Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չթարախակալած» ոլորտ չի մնացել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամառվա կեսին, երբ քիչ թե շատ նորմալ հանգստի հնարավորություն ունեցող հայ մարդն արձակուրդային տրամադրության մեջ է արդեն, հայրենի (ոչ բարով) կառավարությունն անակնկալ «նվեր» մատուցեց քաղծառայողներին՝ կասեցրեց սոցփաթեթով վերջիններիս հանգստի բաղադրիչը, որպես «սփոփանք» հավելելով՝ ժամանակավորապես:

Ի՞նչ է սա նշանակում: Շատ պարզ ու տխուր մի բան՝ քաղծառայողը ոչ թե ժամանակավորապես, այլ հիմնավորապես զրկվեց պետբյուջեի հաշվին մի քանի օր մարդավարի հանգստանալու արտոնությունից: Ինչո՞ւ:

Հայտնաբերված չարաշահումների պատճառով: Ավելի անհեթեթ պատճառաբանություն, մեծագույն ցանկության դեպքում իսկ, դժվար թե հնարավոր լիներ հորինել:

Փաստորեն, չարաշահողներին համարժեք պատասխանատվության ենթարկելու, նոր չարաշահումները բացառող քայլեր ձեռնարկելու փոխարեն, գործադիրը «վիրաբուժական» տարբերակն է ընտրում. հետագա բարդություններից խուսափելու համար թարախակալած եղունգի հետ հեռացնում է ամբողջ դաստակը: Մի՞թե «հանճարեղ» լուծում չէ:

Այս նույն տրամաբանությամբ՝ առաջիկայում պետք է դադարեցնել պետբյուջեի գրեթե բոլոր հոդվածների ֆինանսավորումը, քանի որ դժվար է Հայաստանում մատնացույց անել մի ոլորտ, որ «թարախակալած» չլինի, ոչ եզոպոսյան լեզվով ասած, որտեղ չարաշահումներ տեղ գտած չլինեն, այն էլ՝ խոշոր ծավալների:

Թե ինչ է սպասում պետբյուջեի մյուս հոդվածներին, կարելի է ընդամենը ենթադրել՝ աչքի առաջ ունենալով քաղծառայողների հանգիստը սոցփաթեթի շրջանակներում չֆինանսավորելու արդեն առկա փաստը:

Բանն այն է, որ սոցփաթեթն իրականում կրճատվել է ոչ թե «հայտնաբերված չարաշահումների» պատճառով (դրանք, իհարկե, կան), այլ բյուջեի մուտքերի հավաքագրմանն առնչվող մեծ դժվարությունների:

Չմոռանանք, որ վերջին երկու-երեք ամիսների մուտքերը կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն ապահովում էր հիմնականում գերվճարների հավաքագրման շնորհիվ, ինչն անվերջ շարունակվել չէր կարող: Իսկ հիմա, ինչպես ասում են, քաղում ենք այդ անպտուղ գործելաոճի դառը պտուղները:

Եվ բնավ պատահական չէ, որ եթե նախկինում, յուրաքանչյուր ամսվա սկզբին, ՊԵԿ-ը գոհունակությամբ հանդես էր գալիս նախորդ ամսվա հավաքագրված գումարների մասին հայտարարությամբ, ապա հունիս ամսվա մուտքերը մինչ օրս չեն հրապարակվել:

Այստեղ են ասել՝ բայց բան կա՞ տակը, որ հրապարակվի:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին«Արսենալն» ակումբային ռեկորդ է կրկնել 850 միլիոն դոլարի տգեղություն. Օբաման և նրա «Մահվան աստղի ամրոցը» ծաղրի ալիք են առաջացնումԱՄՆ-ը և Իրանը մոտ են պшտերազմի դադարեցման մասին հուշագրի ստորագրմանը. Axios Թող կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի․ Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Բրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՏեսանյութերի ուսումնասիրությունների արդյունքում պատասխանատվության է ենթարկվել 9 վարորդ Ռուսաստանի միջուկային փորձարկումներ են սկսվում ԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանը Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Թուրքիան գնաճի մակարդակով աշխարհում 5-րդն է Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՀաստատվել են այս տարվա 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանը քննարկում է ԱՄՆ-ի՝ խաղաղության առաջարկը․ Իրանի ԱԳՆԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լատվիան ողջունում է Եվրամիության ուղղությամբ շարժվելու Հայաստանի որոշումը Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Թուրքիայի նախկին ԱԳ նախարարի եղբոր դեմ մաhափորձ է եղել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ճապոնական գերբ ՃՏՊ՝ Արարատի մարզումԱրտակարգ դեպք՝ Արագածոտնում․ 20-ամյա երիտտասարդ է վիրավորվել«Փաշինյանը Ռուսաստանի թշնամիներին հավաքելով Երևանում չլսեց Պուտինի նախազգուշացումները» «Փաշինյանը ռուսներին ավելորդ է հայտարարել. Ռուսական սահմանապահ զորքերը սպառնալիքի տակ են» Ապարանում և Նահապետավանում ձյուն է եկել24 ժամից ավելի ջուր չի լինիՌուբեն Հակոբյանը տնային կալանքից ազատվեցՂարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ոսկեպարում սպանել են 18 ոստիկանի․ պատմության այս օրը (06 մայիս)Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը Ադրբեջանի տարածքով Հայաստան կրկին պարարտանյութ ու հացահատիկ է ուղարկվում Չավին կարող է անգլիական թոփ ակումբ գլխավորել «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից Ինչ եղանակ է սպասվում Որ հասցեներում այսօր լույս չի լինի Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ»
Ամենադիտված