Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախապես պլանավորված էր, գիտակցաբար ենք արել եւ շատ ճիշտ ենք արել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կիրակի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում իրականացված գործողությունը շատերի մոտ մի շարք հարցեր է հարուցում՝ ծրագրվա՞ծ էր այն, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա երբվանի՞ց եւ ինչո՞ւ հատկապես որոշվեց նման գործողության դիմել հենց այս օրերին, Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հաջորդ օրը:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանի կառավարության հրաժարականը, իրենց զինակից ընկերներին, մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանի ազատությունը պահանջող ազատամարտիկները ներշնչվել են Թուրքիայում տեղի ունեցածից եւ փորձել նույնը կրկնել նաեւ մեր երկրում: Մինչ այս հարցերին պատասխանելը հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ, հղում անելով մեր անանուն աղբյուրին, գրել էինք, որ շուրջ մեկ ամիս Հ1-ում հերթապահել են ավտոմատներով զինված ԱԱԾ-ականներ:

Ըստ մեր աղբյուրի` «ուժեղացումը» կապված է եղել Ժիրայր Սեֆիլյանի գործի հետ, որը, ըստ տեղեկությունների, Նորքի հեռուստաաշտարակը գրավելու ծրագրեր է ունեցել: Ծրագիրը, ըստ մեր աղբյուրի, հետեւյալն է եղել՝ «աշտարակին մերձ տարածքում պայթյուն է տեղի ունենում, ական են գցում, բոլորի ուշադրությունը շեղվում է, եւ 2 ավտոմատն իր գործն է անում»: Դետեկտիվ կինո չե՞ք պատմում պատահաբար՝ հարցրել էինք մեր աղբյուրին։

«Ոչ, փաստերն առաջիկայում կներկայացվեն, կգաք՝ ներողություն կխնդրեք այդպես իրոնիկ տոնով խոսելու համար»,-եղել էր նրա պատասխանը: Մեր կողմից հիշյալ տեղեկության հրապարակումից մոտ մեկ ամիս է անցել, եւ նկարագրված գործողությունը, փոքր-ինչ այլ սցենարով, տեղի ունեցավ կիրակի օրը: Վերը բարձրացված հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ Վարուժան Ավետիսյանից:

Նա կրկնեց, որ իրենց հիմնական պահանջը «ցեղասպան իշխանությունից» ազատվելն է, իսկ այդ ճանապարհին առաջին քայլը կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ժողովրդի վստահության կառավարության կազմավորումը, որը, նրա խոսքով, համաժողովրդական, համապետական խնդիր է:

- Պարոն Ավետիսյան, արդեն մեկուկես օր է անցել ձեր կատարած գործողությունից: Իշխանության կողմից ձեր պահանջներին ընդառաջ որեւէ քայլ կատարվե՞լ է: Ի՞նչ ակնկալիք ունեք, ի՞նչ է լինելու այս ամենի վերջը:

- Մենք հասկանում ենք, որ մենք այսքանով այստեղ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսպիսով նա հրաժարական չի տա: Մենք նախաձեռնել ենք ապստամբություն, եւ մեր խումբն իր առաջ խնդիր է դրել այնպես անել, որ մեզ միանա նաեւ ամբողջ ժողովուրդը, եւ ամբողջական ժողովրդական շարժմամբ հասնենք այս իշխանության հեռացմանը: Մենք տեսնում ենք, որ ժողովրդի ակտիվ մասին ճնշում են, ամեն րոպե հետապնդում են, հալածում են, զանգվածային խուզարկություններ են կատարում, հարյուրներով ձերբակալում են եւ այլ մեթոդներով փորձում են ճնշում գործադրել մարդկանց վրա՝ իրենց ԿԳԲ-ական մեթոդներով։ Նաեւ տեսնում ենք, որ դիմադրությունը հետզհետե ուժեղանում է, այսինքն՝ այս պրոցեսը չի կարող ունենալ անկում: Եթե իրենք փորձեն վերջին հիմարությունն անել՝ գրոհել մեր դեմ, ապա դա կլինի իրենց վերջը, քանի որ, անկախ ելքից, թե մեզ հետ ինչ կպատահի, պրոցեսն արդեն ընդունելու է համազգային մասշտաբներ, քանի որ բոլորն այն կարծիքին են, որ այլեւս նման վիճակում ապրել հնարավոր չէ, եւ միակ ելքը զինված դիմադրությունն է:

- Եկեք բացենք փակագծերը, Ձեր խոսքերից հետեւում է, որ եթե փորձ արվի ուժ գործադրել, դուք զե՞նք կկիրառեք ոստիկանների նկատմամբ:

- Մենք կդիմադրենք մինչեւ վերջ, եթե հարձակվեն մեր վրա, եւ ծանր, շատ ծանր հետեւանքներ կունենա այդ դիմադրությունը: Նույնիսկ եթե լինի մեր բոլորի կյանքի գնով:

- Պրն. Ավետիսյան, սա պլանավորվա՞ծ գործողություն էր, թե՞ սպոնտան որոշում:

- Մենք նման մտադրություն ունեինք, նախապես պլանավորված էր, անշուշտ, եւ գիտակցաբար ենք դա արել եւ շատ ճիշտ ենք արել, որ արել ենք, եւ կոչ ենք անում, որ մեր ամբողջ ժողովուրդը զենք վերցնի եւ ոչնչացնի այս ապազգային եւ հակամարդ ռեժիմը: Դա ժողովրդի սրբազան իրավունքն է՝ դիմել ապստամբության՝ կեղեքիչներից եւ իշխանությունը յուրացնողներից ազատվելու համար: Նաեւ ազգային անվտանգության խնդիր է, այլ ոչ միայն անձի արժանապատվության խնդիր, որովհետեւ այս ռեժիմը ոչ միայն կեղեքիչ է, այլ նաեւ ցեղասպանության է ենթարկում մեր ժողովրդին, ստիպում իր գործողություններով արտագաղթել, ծայրահեղ աղքատության վիճակի է հասցրել եւ ուղղակի արդարության ճգնաժամ է ձեւավորել երկրում: Ինչ ուզում՝ անում են մարդկանց հետ: Եվ այս ամենին գումարվեց նաեւ Արցախի խնդրի այս չարաբաստիկ տարբերակով նորացումը, որ, փաստորեն, ազատագրված տարածքները հանձնելու դիմաց Սերժիկ Սարգսյանն ուզում է իր փտած աթոռը պահել։ Իսկ այդ տարածքները, բացի այն, որ ազատագրվել են հայ զինվորի եւ քաղաքացու արյունով եւ պայքարով, միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ առանց դրա Հայաստան պետություն գոյություն ունենալ չի կարող: Քանի որ դրանից հետո ոչ միայն Արցախը կկորցնենք, այլ նաեւ Հայաստանը: Հիմա եթե այդ մարդը հանուն իր աթոռի զոհասեղանին է դնում Հայաստանը, ուրեմն այդ մարդուն պիտի զոհաբերել՝ իր բանդայի հետ միասին, ուրիշ տարբերակ չկա:

- Իսկ ինչո՞ւ որոշեցիք հենց կիրակի՝ հուլիսի 17-ին դիմել նման քայլի:

- Այդ օրն էր հարմար մարտավարական առումով:

- Իսկ գուցե Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փո՞րձը ներշնչեց ձեզ գնալ նման գործողության: Ոմանք անգամ ավելի խորը կապ են տեսնում այդ երկու փորձերի միջեւ։

- Դա բացարձակ կապ չունի մեր որոշման հետ:

- Պարոն Ավետիսյան, մամուլում տարբեր փորձագետներ եւ գործիչներ կարծիք են հայտնում, որ դուք ուղղորդվում եք դրսի ուժերի, մասնավորապես՝ ՌԴ-ի կողմից: Արդյո՞ք ձեզ ուղղորդում, սատարում է որեւէ ուժ:

- Նախ գաղտնիք չէ, թե ովքեր են մի փոր հացով Սերժիկին ծառայող մեկնաբան, քաղաքագետ կամ լրագրող կոչեցյալները: Իսկ թե այդ մտավորական հարճերը մեր մասին ինչ կասեն կամ չեն ասի, մեզ բացարձակապես չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է ժողովրդի կարծիքը: Ինչ վերաբերում է ռուսական աջակցություն ստանալ-չստանալուն, ապա Հայաստանին ՌԴ-ի կամակատարը դարձրել է Սերժիկ Սարգսյանը: Եթե մենք նրան վռնդելու նպատակ ունենք, ինչպե՞ս կարող ենք Ռուսաստանի աջակցությունը վայելել կամ առհասարակ որեւէ արտաքին ուժի: Ինչի՞ մասին է խոսքը, եթե մենք հայաստանակենտրոնության սկզբունքի ջատագովներն ենք: Մի՛ լսեք Սերժիկին ծառայող բանսարկուներին:

- Մի հարց էլ՝ կապված ձեր զինված լինելու հետ: Դուք զինվա՞ծ եք մուտք գործել ոստիկանություն, եւ որտեղի՞ց ձեզ այդ զենքերը: Փաստորեն, երբ ժամանակ առաջ Ժիրայր Սեֆիլյանին եւ ձեր մյուս համախոհ ընկերներին ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ կապված մեղադրանք առաջադրվեց, դա այնքան էլ հիմնազուրկ չէր:

- Անշուշտ, զինված ենք եղել: Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղից, ասեմ հետեւյալը՝ եթե այս բանդայի եւ մյուս ակնհայտ բանդիտների զենքերի վերաբերյալ հարցերը լուծվեն, եւ որոշվի, բացահայտվի, թե որտեղից նրանց եւ մյուս սրիկա հանցագործներին այդքան զենք, այդ ժամանակ մենք այդ հարցի պատասխանը կտանք: Մենք մեր հայրենիքն ազատագրելու հարցն ենք լուծում, լավ ենք արել, շատ ճիշտ ենք արել, որտեղից որ հնարավոր է եղել, ճարել ենք, հայթայթել ենք եւ արել ենք: Եվ կոչ ենք անում մեր ամբողջ ժողովրդին, որ բոլոր հնարավոր միջոցներով զենք ձեռք բերեն եւ դուրս գան այս ռեժիմի դեմ:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված