Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են ամենաանտանելի բնավորության տեր կենդանակերպի նշանները

ՖՈՏՈ

Եթե Ձեզ բախտ է վիճակվել Ձեր կյանքի ուղու վրա հանդիպել Խոյի, կարող եք վաղօրոք վազել դեղատուն ու հակադեպրեսանտներ գնել։ Ոչխարազգիների դասի ներկայացուցիչ այս կենդանակերպը կարող է գերեզման հասցնել Ձեզ իր համառությամբ ու էգոիզմով, որը նա դրսևորում է մանկական անմիջականությամբ։ Անգամ եթե նա գիտի, որ սխալ է, ապա, միևնույն է, վիճելու է զուտ հանուն սկզբունքի։ Նա միշտ ունի իր կարծիքը ցանկացած հարցի շուրջ, անգամ այն դեպքում, երբ նա տվյալ հարցից գլուխ չի հանում։ Ագրեսիայի կտրուկ պոռթկումներն ու վատ տրամադրության պարբերական նոպաներն այս կենդանակերպի ներկայացուցիչների առանձնահատկություններն են, բայց նրանք հանգստանում են նույնքան արագ, որքան բռնկվում են։


Ցուլ


Ցուլը համարում է, որ կարող է անել այն ամենն, ինչ ցանկանա, իսկ քանի որ այդպես է, ապա ինչո՞ւ լարվել։ Նա միշտ գոհ է իրենից, անգամ եթե հպարտանալու առիթ, ըստ էության, չկա էլ։ Իր անտանելի համառությունը Ցուլը համարում է բնավորության տոկունություն՝ հարիր իսկական տղամարդուն, ժլատությունը համարում է ողջամիտ տնտեսում, իսկ պեսիմիզմի հակվածությունը՝ աշխարհի իրատեսական ընկալում։


Երկվորյակներ


Հորոսկոպի ոչ մի այլ նշանի ներկայացուցիչ չունի իրերը գլխիվայր անելու այնպիսի ունակություն, ինչպիսին Երկվորյակներն ունեն։ Նրանց հետ հաստատ չես ձանձրանա, բայց նրան հետ շփման երկու շաբաթից հետո քեզ սպրինտեր կզգաս, ով հետ է մնացել մրցավազքում ու ուժասպառ է։ Եթե դու ի զորու ես դիմանալ Երկվորյակներին ու նրանց անդադար փոփոխությունների անասելի հակմանը, ապա քո պատվին պետք է արձան կանգնեցնել։ Նրանք զվարճանում են մեկ այստեղ, մեկ այնտեղ, սիրում են գլուխ հարթուկել ու ծաղրել։ Ապագան նրանց հետ հուսալի չի, բայց զվարճալի է։ Երկվորյակներից հավատարմություն մի՛ սպասեք, որովհետև բավական է այլ կողմ նայել, իսկ նա արդեն ինտենսիվ ֆլիրտ է անում ընկերուհուդ հետ։


Խեցգետին


Այս ձանձրալի ու նվնվան նշանը յուրաքանչյուր կնոջ մետ փնտրում է իր մոր շարունակությունն ու եթե գտնում է իր իդեալը, ապա անպայման փորձում է ամուսնանալ։ Խեցգետինն ընտանեկան օջախի ու հարմարավետության մեծ սիրահար է, բայց նա ժամանակից շուտ գերեզման կհասցնի կնոջը՝ ափսեները ճիշտ լվանալու, կատվին ճիշտ կերակրելու, ձվածեղը ճիշտ պատրաստելու վերաբերյալ գանգատներով։ Խեցգետնի հետ ամուսնությունը հավասար է կործանված երիտասարդության։


Առյուծ


Առյուծը ֆիքսված է իր անձի վրա ու չի տեսնում իր շուրջ ոչինչ, բացի իրենից. թերևս միայն նրանց, ովքեր հիանում են իրենով։ Նա մեծամիտ է և համարում է իրեն շատ մեծահոգի, որպեսզի հիշի և՛ վիրավորանքները, և խոստումները։ Արքայական այս կերպարը պաշտում է փող ծախսել, ազատ ու շռայլ կյանք վարել ու շրջապատել իրեն աղջիկներով։ Անասելի խանդոտ է, դյուրագրգիռ ու նեղացկոտ։ Միևնույն ժամանակ տանել չի կարողանում, երբ խանդում են իրեն, որովհետև նա պարզապես անհանդուրժելի է համարում այն, որ իրեն ինչ-որ մեկը կարող է իր սեփականությունը համարել։ Նա պետք է քո համար միշտ առաջնային տեղում լինի, ու եթե դու հանկարծ համարձակվես փոխել ժամադրության օրը, որովհետև պետք է այցելես մորաքրոջդ, ապա նա ահավոր կնեղանա։


Կույս


Սարսափելի պեդանտ։ Նա կարող է քայքայել նյարդերդ՝ տարբեր մանր-մունր բաների համար նոտացիաներ կարդալով։ Կույսը գանգատվելու է, որ յուղի մեջ շատ խոլեստերին կա, տապակածը շատ վնասակար է ստամոքսի համար և այլն։ Անտանելի ծույլ է, բայց համարում է իրեն աշխատասեր, որովհետև մեկ-մեկ կարող է ինչ-որ մանր գործեր անել։ Էմոցիաների հետ չունի, իսկ սիրուն վերաբերվում է մեծ զգուշությամբ։


Կշեռք

 

Կշեռքները կասկածամիտ են, թաքցնող ու մանրախնդիր։ Նրանք դյուրագրգիռ են ու կարող են զայրույթը թափել առաջին պատահածի գլխին, եթե գործերը գնան ոչ այնպես, ինչպես նա կցանկանար։ Իրենք իրենց համար տարբեր պրոբլեմներ են հորինում, որոնք հետո երկար լուծում են։ Շատ ընկերներ են ունենում, բայց ոչ ոքի մինչև վերջ չեն վստահում։


Կարիճ


Զզվելի, քչփորող ու հիշաչար Կարիճը մշտապես դյուրագրգիռ վիճակում է, եթե ինչ-որ բան այնպես չէ արված, ինչպես նա է ճիշտ համարում։ Մշտական կշտամբանքներն ու մռայլ հայացքը, որն ի զորու է խելագարության հասցնել ու մինչև գոտկատեղ գետնի մեջ խրել, կարող են գժվացնել ում ասես։ Իսկ երբ այս հոդվածոտանին սկսում է խանդել, ապա դա ոչ մեկին քիչ չի թվա։ Փողերը չի հաշվում, բայց փոխարենը հրաշալի հիշում է, թե քանի անգամ եք մոռացել ուրախանալ նրա նվերից։


Աղեղնավոր


Նա չի ստում, բայց միայն այն պատճառով, որ նրա էությունը տանել չի կարողանում սուտը։ Չի ստում անգամ այն ժամանակ, երբ ճիշտն ասելը նպատակահարմար չէ, իսկ եթե նա քեզ ստի մեջ բռնացնի, ապա անախորժությունների սպասիր։ Աղեղնավորն անասելի խանդոտ է, բայց ինքը ոչ մի շրջազգեստ բաց չի թողնում։ Նույնիսկ Աղեղնավորներին հատուկ հումորի զգացումն ի զորու չէ կոմպենսացնել նրա թերությունները։


Այծեղջյուր


Այծեղջյուրներն անասելի համառ են ու չեն ենթարկվում համոզման։ Անգամ եթե նա համաձայնվում է քեզ հետ ինչ-որ հարցի լուրջ, ապա դա զուտ այն պատճառով է, որ ձեր կարծիքները համընկել են, կամ էլ պարզապես չի ցանկանում «խոզերի առջև մարգարիտներ շաղ տալ»։ Երկրորդ տարբերակի պարագայում կարող եք վստահ լինել, որ իր հոգու խորքում նա չի էլ կասկածում իր իրավացի լինելու մեջ։ Այծեղջյուրը ձանձրալի է, դժվարությամբ է հանդուրժում ուրախ և աղմկոտ խնջույքները, ու առհասարակ հասարակությունը կարող է կորցնել նրան, եթե նրա հետ չտանեն համապատասխան աշխատանքներ։ Մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, նրանց համոզելն անհնար է, ուստի ավելի լավ է փորձել խաղարկել նրա հետաքրքրությունն ու աստիճանաբար մոտեցնել նրան գաղափարին այնպես, որ Այծեղջյուրը որոշի, որ իրականում դա հենց իր գաղափարն է։ Նրանք պատվախնդիր են, համարում են, որ գիտեն կյանքը ու կարող են ժամերով լեկցիաներ կարդալ, թե ինչպես պետք է ապրեք, որ ճիշտ լինի ու հատկապես՝ թե ինչպես ծախսել փողերը։ Ուստի նրա հետ ավելի լավ է փակբերան լինել՝ շոփինգի հաճելիության առումով։


Ջրհոս


Ջրհոսը պաշտում է երազել ու մտածել գրանդիոզ պլանների մասին, բայց նրա էներգիան ու համբերությունը հազվադեպ են հերիքում, որ նա գոնե սկսի ինչ-որ բան։ Նա կարող է խոստանալ մի աշխարհ բան, ընդ որում, այդ պահին նա անկեղծորեն հավատում է, որ ի կատար կածի խոստումները, բայց մի՛ հավատացեք նրա քաղցր խոսքերին։ Լուրջ հարցերում ավելի լավ է հույս չդնեք Ջրհոսների վրա, ու առավել ևս պետք չէ երազել, կարող եք պատասխանատվությունը դնել նրա առնական ուսերին։ Այնպես որ, եթե Ջրհոսի հետ եք, ավելի լավ է հույսներդ Ձեզ վրա դնեք։


Ձկներ


Ձեզ պետք է նորմալ տղամարդ, ով վստահ է իր ուժերին և ամուր է կանգնած հողին, այլ ոչ թե մեկը, ով մշտապես սավառնում է ամպերո՞ւմ։ Եթե այդպես, ապա Դուք սխալ հասցեով եք եկել, որովհետև Ձկներն ապրում են իրենց աշխարհներում ու իրենց կանոններով և որպես հետևանք՝ բացարձակ հարմարված չեն իրական կյանքին։ Ձկները հոգում երեխաներ են. նրանք վճռական չեն, անասելի զգայական են, նրանց մասին անդադար պետք է հոգ տանել, այլապես նրանք կարող են կորել իրենց անինքնուրույնության պատճառով։

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. ՊեսկովԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYTԹրամփը Վենեսուելան «ճանաչել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ» Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դինԵրբ և ինչպես կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը Սկզբում կրկել է, ապա վրաերթի ենթարկել քաղաքացուն, որ մաhանա․ uպանություն կատարողը կալանավորվե՞լ էԻրանի հետ հակամարտությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 1 տրիլիոն դոլար․ CNN Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Նոյեմբերյանում փոթորկախառն կարկուտ է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի ժամացույց Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կանցկացնի լրացուցիչ ընդունելություն Անկում՝ ռուբլու շուկայում«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Մահացել է «Արյունոտ սպորտ» և «Գաղտնի նյութեր» ֆիլմերի դերասանը Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ երկրի ԱԳՆ Արարատում կրակոցներ են հնչել․ ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կրկին վթար է․ երկար ժամանակ ջուր չի լինի«Փորձագետ. Երևանյան գագաթնաժողովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և ինքնիշխանության կորստի նախաբանն է»«Աշխարհագրական վերակողմնորոշում և «ճաշատեսակ եվրոպական սեղանին». նչպես են տարբեր երկրներում գնահատում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը. պատմության այս օրը (13 մայիս) Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ մանրամասներԱդրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կաՀակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնԻրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները
Ամենադիտված