ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am/ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել. տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերում զոհ կա»,-ասաց նա։
Թե ինչի հետևանքով է մահացել զինծառայողը, Արծրուն Հովհաննիսյանն այլ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ առաջիկայում կլինեն պաշտոնական տվյալներ: