Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տժժում ենք բոլորս…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դուք դեռ շարունակո՞ւմ եք բողոքել կյանքից, դուք վստա՞հ եք, որ ևս նմանատիպ մի քանի տարի, ու մեր երկիրը կարող է ընդմիշտ հրաժեշտ տալ պայծառ ապագայի մասին ունեցած իր երազներին: Սպասե՛ք, մի՛ շտապեք հապճեպ եզրակացություններ ու ենթադրություններ անել, այլ աճապարանքով ընթերցեք վերջին երկու ամիսներին մեր երկրի ունեցած ձեռքբերումների մասին պամող՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գրչին պատկանող համապատասխան վիճակագրական ցուցանիշներն ու համոզվե՛ք, որ վերջին երկու ամիսները մեր երկրի նորանկախ պատմության վերջին շրջանում ունեցել են միանգամայն դարակազմիկ նշանակություն. երկարատև ընդմիջումից հետո տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գրանցվել է էական աճ: Մասնավորպես՝ պարզվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրում աճել է 4.7%-ով։ Արդյունաբերությունում ԱՎԾ-ի գրանցած աճը գրեթե երկնիշ է՝ 9.9%։ Մոտավորապես նույնքան էլ կազմում է ծառայությունների ոլորտի աճը՝ 9.8 %։
Դե ինչ, կարծում ենք՝ այս հրապարակումից հետո ով համարձակվի տրտնջալ սեփական կյանքից, բողոքել սոցիալ-տնտեսական վատթար վիճակից, ինչպես ասում են, ազգի թշնամի է: Նմանները, տարված մոլեռանդ գաղափարներով, կառավարության անբասիր աշխատանքը՝ դիվահարին հարիր տքնությամբ սևացնելու անզուսպ ցանկությամբ, պարզապես, չեն ցանկանում տեսնել այն նվիրական գործը, որ Աբրահամյանի ենթականերն օրինիբուն ջանում են անել կատարյալ կերպով…
Հումորը՝ հումոր, բայց ցանկանում ենք մի շատ տեղին հարց տալ ընթերցողներիդ. հավատո՞ւմ եք ԱՎԾ կոչված կառույցին, չե՞ք կարծում, արդյոք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ այս կառույցը զբաղված է ընդամենը վերևների պատվերը կատարելով՝ վերածվելով մեր երկրի տնտեսության համար պատասխանատուների յուրօրինակ PR գրասենյակի… Լա՛վ, հիմա դուք ո՞ւմ եք ցանկանում խաբել, մե՞զ, թե՞ ձեզ: Մի՞թե ձեզ չեն պատմել այն մասին, որ մեղր ասելով՝ մարդու քիմքը երբեք չի քաղցրանում, ինչո՞ւ եք մարդկանց նյարդերի հետ խաղեր տալիս, մի՞թե ինքնահաստավելու այլ կերպ ու եղանակ չունեք ու զբաղված եք լոկ մարդկանց նյարդերի սղոցման սեփական անկրկնելի տեխնիկան օրնիբուն կատարելագործելով: Նույն ԱՎԾ-ի աշխատակիցները, հետաքրքիր է, իրենք իրենց հավատո՞ւմ են, հավատո՞ւմ են թվանկարչության հրաշալի պրոցեսի արդյունքում ծնունդ առած իրենց ներկայացրած թվերին. դժվար թե:
Բայց հանկարծ մի միտք ծագեց մեր գլուխներում. իսկ ի՞նչ, եթե նմանատիպ քայլերով՝ կեղծ թվեր հրապարակելով, իշխանությունները փորձում են լուծել նաև որոշակի խնդիրներ՝ ազգային անվտանգությանը վերաբերող, ասենք փորձում են Ադրբեջանին միջնորդավորված կերպով լսեցնել տալ, որ մենք ժամ առ ժամ ծաղկում ենք ու ինչպես որ անխոցելի կայինք,այդպես էլ մնալու ենք: Համաձայնե՛ք, սակայն, որ այս տարբերակը առավել, քան խոցելի է, քանի որ ենթադրելի է՝ եթե նման միտումեր մեր իշխանություններն իրոք ունենային, ապա նախևառաջ, գոնե ըստ մարդկային պարզ տրամաբանության, պետք է ոչ թե զբաղվեին պարզագույն իմիտացիայով, այլ իրապես ձեռնամուխ լինեին տնտեսության վերականգնման նվիրական գործին. ավա՜ղ:

Դավիթ Բաբանով

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալՔանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Իրանը Հայաստանի միջոցով մուտք կունենա Սև ծովԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսումԹրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերովԻրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՋրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Քաղաքագետը գնահատել է միաժամանակ ԵՄ ուղղությամբ ընթանալով Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու հնարավորություններըԱրարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Կարծիք. «Հայաստանում եվրոպական էլիտաները փորձում են խաղալ Թրամփի դեմ»Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտՀայաստան-Վրաստան միութենական պետությո՞ւն. Մտորումներ թեմայի շուրջԿենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ
Ամենադիտված