Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանապետն է իմ տղային գետնին գցած ծեծում, կոխկրտում. Գորիսի միջադեպից տուժածի մայր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ստոպ կադրը՝ armlur.am-ի տեսանյութից

Մարտի 8-ին Գորիսում քաղաքի ոստիկանապետի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո ծեծված Արթուր Գեւորգյանի մայրը հայտարարել էր, որ քանի դեռ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը չի ազատվել պաշտոնից՝ հույս չի կարող լինել, որ իրականությունը կբացահայտվի:

Եվ քանի որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա որոշմամբ Ազիզյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ Արթուր Գեւորգյանի մորից՝ տիկին Հասմիկ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ հիմա արդարության բացահայտման հույս կա՞:

Մասնագիտությամբ մանկավարժ տիկին Հասմիկը վատառողջ լինելու պատճառով մի կերպ կարողացավ պատասխանել մեր հարցերին:

- Տիկին Հասմիկ, այս օրերին Գեւորգ Ազիզյանը փորձե՞լ է ձեզ հետ կապվել: Կամ որեւէ այլ ոստիկան:

- Ոչ մեկն էլ չեն ցանկացել կապվել:

- Տեսակցե՞լ եք Արթուրի հետ:

-Ոչ: Քայլեր չենք էլ ձեռնարկել տեսակցելու համար, որովհետեւ գիտենք, որ չի թույլատրվում: Ոչ մի անգամ մեր տղային չենք տեսել:

- Որտե՞ղ է նա:

- «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: 2 ամսով կալանավորել են:

- Դեպքից հետո դուք հայտարարել էիք, որ քանի դեռ Գեւորգ Ազիզյանը պաշտոնավարում է՝ հույս չունեք, որ գործի բացահայտման հետ կապված որեւէ քայլ կարվի: Քանի որ երեկ դադարեցվել են նրա լիազորությունները, հիմա հույս ունե՞ք, որ իրականությունը կբացահայտվի:

- Մեր առաջին մտահոգությունն այն է, որ տղայիս բանտից հանենք, որովհետեւ լրիվ անտեղի ծեծի ու բռնության են ենթարկել, բայց հակառակ ձեւով են ներկայացրել: Համ ծեծել են, համ քրգործ հարուցել նրա դեմ: Մեր առաջին նպատակը տղայիս էնտեղից հանելն է: Եվ հետո էլ, քանի որ մեծ տղայիս աշխատանքից ազատել են, ինչպես հարմար գտնեն: Ինձ թվում է արդարությունը կհաղթի, որովհետեւ լրիվ անտեղի են որդուս ազատել:

- Քանի որ Արթուրին կալանավորել են, ենթադրվում է, որ նրա դեմ ցուցմունք են տվել: Ո՞վ է եղել նրա դեմ ցուցմունք տվողը:

- Սուտ ցուցմունք են տվել: Բայց իմ տղան ոչ մի բանից տեղյակ չի: Հայհոյողն էլ է ոստիկանապետը եղել, ծեծողն էլ է նա եղել, բայց էդքանից հետո կալանքի ենթարկել են իմ տղային:

- Ո՞վ է ձեր որդու դեմ ցուցմունք տվել:

-Հաստատ չգիտեմ ով է եղել, բայց հասկանալի է, որ ոստիկանապետից վախեցել են եւ որոշներին էլ ստիպել է, որ գրեն: Որովհետեւ իմ տղայի ընկերը չէր կարող...որ ամեն օր միասին են, ամեն օր իրար հետ նստում՝ վեր են կենում, բայց գնացել է, հակառակ ցուցմունքը տվել: Վախեցել է, չէ՞:

- Գեւորգ Ազիզյանը ցուցմունք տվե՞լ է:

- Ո՞նց հնարավոր է, որ ցուցմունք տված չլինի, որովհետեւ ասել է իմ վերնաշապիկը պատռել է: Իբրեւ Արթուրը: Բայց տեսագրությունում էլ կա, որ ինքն է Արթուրին ոտքերի տակ գցած կոխկրտում, ծեծում է, վզից բռնած գցում է մեքենայի մեջ՝ հետո էլ էլի է խփում: Դուրս է գալիս, որ փախչի՝ նորից բռնում, բերում գցում է մեքենան: Էդտեղ բռնության ոչ մի բան չկա՞: Վերնաշապիկն էլ պատռել են իր ընկերները, դատախազները, որ պահել են, որպեսզի չգնա կռիվը շարունակի:

- Որտե՞ղ է ասել, որ վերանշապիկը պատռել է:

- Ցուցմունքում, ես էդպես եմ լսել:

- Այսօր մամուլում տեղեկություն կար, որ Գեւորգ Ազիզյանը տեղի ունեցածում Սուրիկ Խաչատրյանին է մեղադրում: Դուք Խաչատրյանին մեղավոր համարո՞ւմ եք:

- Ոչ, ոչ: Սուրիկ Խաչատրյանը ոչ մի անգամ չի առնչվել այս գործին, մենք նրան չենք դիմել եւ ինքն էլ չի մասնակցել այս գործին:

- Դեպքից հետո տեղեկություն կար նաեւ, որ ոստիկանապետը ձեր ավագ որդու առաջ պայման է դրել, որ եթե աշխատանքից դուրս չգա՝ եղբոր դեմ գործ կհարուցեն: Ութեեւ ձեր որդին՝ Մուշեղը դուրս է եկել ոստիկանապետի տեղակալի պաշտոնից, բայց ձեր փոքր որդու դեմ գործ է հարուցվել: Եղե՞լ է նման բան:

- Որ էդպես առաջարկել է՝ իմ մեծ տղան ասել է ո՞նց կլինի իմ եղբայրը անտեղի նստի՝ առանց որեւէ մեղքի, ես էլ կարո՞ղ եմ աշխատել ձեզ հետ: Հետո ասել է (ոստիկանապետը-խմբ.) այնպես լինի, որ վերեւներում չիմանան: Բայց դեպքի հենց հաջորդ օրը՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում տղայիս գործից հանել են: Ես չգիտեմ ոնց են ներկայացրել նախարարին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց դեպք էր բացահայտել, որում ներգրավված են Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը:
Մարտի 8-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է:

Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ հեռանան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ:

Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել: Այդ պահին 3 ընկերները դուրս են եկել մեքենայից՝ պարզելու, թե ով ինչու է իրենց ընկերոջը քարշ տալիս: Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գեւորգյանին՝ հայհոյանքներ տալով:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեՏիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվի Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնա Էնդի Սերքիսը նկարահանվում է «Երիտասարդ Վաշինգտոն» ֆիլմում ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Սևանա լճի ափին «Վարչաֆեստ» կանցկացվի․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր. Կառավարության պարզաբանումը Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. Թանկյան
Ամենադիտված