Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի առաջին տպավորություն են թողնում կենդանակերպի նշանները հանդիպման ժամանակ

ՖՈՏՈ

Մարդկանց առաջին անգամ հանդիպելիս մենք արդեն որոշակի տպավորություն ենք կազմում նրանց մասին։ Առաջին տպավորությունը, որպես կանոն, ստեղծվում է ենթագիտակցական մակարդակում, ու մենք անգամ չենք էլ նկատում, որ առաջին մի քանի վայրկյանի ընթացքում արդեն որոշում ենք՝ սիրո՞ւմ ենք այդ մարդուն, թե՞ ոչ, նա կդառնա՞ Ձեր ընկերը, թե՞ ոչ։ Ինչպե՞ս է ձևավորվում առաջին տպավորությունը։ Արդյոք կենդանակերպի նշանը դեր խաղո՞ւմ է այս հարցում։ Աստղագուշակները հավատում են, որ կան վարքագծի տեսակներ, որ ազդում են կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի վրա։ Ահա երեք բառ, որ բնորոշում են մարդկանց առաջին տպավորությունը Ձեր մասին՝ ըստ Ձեր կենդանակերպի նշանի։

Խոյ. կենսախինդ, ինքնավստահ, իմպուլսիվ

Խոյ կինն աշխույժ է՝ լի էներգիայով։ Մարդիկ անմիջապես նկատում են նրան, երբ նա քայլում է փողոցով. նա կարծես արևի շողեր արձակի։ Նա գիտի՝ ինչ է ուզում և երբ է ուզում, բայց ժամանակ առ ժամանակ այս կինը կարող է չափազանց ինքնավստահ ու նույնիսկ մի փոքր ագրեսիվ լինել։ Նա չի սիրում մարդկանց, ովքեր փորձում են կառավարել նրան, ու կարող է պայթյունավտանգ լինել, երբ որևէ մեկը նրան ասում է ինչ անել։

Ցուլ. ինքնաբավ, հավատարիմ, ծույլ

 

Ցուլ կանայք հավասարակշռված ու իսկապես հուսալի մարդիկ են։ Նրանք ամենահավատարիմ ու հոգատար ընկերներն են։ Մինչ Ցուլ կինը շատ նուրբ ու հոգատար կերպար է, նա նաև կարևորում է իր ազատությունը։ Ցուլ կանայք երբեմն ալարկոտ են թվում, քանի որ չեն սիրում գործել, եթե 100% վստահ չեն հաջողության մեջ։ Սա նաև նշանակում է, որ նրանք սիրում են ամեն բան ծրագրել ու լավ տակնուվրա անել բոլոր մանրամասները։

Երկվորյակ. խենթ, խելացի, անկանխատեսելի

Կարո՞ղ է կինը լինել շատ խելացի, բայց, միևնույն ժամանակ, խենթ ու խելառ։ Կարող է, եթե նա Երկվորյակ է։ Երկվորյակ կինն իսկապես խելացի է ու կարող է խոսել տարբեր թեմաներից՝ ցույց տալով իր ինտելեկտուալ ուժը։ Նա ատում է ձանձրույթը, այդ պատճառով էլ անդադար նոր բաներ է սովորում։ Երկվորյակ կինն այս պահին կարող է լրիվ լուրջ լինել, իսկ հաջորդին՝ լրիվ խենթ, ինչը նրան շրջապատող մարդկանց համար երբեմն դժվար է։ Բայց սա նաև նրան այդքան առեղծվածային ու գրավիչ է դարձնում։

Խեցգետին. մեղմ, զգայուն, հոգատար

Խեցգետինն ուշադրության, ինտուիցիայի ու զգացմունքայնության մարմնավորում է։ Խեցգետին կինը սիրում է բնությունն ու հոգ է տանում իր շուրջը գտնվող բոլորի մասին։ Նա հազվադեպ է շարժվում տրամաբանությամբ՝ լսելով միայն զգացմունքներին, որը սովորաբար հենց լավագույն ընտրությունն էլ լինում է։ Նրանք կարող են սառը երևալ, բայց ներքուստ Խեցգետին կանայք շատ էմոցիոնալ են ու ամեն բան սրտին մոտ են ընդունում։

Առյուծ. կրքոտ, ճիշտն ասող, էգոիստ

Առյուծը կենդանակերպի թագուհին է։ Առյուծ կինը խարիզմատիկ է, անվախ ու սիրում է լինել, որքան հնարավոր է, անկեղծ։ Նա գրավում է մարդկանց, ինչն այնքան է դուր գալիս նրան, որ նա երբեմն դառնում է ինքնասիրահարված։ Առյուծ կանայք ուրախ են, ակտիվ ու կարող են բազմաթիվ խորհուրդներ տալ։ Նրանք շատ են սիրում ուշադրություն։

Կույս. հետաքրքրասեր, դյուրագրգիռ, պրակտիկ

 

Կույս կինն այնքան պրակտիկ է, որ երբեմն կորցնում է երևակայությունը։ Նա ընկերասեր է ու շփվող։ Նա ունի նաև հիանալի վերլուծական միտք ու չի վախենում այն օգտագործելուց։ Դա է պատճառը, որ նա շատ հարցեր է տալիս՝ փորձելով ավելի լավ ճանաչել մարդկանց։ Միևնույն ժամանակ կույս կանայք կարող են շատ դյուրագրգիռ լինել, միանգամից հունիս դուրս գալ, երբ որևէ բան նրանց սրտով չէ։

Կշեռք. շփվող, կանացի, անվճռական

Կշեռք կինը բոլորին խորապես տպավորում է իր կանացիությամբ ու հաղորդակցության հիանալի հմտություններով։ Մարդիկ պարզապես սիրում են լինել նրա կողքին։ Նա հետաքրքրվում է արվեստով, նորաձևությամբ ու գեղեցիկ ամեն բանով, սակայն Դուք չպետք է խաբնվեք նրա սիրունիկ դեմքով. այս կինը ճարպիկ է ու ունի հզոր ինտելեկտ, որով կարող է զարմացնել Ձեզ։ Նա հեշտ է ոգեշնչվում, բայց ժամանակ առ ժամանակ շատ է մտածում ու չի կարողանում որոշում կայացնել։

Կարիճ. առեղծվածային, գրավիչ, դիվա

Կարիճ կինը հանելուկային է, ինչը նրան չափազանց գրավիչ է դարձնում մարդկանց աչքում։ Նրա մեջ առեղծվածային մի բան կա, որը մարդկանց ստիպում է մտածել, թե ինչ կա նրա մտքում։ Կարիճ կանայք ինքնավստահ ու ուժեղ են. ոչ մի բան չի կարող ցնցել նրանց։ Նրանք կարող են նաև կասկածամիտ լինել ու եթե կարծում են, որ ինչ-որ մեկն անկեղծ չէ նրանց հետ, լքում են այդ մեկին՝ առանց ափսոսանքի։

Աղեղնավոր. էներգետիկ, լայնախոհ, խիզախ

Աղեղնավոր կանայք միշտ կլսեն Ձեր կարծքը, նույնիսկ եթե այն չի համընկնում նրանց սեփական կարծիքի հետ։ Այս կինը լայնախոհ է, ունի մեծ սիրտ, որը թույլ է տալիս մարդկանց հետ հրաշալի հարաբերություններ կառուցել։ Նա նաև արժևորում է իր ազատությունը։ Նրան հաճախ կարելի է տեսնել աշխարհով ճանապարհորդելիս ու նոր մարդկանց հետ ծանոթանալիս։ Աղեղնավոր կինն էքստրովերտ է, սիրում է ասել այն, ինչ կա իր մտքում։

Այծեղջյուր. կատակասեր, համառ, վճռական

 

Այծեղջյուր կանայք չեն վախենում զվարճալի թվալուց ու սիրում են կատակել ամեն ինչի շուրջ։ Նրանք հաճախ սարկաստիկ են։ Այծեղջյուր կինը համառ է, կարող է անցնել բոլոր դժվարությունների միջով ու չհանձնվել։ Սա նշանակում է՝ նա ամեն բան կանի՝ իր նպատակին հասնելու համար։

Ջրհոս. հակասական, հետաքրքիր, կարեկցող

Ջրհոս կինը քայլող հակասություն է։ Այս վայրկյանին նա շփվող է, էքստրովերտ՝ պատրաստ կիսելու իր մտքերն աշխարհի հետ, իսկ հաջորդ վայրկյանին՝ միայնակ գայլ, ով թաքցնում է իր զգացմունքներն ու մտքերը։ Ջրհոս կանայք առեղծվածային են, նրանցից դժվար է գլուխ հանել։ Ամեն դեպքում, այս կանայք մարդամոտ են։

Ձկներ. համեստ, գերզգայուն, ալտրուիստ

Ձուկ կանայք ամաչկոտ են, իսկ առաջին հանդիպման ժամանակ կարող են սառը թվալ։ Նրանք ինտրովերտներ են, ինչը նշանակում է՝ ստիպված եք մի փոքր ջանք թափել, որ նրանք բացվեն։ Իսկ երբ դա լինի, կհասկանաք՝ որքան բարի ու հոգատար են նրանք։ Ձուկ նշանի տակ ծնված կինը սիրում է արտահայտվել երաժշտության ու արվեստի միջոցով։ Նա զգայուն ու նուրբ արարած է, այդ պատճառով էլ նա հեշտ է կոտրվում ու ընկնում դեպրեսիայի մեջ՝ մտածելով բոլոր վատ բաների մասին, որ պատահել են նրան։

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված