տալիս ես նրան մի թիզ հող, և նա շարունակում է իր ռազմական գործողությունները: Արդյոք հնարավո՞ր է նրան մի բան տալ, ասել՝ փոխզիջում է, բայց դու դրա դիմաց չես շարունակելու քո ռազմատենչ քաղաքականությունը»,- նշեց Արման Նավասարդյանը:

Նա հիշատակեց, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո էլ Ադրբեջանը սրեց իրավիճակը, մենք սահմանին զոհ ունեցանք:

Հարցին, թե ինչ է կարծում՝ ներքի՞ն, թե՞ արտաքին լսարանին են ուղղված հայկական կողմի հավաստիացումները, թե պատրաստ ենք փոխզիջումների գնալ, Արման Նավասարդյանը պատասխանեց․ «ԵՎ՛ նա, և՛ նա: Շատ հետաքրքիր բաներ կան նախագահի հայտարարությունների մեջ՝ և՛ Ժնևյան հանդիպումից առաջ՝ ՄԱԿ-ում, և՛ Ժնևյան հանդիպումից հետո: Շատ «մեսիջներ» կան ուղղված դրսին: Ասվում է՝ մենք պատրաստ ենք գնալու խաղաղության քայլերի` նաև Թուրքիայի հետ հարաբերություններում: Վերջին շրջանում ինձ դուր է գալիս, թե ինչպես է հնչում մեր դիրքորոշումը միջազգային հարթակներում»:

Անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացում եղած դերակատարներին, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների ակտիվությանը, դիվանագետը նշեց, որ, իհարկե, այս տարածաշրջանում Ռուսաստանն է ազդեցություն տարածողը: Նա նկատեց, որ անգամ ռուս-իրանական հարաբերությունների լավացման ֆոնին Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Իրանի ազդեցությունը ավելի մեծանա այս տարածաշրջանում, քան պետք է:

«Ռուսաստանը երբեք և երբեք, պատմականորեն ավելին չի տա Իրանին այս ֆլանգում, քան Իրանը կարող է վերցնել»,- ասաց նա: ԼՂ կարգավորման գործընթացում, նրա դիտարկմամբ, մի դրական բան կա․սա այն վայրն է, որտեղ առճակատում գերտերությունների և հիմնական խաղացողների միջև չկա:

Դիտարկմանը, թե գուցե առճակատում չկա, բայց մյուս կողմից էլ լավ չէ, որ գերտերություններն անտարբեր են ՌԴ-ի՝ այս տարածաշրջանում տարվող քաղաքականության նկատմամբ, Արման Նավասարդյանը պատասխանեց, որ դրա հետ նա համաձայն չէ․ «Բացի դրանից`Ռուսաստանի շահն այստեղ ո՞րն է: Նա, ամեն դեպքում, պատերազմ չի ցանկանում այստեղ, ինչպես ասում են այստեղի ռուսաֆոբները: Ռուսաստանին ձեռնտու է, որ հիմնախնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, Ռուսաստանը չի ցանկանում այստեղ ո՛չ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը կորցնել: Վերջին եռակողմ հանդիպումն էլ ասում է այդ մասին: Այլ հարց է, որ մենք պետք է կարողանանք այստեղ շատ ճկուն և շատ խելոք աշխատել»:

Արման Նավասարդյանի խոսքով՝ մենք պետք է փորձենք Ռուսաստանին համոզել, որ չպետք է շարունակի կամ զարգացնի իր պարիտետային մոտեցումը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Խոսելով սպասվող Էրդողան-Պուտին հանդիպման և դրա շրջանակում նաև ԼՂ հիմնախնդրի մասին քննարկումներից՝ Արման Նավասարդյանը նշեց, որ դժվարանում է ասել, թե ինչ ուղղությամբ կգնան դրանք․ «Բայց Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում ներկայիս վիճակը, որքան էլ պարադոքսալ հնչի, Հայաստանի համար լավ է: Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, սակայն,  վերապահմամբ պետք է մոտենամ․․․ Ամեն դեպքում, կարծում եմ, դժվար թե Ռուսաստանը հանուն Թուրքիայի` Ադրբեջանի համար ինչ-որ բան անի, որովհետև կխախտվի ամբողջ բալանսը»:

 

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՊայմանագրային զինծառայող է մահացելԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմիցԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանինԻնչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-իցՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից «Արա, պարզապես համբերատար եղեք». Փաշինյանը կուսակցական գործընկերներին հորդորել է ժամանակավորապես «զսպել իրենց եռանդը» Ռուսաստանին քննադատելու հարցումԱնձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են  Լաչինի միջանցքը հետ գրավել․ պատմության այս օրը (հոկտեմբեր 01)Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»
Ամենադիտված