Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնասպան եղած ուսանողուհին ավելի քան 1 ամիս փորձել է իր ձայնը լսելի դարձնել ԿԳՆ-ում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

armtimes.com-ը գրում է.

21-ամյա Ջուլիետա Կ.-ի մահվան դեպքը հանրային հնչեղություն ստացավ: Մամուլը գրեց, որ աղջիկն ինքնասպանություն է գործել, եւ դա եղել է բուհի պետական ավարտական քննությունից անբավարար գնահատական ստանալու հետեւանքը:

Մեր տեղեկություններով, բացի այն, որ Ջուլիետան բողոքարկել է քննության արդյունքները, նաեւ ավելի քան մեկ ամիս բազմաթիվ անգամներ փորձել է իր ձայնը լսելի դարձնել կրթության ոլորտի պատասխանատուներին` համարելով, որ անարդարություն է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 4-ի ուշ երեկոյան Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող շենքերից մեկի 8-րդ հարկի իրենց բնակարանից Ջուլիետան ցած է նետվել: Նա սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ավարտական քննությունից հետո գնահատականը բողոքարկել է, որը, սակայն, փոփոխության չի ենթարկվել: Դրանից հետո, ինչպես մեզ հայտնի դարձավ, աղջկա մայրը, ապա նաեւ փաստաբանը մի շարք դիմումներ են հղել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, հետո նաեւ հերթագրվել նախարարի մոտ ընդունելության համար` կարծես ամեն կերպ փորձելով պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել առկա խնդրի վրա:

Կրթության եւ գիտության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան միայն հաստատեցին, որ Ջուլիետա Կ.-ի ավարտական քննության արդյունքի վերաբերյալ իսկապես դիմումներ ստացել են` նշելով, որ դրանց ընթացք է տրվել` համաձայն գործող կարգի:

Մեզ հաջողվեց պարզել, որ առաջին գրություններին նախարարությունից ստացվել են որոշակիորեն անհաղորդ պատասխաններ: Այնուհետեւ հերթական դիմումը նախարարություն է ուղղել աղջկա շահերը ներկայացնող փաստաբանը` ընդգծելով, որ Ջուլիետա Կ.-ի դեպքում խախտվել է ԿԳ նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N 1197-Ն հրամանով հաստատված կարգի 33-րդ կետն ամբողջությամբ: Նշված կարգը վերաբերում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացմանը: Փաստաբանը, ըստ մեր տեղեկությունների, իր գրության մեջ նախարարությանը հայտնել է, որ Ջուլիետայի քննական արդյունքի բողոքարկումն իրականացվել է առանց նրա: Այսինքն` բողոքարկման հանձնաժողովը նիստ է գումարել, լսել ավարտական կուրսի ուսանողուհու պատասխանի ձայնագրությունը, որի առկայության անհրաժեշտությունն, ի դեպ, նույնպես կարգով է սահմանվում, բայց Ջուլիետան այդ գործընթացին չի մասնակցել: Այնինչ վերոնշյալ կարգի 33-րդ մասի 4-րդ կետը սահմանում է. «Շրջանավարտի ներկայությամբ լսվում է պատասխանի ձայնագրությունը: Բողոքարկման արդյունքում բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, կայացվում է որոշում` ա) գնահատականը թողնել անփոփոխ, բ) գնահատականը բարձրացնել»:

Նույն կետի 5-րդ մասում կարդում ենք, որ ընդունված որոշման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, հաստատության վարչական անձնակազմի, ուսանողական խորհրդի ներկայացուցիչների եւ շրջանավարտի կողմից: Կայացված որոշմանը անհամաձայնություն հայտնելու դեպքում գրավոր ներկայացվում է հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը:

Ջուլիետայի շահերի պաշտպանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նախարարությանը նաեւ հայտնել է, որ այդպիսի արձանագրության օրինակ իրենց չի տրամադրվել:

Այս դիմումին նախարարությունը պաշտոնապես դեռ չի արձագանքել: Պատասխան գրությունը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, բոլորովին վերջերս է նախապատրաստվել: Եվ այնտեղ կա ուշագրավ ու ցնցող մի դրվագ, այն է` ավարտական քննության բողոքարկման գործընթացին ուսանողի ներկայության մասին կարգով սահմանված պահանջը կրում է ձեւական բնույթ: Իհարկե, շատ հնարավոր է, որ կրթության գերատեսչությունն, ի վերջո, հրաժարվի դիմումատուին այդօրինակ խայտառակ պատասխան ուղարկելու մտքից եւ նոր բան մտածի:

Նշենք, որ Հայկական պետական մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան պնդեցին, որ Ջուլիետա Կ.-ն մասնակցել է բողոքարկման գործընթացին, դա նաեւ արտացոլվում է ռեկտորին ուղղված նրա մոր դիմումի մեջ, պարզապես նրանց պահանջը վերաբերել է քննության ձայնագրությունը ստանալուն, որը չկա, քանզի բուհն այն պարտավոր է պահել միայն 24 ժամ: Այստեղ, սակայն, որեւէ փաստաթուղթ չտրամադրեցին` պատճառաբանելով, որ ինքնասպանության դեպքի առիթով հարուցված է քրեական գործ եւ իրականացվում է քննություն:

Իսկ եթե Մանկավարժականի ավարտական կուրսի ուսանողուհի Ջուլիետան, ինչպես պնդում է բուհը, մասնակցել է քննական արդյունքի բողոքարկմանը, ապա ԿԳ նախարարությունում վերոնշյալ բովանդակությամբ պատասխան նախապատրաստելը վկայում է, որ քաղաքացու բողոքներն ու ահազանգերն այստեղ ուղղակի անուշադրության են մատնվել, այլապես կուսումնասիրեին ու գուցե պարզեին, որ դիմումի մեջ նշված պնդումներն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում եւ իրենց պատասխանը ձեւակերպեին ըստ այդմ: Հավելենք, որ Ջուլիետայի մայրն ու փաստաբանը, որոնք հերթագրվել էին նախարարի մոտ ընդունելության համար, հնարավորություն են ստացել հանդիպել ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանի հետ: ԿԳՆ-ից այս առնչությամբ պարզաբանեցին, որ այդ օրը նախարարին վարչապետն իր մոտ էր կանչել:

Հ.Գ. Հայկական պետական մանկավարժական համալսարանից փոխանցեցին, որ այս ուսումնական տարում ավարտական քննություն պետք է հանձներ ընդհանուր առմամբ 2800 շրջանավարտ: Նրանցից 249-ը կամ չի ներկայացել, կամ ստացել են անբավարար գնահատական: Մասնավորապես բանասիրական ֆակուլտետն ավարտողների թիվը եղել է 46: Նրանցից 23-ը, այդ թվում, փաստորեն, Ջուլիետան, դրական գնահատական չեն ստացել: Արդյունքները բողոքարկել են քննությունից «կտրված» բոլոր շրջանավարտները:

Որեւէ մեկի գնահատականը փոփոխության չի ենթարկվել:

ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ
Ամենադիտված