Շիրակի մարզում 23-ամյա վարորդը ձմերուկով բարձված Ford Transit-ով բախվել է հաստաբուն ծառին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ` օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահաններում Ford Transit մակնիշի 26 AA 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Բայանդուր գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Շարունակությունն՝ այստեղ.