Ինչպես է Արամ mp3-ը որդուն ճանապարհել առաջին դասարան
ՖՈՏՈBlogNews.am-ը գրում է.
Այսօր Երևանի համար 131 հիմնական դպրոցում առաջին դասարան հաճախեց Արամ mp3-ի որդին՝ Առնոն: Ծնողները ծաղիկներով և լայն ժպիտով եկել էին դպրոց, փոխարենը լուրջ էր Առնոն: «Առավոտյան զարթուցիչը դրել էինք, որպեսզի արթնանայինք և շատ շուտ ժամի էինք դրել. արթնացա և ավտոմատ անջատեցի, հետո հասկացանք, որ քնած ենք մնացել և արագ-արագ եկանք հասանք դպրոց: Տղաս կարծում եմ՝ դեռ չի գիտակցում, թե ուր է եկել, բայց ժամանակի ընթացքում կբացվի, քանի որ բնավորությամբ շատ շփվող է»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Արամը:
«Ես այսօր միանգամից հիշեցի իմ առաջին դասարանը, և այս ընթացքում փորձեցի մաքսիմալ ինչ հնարավոր է լուսանկարել, որպեսզի պատմություն ունենանք և նա էլ հիշելու բան ունենա, քանի որ իմ սեպտեմբերից մեկից մի քանի լուսանկար է մնացել»,-պատմում է Արամը:
