ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական զորքերը հարվածել են էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք կիրառվում են ուկրաինական ԶՈւ-ի կողմից: Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ Զինված ուժերի զորախմբերի օպերատիվ-տակտիկական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող ապարատների, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հարված է հասցվել ուկրաինական ԶՈւ-ի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, հեռահար անօդաչու թռչող ապարատների պահպանման և արձակման վայրերին, ինչպես նաև 147 շրջանում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին», - ասված է հաղորդագրության մեջ: