Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Մարության.«Ես սկսել էի խանդել»

ՖՈՏՈ

Bravo.am-ը գրում է.

«Սուպեր մամա 2» կինոկատակերգությունը մեծ էկրան կբարձրանա երկու օրից։ Գլխավոր պրոդյուսերն ու գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է, ստեղծագործական անձնակազմը հիմնականում չի փոփոխվել: Ուղիղ երեք տարի առաջ կայացած պրեմիերային, որին անդրադարձել է BRAVO.am-ը, արդեն քննարկվում էր, որ ֆիլմը կունենա շարունակություն։ 2-րդ մասի նկարահանումը նախատեսված էր դեռեւս նախորդ տարի, սակայն հետաձգվեց, իսկ պատճառներն արդեն ներկայացրել ենք։

Հայկ Մարությանը՝ «Սուպեր մամա 2»-ի նկարահանումներին


«Սուպեր մամա 2»-ում դերակատարները նույնն են՝ Գարիկ Պապոյան, Անի Խաչիկյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան, Լեւոն Հարությունյան, Արման Նավասարդյան, նոր կերպարներով ընդգրկվել են Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Ելենա Եսայանը, Տաթեւ Մելքոնյանը, Ռուզան Վիթ Մեսրոպյանը, Նարինե Ոսկանյանը եւ ուրիշներ։

Հայկ Մարությանի փոխանցմամբ՝ «Սուպեր մամա 1»-ի արձագանքներից ու քննարկումներից ելնելով, որոշել են նկարել երկրորդ մասը։ Նա հույս ունի, որ կրկնելու են առաջինի հաջողությունը, շուրջ երկու տարի աշխատել են սցենարի վրա. «Համաշխարհային կինեմատոգրաֆիայի փորձով կարող եմ ասել, որ 2-րդ մասը քիչ դեպքերում է գերազանցել առաջինին, բայց եղել են նաեւ նման դեպքեր։ Փորձել ենք այդ օրինակով աշխատել, որ  2-րդ մասն ավելի ուժեղ լինի»։ 

Գարիկ Պապոյանը՝ «Սուպեր մամա 2»-ի նկարահանումներին

Մեր այն հարցին, թե ինչու կինոսերները պետք է դիտեն ֆիլմի երկրորդ մասը, Հայկը պատասխանել է.«Եթե ցանկանում են, թող դիտեն, եթե ոչ՝ ոչ։ Մենք երկար աշխատել ենք, այս օրերին գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ պրեմիերային հասցնենք»։

Նկարահանումների մեծ մասն անցել է Երեւանում՝ հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում։ Բեմադրող ռեժիսորներն Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանն են, բեմադրող օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը։ Գլխավոր պրոդյուսերը Հայկ Մարությանն է, պրոդյուսերը՝ Սերգեյ Հարությունյանը, սցենարի հեղինակներն են Ռոբերտ Մարտիրոսյանն ու Արման Մարությանը։

«Սուպեր մամա 2» ֆիլմի նկարահանումներին


1 ժամ 47 րոպե տեւողությամբ կատակերգության սյուժեն առաջինի շարունակությունն է, նույն ընտանիքի պատմությունն է` 5 տարի անց։ Այս անգամ հիմնական գործողությունները ծավալվում են կանանց գաղութում։ Հայկի փոխանցմամբ՝ գլխավոր հերոսուհու՝ Սոնայի կյանքում խնդիրներ են առաջանում։ Կարենը կրկին կերպարանափոխվում է, բայց այս անգամ կնոջը փրկելու համար. «Ամուսինները բարեգործական ընկերություն ունեն, որի հաշվապահը մեծ գումար է հանում հաշվից եւ փախչում: Ճանապարհին նա մարդ է գցում մեքենայի տակ եւ ընկնում կանանց գաղութ: Եթե գումարը չվերադարձվի, Սոնան բանտ կընկնի: Բացասական կերպարում այս անգամ Հրաչ Մուրադյանն է»։ 

Երկրորդ մասում Գարիկի մարմնավորած Մենուան եւս կերպարանափոխվում է ու հայտնվում կանանց գաղութում, ինչպես կատակել է Հայկ Մարությանը.«Գարիկից նենց սիրուն աղջիկ էր ստացվել, որ ես սկսել էի խանդել:)»:   

BRAVO.am
Լուսանկարները` «Սուպեր մամա»-ի ֆեյսբուքյան էջից

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված