Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինձ մի զանգահարեք, հարմար չէ». Արտենիի դպրոցի տնօրենը խուսափում է հարցերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից երեկ հեռացվել է Անդրանիկ Օզանյանի նկարը՝ հավաքված հատուկ քարերով։ Այս մասին գրել էր shamshyan.com-ը։

«Արդեն մի քանի օր է, գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է, որ  գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնեն։

2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն են իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել է, ինչը բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, սպասում են տեսնելու, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։

Գյուղացիները նաև առաջարկում են, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում»,- գրել էր լրատվամիջոցը։

168.am-ը զանգահարեց Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Արաքսի Հակոբյանին՝ հետաքրքրվելու, թե ինչ պատճառաբանությամբ են Անդրանիկ Օզանյանի նկարը հեռացրել դպրոցի շենքի ճակատային հատվածից։

Արաքսի Հակոբյանը նախ նշեց, որ իր տեղը հարմար չէ, չի կարող խոսել, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ե՞րբ կարող ենք զանգահարել, պատասխանեց.

«Ինձ մի զանգահարեք, հարմար չէ»։

Դիտարկմանը, որ խոսքը վերաբերում է իր ղեկավարած դպրոցին, նա պատասխանեց.

«Ամեն դեպքում մեկնաբանություն չունեմ»։

Հաջորդ հարցին՝ խոսքն Անդրանիկ Օզանյանի նկարը հեռացնելու մասին է, ե՞րբ զանգահարենք մեկնաբանություն ստանալու համար, Արաքսի Հակոբյանը պատասխանեց.

«Ինձ մի զանգահարեք»։

Այնուհետև նա անմիջապես հեռախոսն անջատեց։

Զանգահարեցինք նաև Արտենիի վարչական ղեկավարին, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Իրանի դեմ գործողության ավարտից հետո կզբաղվենք Կուբայով. Թրամփ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքը չեղարկելու վերաբերյալ Ռուբիոն Կուբայի ժողովրդին կոչ է արել համագործակցել ԱՄՆ ԿՀՎ-ի հետ ԱԱ. Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Արթուր Ավետիսյանն այսօր կպայքարեն տիտղոսների համար Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Ինչ գնով է վաճառվել Մոնեի կտավը «Ինձ մի զանգահարեք, հարմար չէ». Արտենիի դպրոցի տնօրենը խուսափում է հարցերից Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները Արենիում բшխվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բшխվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված «ՎԱԶ 2106»-ին․ կան վիրшվորներ Բրյուսելում սպասվում են ուսանողական լայնածավալ բողոքի ակցիաներ Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում Տիբեթում 7,0 մագնիտուդով երկրաշարժից հետո Չինաստանը 7,5 մլն դոլար է հատկացրել փրկարարական աշխատանքների համար Չինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Երևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է «Բարաևա» Telegram ալիքի խոսքով Փաշինյանը փորձում է Ռուսաստանին և Ղազախստանին միմյանց դեմ հանելԵրևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ Փորձագետ. Ինչպես ԵԱՏՄ–ն կսառեցնեի Հայաստանի աանդամակցությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Գազ չի լինելու հոկտեմբերի 26-ին 09:00-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը 21:00-ն. հասցեներ Մալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում «Կոտրած տաշտակի առաջ». Պետդումայում բացահայտել են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքներըՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե Փաշինյանը չի կարող նստել երկու աթոռի վրա. Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումըԸնդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ռուսաստանը հարվածել է ուկրաինական օբյեկտների, խոցել 616 ԱԹՍ ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում. պատմության այս օրը (հոկտեմբեր 24)Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենաnւժեղ ԶՈւ-ն «Հրապարակ»․ Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Ժողովուրդ». Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում Լույս չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված