Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ եք դուք ըստ ացտեկական հորոսկոպի

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Կենտրոնական Ամերիկայի հնդկացիները նույնպես ունեին իրենց աստղային քարտեզները։ Նրանք ժամանակակաից աստղակերպի նշանների մասին ոչինչ չէին լսել, սակայն նրանք ունեին իրենց պատկերացումները՝ իրենց նշաններով։ Հնդկացիների աստղակերպի նշանները կրում էին կենդանիների անուններ։

Եվ այսպես ներկայացնում ենք Ձեզ ացտեկների հորոսկոպի նշանները։ Ո՞վ եք դուք, ըստ այդ նշանների.

 

 

Ջրասամույր

20 հունվար – 18 փետրվար

i1

Ջրասամույրի նշանի տակ ծնված մարդիկ, սովորաբար տարօրինակ են և հակված են անոմալ վարքագծի։ Այդ իսկ պատճառով նրանց շատ դժվար է հասկանալ։ Մյուս կողմից եթե զբաղեցնել այդպիսի մարդկանց ստեղծագործությամբ, ապա կարելի է շատ լավ արդյունքներ սպասել։

Ջրասամույրը նայում է աշխարհին ոչ սովորական կերպով, ընդ որում նա ունի փայլուն երևակայություն և ինտելեկտ։ Դա նրան առավելություն է տալիս մնացածի հանդեպ։

Եթե ջրասամույր երեխային դաստիարակել արժանի միջավայրում, ապա նա կմեծանա և կդառնա պատասխանատու, խիզախ և ազնիվ մարդ։ Բայց եթե նրան «մոռանալ», այսինքն ճնշել նրա մեջ ստեղծագործական սկիզբը, ապա նրանից կստացվի անպատասխանատու, անընդհատ նյարդային և հասարակությունից մեկուսացած սոցիապատ։

Գայլ

19 փետրվար – 20 մարտ

i2

Գայլը՝ խորը էմոցիոնալ և ստեղծագործ անհատականություն է։ Ամենաշատը, գայլը գնահատում է սերը, և նա նույնպես ունակ է սիրել իրականում։

Այդ ամենի հետ մեկտեղ, գայլերը կարող են մեկտեղել իրենց մեջ սիրո և անկախ լինելու պահանջը։ Եթե այս նշանի տակ ծնված մարդը չկարողացավ արագ գտնել իր սերը և ամուսնանալ նրա հետ, ապա նա կարող է հեշտությամբ ապրել ողջ կյանքը միայնակ։

Գայլը՝ կրքոտ, առատաձեռն և քնքուշ սիրեկան է։ Բայց եթե նրան մերժեն՝ նա կարող է վերածվել կպչուն և վրեժխնդիր մարդու։

Բազե

21 մարտ – 19 ապրիլ

i3

Ի ծնե առաջնորդ է։ Բազեն միշտ կարողանում է ելք գտնել դժվար պահերին։ Ըստ հնդկացիական պատկերացումների, բազեն երբեք, իզուր չի ծախսում իր ժամանակը և կարողանում է երկաթը տաք-տաք ծեծել։ Այս պատճառով, բազեներից հրաշալի բիզնեսմեններ են դուրս գալիս։

Բազեն կարողանում է նախաձեռնությունը իր վրա վերցնել, չնայած, որ սպորտում հաջողությունների է հասնում թիմային մարզաձևերում։ Այս ամենը այն պատճառով, որ  սովորաբար, այս նշանի տակ ծնված մարդիկ չափազանց ինքնահավան են և հպարտ։ Շատ հաճախ նրանց անվանում են գոռոզամիտ։

Բազեն՝ հրաշալի սիրեկան է, ով ունակ է տարիներով պահպանել կիրքը հարաբերություններում։

Կուղբ

20 ապրիլ – 20 մայիս

i4

«Վերցրու նախաձեռնությունը քեզ վրա, հարմարվիր իրավիճակին, հաղթահարիր ինքդ քեզ և փրկիր բոլորին»՝ այպիսին է կուղբի կարգախոսը։

Կուղբերը՝ հրաշալի վարձու աշխատողներ են, նրանք ամեն ինչ անում են առավելագույնս արդյունավետ։ Նրանցից դուրս են գալիս ոչ միայն հրաշալի կատարողներ, այլ նաև ղեկավարներ՝ դրա համար կուղբերը ունեն և՛ լավ տրամաբանություն, և՛ ռազմավարական մտածողություն, և՛ համբերություն։

Կուղբերի կյանքում պրոբլեմները սովորաբար սկսում են այն ժամանակ, երբ նրանք չափից դուրս են սկսում տարվել ինչ-որ բանով և չեն կարողանում կանգ առնել նույնիսկ այն ժամանակ, երբ ակնհայտ է, որ իրենց ջանքերը ոչ մի արդյունք չեն տալու։ Ցավոք, կուղբերը շատ հաճախ էլ ապրում են «միացված ավտոպիլոտով» և ծերության ժամանակ բողոքում, որ. «այդպես էլ կյանքում ոչինչ չտեսան»։

Կուղբերը հավատարիմ են, և նրանց վրա միշտ կարելի է հույս դնել։ Բայց ապրելով այդպիսի մարդու հետ, եղեք պատրաստ, որ նա կարող է համբերությունից ձեզ հանել իր «չափազանց ճիշտ» լինելով։

Եղջերու

21 մայիս – 20 հունիս

i5

Այս կենդանին հնդկացիների համար միշտ եղել է «մուսա» բառի սիմվոլը։ Եղջերուն ոգեշնչում է մարդկանց իր աշխուժությամբ և հնարամտությամբ։ Եվ նա բառացիորեն կարող է ոտի վրա հորինել հումոր ըստ պատվերի։

Շատ հեշտությամբ կարողանում է ծիծաղեցնել յուրաքանչյուրին։ Սովորաբար այս նշանի տակ ծնված մարդիկ շատ լավ երգում են։ Եվ գրեթե բոլոր եղջերուները հիանալի զրուցակիցներ են։ Եղջերուն միշտ երեկույթի սպասված հյուրն է։ Նա միշտ տեղյակ է իր շրջապատի յուրաքանչյուր մարդուց և ունի ամեն մեկին, իր անհատական մոտեցումը։

Վատ ընտանիքում մեծացած եղջերուն քմահաճ է, ալարկոտ և երկերեսանի էգոիստ։

Փայտփորիկ

21 հունիս – 21 հուլիս

i6

Ըստ հնդկացիական ավանդույթի, փայտփորիկները ամենադաստիարակված և նրբանկատ կենդանիներն են։ Համարվում է, որ այս նշանի մարդիկ զրուցակցին կարողանում են հիանալի լսել, բացարձակ կարեկցողներ են, որոնք միշտ ձեր կողմից են։ Նրանք միշտ ձեզ հետ են, երբ հարկավոր է ինչ-որ մեկի աջակցությունը։

Այս ամենը փայտփորիկներին դարձնում է հիանալի ծնողներ, ընկերներ և զուգընկերներ։ Նրանք համեստ են, հնարամիտ և կազմակերպված։

Եթե փայտփորիկը մեծանա սիրո մթնոլորտում, ապա նա կլինի հոգատար, հավատարիմ և շատ ռոմանտիկ։ Եթե նրա բախտը չբերի, ապա նա կմեծանա բարկացկոտ և խանդոտ զրուցակից։ Որը նաև շատ չար է։

Սաղմոն

22 հուլիս – 21 օգոստոս

i7

Սաղմոնի կյանքը՝ անընդհատ արկածներ են։ Այս ամենն այն նպատճառով, որ այս նշանի տակ ծնված մարդիկ չճափազանց շատ էներգիա ունեն։ Սաղմոնը միշտ մոտիվացված է և լիցքավորված առողջ լավատեսությամբ։

Սաղմոնի հետ մի թիմում աշխատելը՝ մեծ հաճույք է։ Նա խելացի է, հնարամիտ, կարողանում է արագ աշխատել և հիանալի մերվում է յուրաքանչյուր կոլեկտիվում։ Նա կարող է վարակել մարդկանց էնտուզիազմով։

Բարենպաստ մթնոլորտում մեծացած սաղմոնը՝ էմոցիոնալ հավասարակշռված, հանգիստ և զգայուն է։ Վատ ընտանիքում մեծացած սաղմոնը՝ էգոիստ, վուլգար և անհամբեր անձնավորություն է։

Արջ

22 օգոստոս – 21 սեպտեմբեր

i8

Պրագմատիկ և մեթոդաբան արջը միշտ համարում է, որ կարգ ու կանոնի համար հարկավոր է «ամուր բռունցք»։ Պրակտիկությունն ու հավասարակշռվածությունը արջին դարձնում են հիանալի գործընկեր։ Այս մարդիկ միշտ խոսում են գիտակցության և տրամաբանության լեզվով։

Այդուհանդերձ, արջերը սովորաբար համեստ են և մի փոքր ամաչկոտ։ Փոխարենը, եթե նրանք մեծանում են սիրո մթնոլորտում, շատ արագ վեր են ածվում շռայլության և հոգատարության սիմվոլների։

Հաշվի առնելով նրանց համբերությունն ու զսպվածությունը՝ արջերից լավ ուսուցիչներ և դայակներ են դուրս գալիս։ Բայց եթե արջին սխալ դաստիարակեն, ապա նա կմեծանա որպես մանր, մեկուսացած մի սկեպտիկ։

Ագռավ

22 սեպտեմբեր – 22 հոկտեմբեր

i9

Ագռավների մոտ ի ծնե չափազանց շատ է էնտուզիազմը, այդ պատճառով նրանցից հրաշալի ձեռներեցներ և ստարտափերներ են դուրս գալիս։ Նաև այս նշանի տակ ծնված մարդիկ նման են քրմերի կամ կախարդների՝ նրանցով շատ հեշտ է կախարդվել, նրանք հեշտությամբ կարող են մոլորեցնել յուրաքանչյուրին։

Ագռավները՝ մտքերի և կարծիքների մարդիկ են։ Նրանցից հրաշալի քաղաքական գործիչներ են դուրս գալիս։

Եթե ագռավին հնարավորություն չտան կայանալ, ապա նա կարող է դառնալ չափազանց ռոմանտիկ և լռակյաց։ Հարաբերություններում նրանց հետ շատ հեշտ է՝ ագռավները միշտ կարողանում են ճիշտը ասել, առանց վիրավորելու։ Նրանք տանել չեն կարողանում քծնանքը և չափազանց համբերատար են։

Օձ

23 հոկտեմբեր – 22 նոյեմբեր

i10

Այս նշանի տակ հնդակցիների մոտ հիմնականում ծնվում էին շամանները։ Օձը հոգու ասպարեզում փորձագետ է։ Այդ պատճառով նրանցից հրաշալի հոգևոր առաջնորդներ են դուրս գալիս։

Օձը սիրում է, երբ իրեն երկրպագում և հարգում են։ Այս նշանի տակ ծնված մարդկանց մեջ շատ են բժիշկները։ Օձի թերություններից է՝ գրեթե ամբողջովին նյութական գործերից հրաժարումը։ Օձերից շատ հազվադեպ է լավ բանկիր ստացվում։

Շարունակությունն՝ այստեղ.

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված