Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ժիր, աշխույժ երեխա էր, ծիծաղը միշտ դեմքին էր։ Դպրոցական տարիներին ժողովների ժամանակ ասում էին, որ Նարեկը շատ աշխույժ է, բայց մյուս կողմից էլ հավելում՝ եթե անգամ չարաճճիություն է անում, հենց ժպտում է, մոռանում ենք թե՛ մեր բարկությունը, թե՛ իր արած չարաճճիությունը։ Դասարանում շատ շարժուն էր, ուսուցիչն ասում էր՝ դրանով բոլորի ուշադրությունը շեղում է։ Տանն էլ էր այդպիսին։ Երկու րոպե չէր կարողանում նստել, անընդհատ պտտվում էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Քրիստինեն։

Նարեկը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ Չիտայում։ Մեկուկես տարեկան է եղել, երբ ընտանիքը վերադարձել է Հայաստան։ Բնակվել են Արմավիրի մարզի Արմավիր գյուղում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ։ «Չկա անգամ այնպիսի առարկա, որ առանձնահատուկ կերպով սիրեր։ Ի տարբերություն չսովորելուն, սիրում էր աշխատել։ Փոքրուց սիրում էր օգնել հայրիկին այգեգործական աշխատանքներում։ Մտադրվել էր զորացրվելուց հետո աշխատանքի անցնել, գումար վաստակել։ Բայց նաև մտածում էր զինվորականի աշխատանքի մասին: Դրան դեմ էինք, մտածում էինք՝ մեկ տղա ունենք, թող այլ աշխատանք ընտրի։ Բանակ զորակոչվելուց առաջ նաև ԴՕՍԱԱՖ-ում սովորեց, վարորդական վկայական ստացավ, որ մեքենա վարելու իրավունք ունենա»։

2020 թվականի հուլիսի 16-ին Նարեկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Մատաղիսում։ «Քանի որ տղաս ծնվել էր Ռուսաստանում, ամուսինս ասաց, որ կարող ենք վերադառնալ այնտեղ, կմեկնի ռուսական բանակ ծառայության։ Նարեկս կտրականապես մերժեց՝ ես ռուսների համար չեմ ծառայի, կծառայեմ իմ հայրենիքում։ Ուզում էր ծառայել, զինվորական գրքույկ ունենալ, որ աշխատանքի առումով հնարավորություններն ավելի մեծ լինեին։ Սիրով մեկնեց ծառայության։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ պատերազմ է սկսվելու։ Բայց մի դիպված պատմեմ։ Նախքան բանակ զորակոչվելը մեկնեց Ռուսաստան՝ հորեղբոր աղջկա հարսանիքին։ Այնտեղ բոլորին ասել էր՝ գնամ բանակ, էլ հետ չեմ գալու։ Չգիտեմ, թե ինչու է նման մտքեր ունեցել։ Այս դեպքերից հետո բոլորն են հուզմունքով հիշում այն, որ Նարեկն ասել է՝ բանակից հետ չի գալու»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 29-ին զանգահարեց տուն։ Մինչ այդ իրենից լուր չունեինք։ Ասաց՝ ես լավ եմ, իմ մասին չմտածեք։ Պատմեց. «Սեպտեմբերի 27-ի առավոտյան անկողինն էինք կարգի բերում, սկսեցին հարվածել զորամասին»։ Անմիջապես դուրս են եկել, մոտ հարյուր հոգով դեպի անտառներ գնացել, այնտեղ պատսպարվել։ Հետո արդեն իրենց մեքենաներով տեղափոխել էին մարտի դաշտ։ Այդ զանգից հետո նորից իրենից տեղեկություն չենք ունեցել։ Արմավիրից Մատաղիսում ծառայող տղա կար, նրա հայրիկը զանգահարեց ամուսնուս, ասաց՝ լուրեր կան, որ Մատաղիսը հողին է հավասարվել։ Շոկի մեջ էինք։ Գնացինք մեր կողքի գյուղը, այնտեղից էլ Մատաղիսում ծառայող կար, որ ինչ-որ նորություն իմանայինք։ Բայց որևէ մեկին չէինք ասում, թե ինչ լուրեր ենք լսել։ Մեզ հանգստացրեցին, որ նորակոչիկներին դիրքեր չեն բարձրացնում, բունկերներում են։ Հոկտեմբերի 3-ին Նարեկս զանգեց։ Իր հեռախոսը, փաստաթղթերը կորցրել էր։ Հայրիկին ասաց՝ թշնամին սովորություն ունի փաստաթղթեր հրապարակել, համոզել մարդկանց, որ դրանց տերերին գերի է վերցրել. «Պա՛պ, ես իմ փաստաթղթերը կորցրել եմ, եթե ձեզ նման բաներ ասեն, չհավատաք»։ Շատ հեռատես, հասուն մարդ էր։ Հաջորդ օրերին էլ զանգահարում էր, զրուցում, ասում էր՝ մենք կռվի մեջ չենք, ամեն ինչ կարգին է, պատսպարված ենք։ Բայց հետո նկարներ տեսանք, որոնք հակառակի մասին էին փաստում։ Երբ նրան բերեցին, այնքան ծերացած, փոխված էր, անգամ ասել եմ՝ սա իմ երեխան չի»։

Հոկտեմբերի 25-ին՝ մայրիկի ծննդյան օրը, Նարեկը վերջին անգամ տուն է զանգահարել։ «Գիշերն ընկերներին ասել էր՝ մամայիս 101 հատ վարդ կտանեք, մի հատ էլ բացիկ կգրեք։ Ժամը տասներկուսին բակում մեքենա կանգնեց, ինձ թվաց՝ Նարեկս է եկել ինձ շնորհավորելու։ Դուրս եկա, տղաներին տեսա, սկսեցի լաց լինել, ընկերներն էլ ինձ ասացին՝ համարեք, որ Նարեկն է եկել, Ձեզ ծաղիկներ ու բացիկ ենք բերել։ Գիշերը Նարեկս չզանգեց, բայց ցերեկը ժամը մեկին զանգահարեց ինձ, շնորհավորեց։ Ձայնն ուրիշ էր, շատ տխուր էր, ամեն զանգելուց միշտ ուրախ էր լինում։ Հարցրեց. «Մա՛մ ջան, նվերդ հասա՞վ։ Գիշերը չկարողացա զանգել, հեռախոս չունեինք»։ Դրական պատասխան տվեցի, հարցրեցի, թե ինչո՞ւ է տխուր, արձագանքեց, որ տխուր չէ, անգամ իմ անունով երդվեց։ Այդ օրն ասաց, որ երեք օր չի զանգելու, հեռախոսները չեն կարողանում լիցքավորել։ Հենց այդ օրն է նա զոհվել»։

Հոկտեմբերի 25-ին Նարեկն անմահանում է Թաղավարդում՝ արկի հարվածից։ «Բեկորը սրտին էր դիպել, իր զինվորական գրքույկն էր պատռվել։ Մենք հոկտեմբերի 28-ին բոթն ստացանք։ Նա արդեն Սևանի հիվանդանոցում էր։ Մի գիրք կա, որտեղ ողջ մնացածների հուշերն են իրենց անցած ճանապարհի մասին։ Ամեն ինչ մանրամասն ներկայացրել են, թե ինչերի միջով են անցել»։

Գյուղը յոթ զոհ ունի, երեք անհետ կորած։ «Բոլորն են հիշում իմ Նարեկին, իր ընկերները գալիս են մեր տուն, մեզ միայնակ չեն թողնում։ Այնպիսի տպավորություն է, որ Նարեկս կա, ուղղակի դրսում է և մի օր գալու է»։

Ապրելու ուժի մասին. «Աղջիկս բալիկի է սպասում, հիմա մեզ դա է ապրեցնում»։

Հ. Գ. - Նարեկ Շաքարյանը հետմահու պարգևատրվել է 6-րդ պաշտպանական շրջանի «Անձնուրաց պաշտպան» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Արմավիր գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում. պատմության այս օրը (հոկտեմբեր 24)Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենաnւժեղ ԶՈւ-ն Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»Լույս չի լինելու․ հասցեներ «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելԳազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)
Ամենադիտված