Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատոմային ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման կենսական անհրաժեշտություն կա` այդ ընթացքում պահպանելով ժառանգականությունը. Սերժ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Շնորհավորելով Միրոսլավ Լիպարին խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը մաղթել է նրան հաջողություն և արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած մեծ փորձով պարոն Լիպարը կնպաստի խորհրդի արդյունավետ աշխատանքին: 

Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաև ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ընթացքին: 

Միրոսլավ Լիպարը վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը կազմված է բարձր որակավորում ունեցող մասնագետներից և կարող է շարունակել զգալի աջակցություն ցուցաբերել ՀԱԷԿ-ին: Նա տեղեկացրել է, որ խորհրդի անդամները երեկ այցելել են կայան և ուրախությամբ արձանագրել, որ յուրաքանչյուր այցից հետո նոր բարելավումներ ու առաջընթաց է նկատվում ՀԱԷԿ-ում: Խորհրդի նախագահն ընդգծել է, որ չնայած բավականին աշխատանք է իրականացվել, այդուհանդերձ, դեռևս անելիքներ շատ կան, և խորհուրդն ամենայն պատասխանատվությամբ կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը: 

Հանդիպումից հետո Նախագահ Սարգսյանը Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին:

Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդի անդամներին և նիստի մյուս մասնակիցներին: Նշելով, որ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի առաջին նիստի անցկացման օրվանից անցել է ուղիղ 20 տարի, ՀԱԷԿ անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացման գործում մասնագիտական աջակցության համար Նախագահը շնորհակալություն է հայտնել անցած այդ քսան տարվա ընթացքում խորհրդի անփոփոխ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին, ինչպես նաև խորհրդի նախկին ու ներկա անդամներին: 

Նախագահը տեղեկացրել է, որ Ադոլֆ Բիրկհոֆերը հարգելի պատճառներով այլևս չի կարողանա շարունակել պաշտոնավարումը, սակայն կշարունակի մնալ խորհրդի կազմում և առողջություն ու բարօրություն է մաղթել նրան: Ընդգծելով, որ խորհրդում բարձր են գնահատում Ադոլֆ Բիրկհոֆերի նախագահության ընթացքում Հայկական ԱԷԿ անվտանգության բարձրացման ազգային ծրագրի իրականացման գործում նրա ձեռքբերումները՝ Նախագահ Սարգսյանը Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման ապահովման գործում ներդրած ավանդի և երկարամյա նվիրումի համար խորհրդի երկարամյա նախկին նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով: 
Այնուհետև Հանրապետության Նախագահը ներկայացրել է խորհրդի նորանշանակ նախագահ Միրոսլավ Լիպարին, ով 2001 թվականից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ատոմային ոլորտի բազմաթիվ կառույցներում: Նախագահ Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է նաև խորհրդում ընդգրկված նոր անդամ Պետեր Քելմին՝ Գերմանիայից, ով երկար տարիներ աշխատել է ատոմային էներգիայի ոլորտում և լավ գիտի ՀԱԷԿ-ն ու Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները: Սերժ Սարգսյանը հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել նաև խորհրդի նորանշանակ անդամներին:

Իր ելույթում Նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի: Նախագահն ընդգծել է, որ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը:

«Ծրագիրը նախատեսում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում:

ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին և այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը: 

Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվում են նախագծային և շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաև դրա արդիականացման միջոցառումներ: 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, այդ թվում՝ էներգաբլոկի սարքավորումների գործիքային զննությունը, գործնականում ավարտվել են»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Նախագահն իր ելույթում նշել է նաև, որ Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում մշակվել է «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարությունը», ինչի արդյունքում վերանայվել է Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման կոնվենցիան: Վերանայված կոնվենցիան հաստատվել է Նախագահի 2017թ. հունվարի հրամանագրով: Արդեն իսկ մշակվել և հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը»:

Միացյալ կոնվենցիայի շրջանակներում Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ երկրորդ ազգային զեկույցը, ըստ Նախագահի, ավարտական փուլում է: 

Ծրագրվում է ազգային զեկույցը փոխանցել ՄԱԳԱՏԷ-ին մինչև ընթացիկ տարվա վերջ:
Հանրապետության Նախագահը տեղեկացրել է, որ Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման համաձայն, ծրագրվում է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ հիմքի վրա ստեղծել Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ազգային օպերատոր: 

Նախագահ Սարգսյանը նշել է, որ 2016թ. սեպտեմբերին ներկայացվել է Հայկական ԱԷԿ սթրես-թեսթի փորձագիտական գնահատականի վերջնական տարբերակը և սթրես-թեսթի անցկացման արդյունքում մշակված միջոցառումներն ընդգրկված են Հայկական ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ծրագրում: 

Նախագահ հավաստմամբ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իրականացնել կանոնակարգման հարցերի շուրջ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության խորհրդատվությունն ու առաջարկությունները:

Խոսելով ԱԷԿ հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովմանն ուղղված ծրագրային միջոցառումների իրականացման մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև վարժասարքի լիամասշտաբ արդիականացման ծրագրի անհրաժեշտությունը, որին նախորդ նիստում ևս անդրադարձ է եղել:

«Այդ նախագծի առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա հունվարին: Ներկայումս փաստաթղթեր են նախապատրաստվում երկրորդ փուլի աշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարելու նպատակով՝ միտված էներգաբլոկի վարժասարքը լիամասշտաբ վիճակի բերելուն: Արդեն հանձնարարված է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, ՀԱԷԿ ղեկավարությանը՝ հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ աշխատանքներն ավարտելու համար:

Մենք առաջնային նշանակություն ենք տալիս ատոմային ոլորտում կադրային քաղաքականությանը: Կադրերի նորացման, երիտասարդության ներգրավման կենսական անհրաժեշտություն կա` այդ ընթացքում պահպանելով, իհարկե, ժառանգականությունը: Նշված պատճառով էլ մասնագետների պատրաստումը կարևորագույն խնդիր է, որի լուծումը կնպաստի երկրում գոյություն ունեցող ենթակառուցվածքների պահպանմանը»,- ասել է Հանրապետության Նախագահը: 

Սերժ Սարգսյանն իր խոսքում մեծապես կարևորել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորիչ մարմնի և Հայկական ԱԷԿ-ի համաձայնեցված աշխատանքը:

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում այնուհետև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը խորհրդի անդամներին ներկայացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը, որից հետո ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը 2015-2017թթ. ժամանակահատվածի համար: Ներկայացված զեկույցների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ»:




16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա
Ամենադիտված