Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանվել է «Սադվալ»-ի առաջնորդը. նա լեզգիներին կոչ էր անում չծառայել Արցախի հետ սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սպանվել է «Սադվալ» լեզգիական միջազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիեւը: Այսօր Մախաչկալայում հայտնաբերվել է Նազիմ Հաջիեւի դին՝ դանակով հասցված բազմաթիվ հարվածների հետքերով: Ոստիկանները դեռ չեն պարզել սպանության հանգամանքներն ու դրդապատճառները, սակայն արդեն իսկ ընդհանրություններ են նկատվում 2015 թվականի մարտի 24-ին «Սադվալ»-ի ակտիվիստ Ռուսլան Մագոմեդռահիմովի սպանության հետ:

Ենթադրվում է, որ Նազիմ Հաջիեւի սպանության պատճառը նրա ղեկավարած շարժման ծավալած գործունեությունն է: «Սադվալ»-ը երկար տարիներ է պայքարում է Ադրբեջանի հյուսիսում լեզգիական անկախ պետության ստեղծման համար: Ադրբեջանում լեզգիական այդ շարժումը ճանաչվել է որպես ահաբեկչական եւ նրա դեմ ակտիվ պայքար է ծավալվում: Ադրբեջանի հյուսիսարեւելյան՝ լեզգիաբնակ շրջաններում շարժումը մեծ թվով համակիրներ ունի: Բաքվում քանիցս հայտարարել են, թե անջատական այդ շարժումըն իբր հովանավորում են Հայաստանի հատուկ ծառայությունները:

2015 թվականի հունիսին Նազիմ Հաջիեւը կոչով դիմել էր Ադրբեջանում ապրող լեզգի երիտասարդներին՝ վերջիններիս կոչ անելով ամեն կերպ խուսափել զինված ուժերում ծառայելուց: Դրա անհնարինության դեպքում նա լեզգի երիտասարդներին հորդորել էր բացահայտորեն հրաժարվել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հետ շփման գծում ծառայելուց: «Դա մեր պատերզմը չէ: Հայ ժողովուրդը մեր թշնամին չէ: Մենք հայ ժողովրդի թշնամիները չենք»,-հայտարարել էր Հաջիեւը: Ավելի վաղ նա լեզգի, թալիշ, ավար եւ մի խումբ մտավորականների հետ դիմել էր ներկայիս Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդներին կոչ անելով հնարավոր պատերազմի դեպքում զենք չբարձրացնել հայերի դեմ: Մտավորականները հայտարարել էին, որ Արցախը պատկանում է հայ ժողովրդին եւ պետք չէ հանուն արհեստածին Ադրբեջան կոչվող պետության արյուն թափել:

Միաժամանակ, Նազիմ Հաջիեւը այն գործիչներից էր, ով հրապարակայնորեն ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը եւ քանիցս հանդես եկել այն ժխտողների դեմ հրապարակային հայտարարություններով: 2015 թվականի ամռանը նա կատաղի քննադատության էր ենթարկել Ռուսաստանի լեզգիների ազգային-մշակութային ինքնավարության փոխանախագահ Ռուսլան Կուրբանովին, որը ТВЦ հեռւոստաալիքով կասկածի տակ էր առել Հայոց ցեղասպանության փաստը: Այդ օրերին Հաջիեւը բաց նամակով դիմել էր հայ ժողովրդին՝ հայտարարելով, որ լեզգի ժողովուրդը չի կիսում Կուրբանովի տեսակետը:

Չնայած որ Հաջիեւի սպանության դրդապատճառները դեռ հայտնի չեն, այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ Հաջիեւի սպանոթյունը իրականացրել կամ պատվիրել են ադրբեջանական հատուկ ծառայություները: Համենայնդեպս, տվյալ սպանության մեջ ադրբեջանական հետք որոնելու պատճառները բավական շատ են:

Հայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը
Ամենադիտված