Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՄ-ում տեղի ունեցավ «Լույսի տաճար» ֆիլմի ցուցադրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճար» ֆիլմի ցուցադրությունը:

- Մեծ պատիվ է Նիկոլ Բեզջյանի ներկայությունն ու նրա ֆիլմի ցուցադրությունը մեզ մոտ: Ֆիլմը պատմում է Կիպրոսի հայտնի Մելքոնյան կրթական հաստատության մասին, որը, լինելով լավագույն կրթական հաստատություններից մեկը, արդեն տևական ժամանակ է, ինչ չի գործում: Կիպրոսի Նիկոսիա քաղաքում տեղակայված Մելքոնյան կրթական հաստատությունը, որը 80 տարվա ընթացքում կրթություն և խնամք է տվել կարիքավոր հայ երիտասարդներին, փակվել է առանց հետագայում վերաբացվելու որևէ հեռանկարի: Առաջին հերթին այն որբերի դպրոց է եղել:

Երբ ես փոքր էի, ու Բեյրութում պատերազմ սկսվեց, մենք ընտանիքով տեղափոխվեցինք Կիպրոս, և ես մի քանի ամիս սովորեցի այդ դպրոցում: Այդտեղ աշխարհի ամեն կողմից երեխաներ էին գալիս ուսանելու և ապրելու: Իմ համար շատ հոգեհարազատ է այդ դպրոցը, քանի որ ես շատ հուշեր ունեմ նրա հետ կապված:

Նախկին ուսանողների տվյալների, արխիվային նյութերի և բանաստեղծական պատկերների միջոցով այս վավերագրական ֆիլմն առաջ է քաշում սփյուռքում հայկական կրթօջախների հիմնական խնդիրները: Հաստատությունը հիմնադրվել է բարերար Մելքոնյան եղբայրների կողմից՝ նպատակ ունենալով հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայերին օգնել մտնել կյանքի նոր փուլ:

Սակայն մեկ դար անց առաջացած որոշ խնդիրներն իրենց հետևանքն են թողել Մելքոնյան կրթական հաստատության պատմության մեջ՝ սառեցնելով նրա գործունեությունը: Այս որոշումն ինձ համար սարսափելի որոշում է...,- իր խոսքում նշեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

«Լույսի տաճար» ֆիլմը, ըստ էության, շեշտադրում է շատ ուշագրավ և մեր օրերի համար խիստ կարևոր հարցադրում՝ հայկական կրթօջախների խնդիրը սփյուռքում, որոնք, ցավոք, հետզհետե պակասում են:

Երեկոյին ներկա էին նաև նախկին մելքոնյանականներ Գևորգ Գալայճեանը և Թոմաս Մազեջյանը, ովքեր հուզմունքով հիշեցին իրենց դպրոցական տարիներն ու պատմեցին, թե ինչքան կարևոր է աշխարհով մեկ սփռված հայերի համար Մելքոնյան կրթական հաստատության նշանակությունն ու ծավալած գործունեությունը:

Գևորգ Գալայճեանն ու Թոմաս Մազեջյանը պատրաստակամություն հայտնեցին նաև իրենց ուժերի սահմանում ամեն ինչ անել, որպեսզի դպրոցը նորից գործի, չնայած այս տարիների ընթացքում շատ տարբերակներով են փորձել վերաբացել կրթական հաստատությունը, բայց ապարդյուն:

- Մելքոնյանը ոչ միայն կրթական, այլև կյանքի դպրոց էր: Ես ամեն ինչով պարտական եմ Մելքոնյանին: Հիշում եմ, երբ բուլղարահայերը եկան դպրոց, չգիտեին հայերեն ոչ մի բառ, և 4 տարի անց իմ դասընկեր Արամը, ով բուլղարահայ էր, հայերենով հայոց պատմության թեզ գրեց և պաշտպանեց: Սա խոսում է հային հայ պահելու գործում Մելքոնյանի հսկայական ավանդի մասին: Դժվար է մտածել, որ այն չի գործում, բայց ես դեռ հույսեր ունեմ, որ որևէ բան կստացվի,- իր խոսքում ընդգծեց Մելքոնյան կրթական հաստատության նախկին ուսանող Թոմաս Մազեջյանը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաների հարցերին և վրդովված արձագանքներին պատասխանեց ֆիլմի ռեժիսոր Նիկոլ Բեզջյանը, ով Վենետիկի «Ոսկե առյուծ 2015» բիենալեի հաղթող է: Նա ծնվել է Հալեպում, սակայն ապրել և ստեղծագործել է տարբեր երկրներում:

Նիկոլ Բեզջյանը բազմաթիվ ֆիլմերի հեղինակ և միջազգային անվանի կինոփառատոների մրցանակակիր է: Ֆիլմի գործադիր պրոդյուսերն Արմեն Ուրնեշլյանն է, ով նույնպես Մելքոնյան դպրոցի սան է եղել, մելքոնյանական շարժման մեջ է. նա այժմ Բեյրութում դպրոցի տնօրեն է:

Ռեժիսոր` Նիկոլ Բեզջյան

Գրող` Նիկոլ Բեզջյան

Պրոդյուսեր` Նիկոլ Բեզջյան

Կինեմատոգրաֆիա` Էլի Պարթամյան

Խմբագրում` Շանտալ Պարտամյան

Հնչյունային ձևավորում՝ Վիկտոր

Բրեսս Ձայն՝ Ալին Նագգաշյան

Երաժշտության ձայնագրություն՝ Ջո Բարուջյան, Սեդո Բաղդասարյան

Դաշնամուրային իմպրովիզացիա` Ջո Բարուջյան 

«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»
Ամենադիտված