Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora», «Hyundai Elantra», «Opel Zafira» և «Honda Accord» մակնիշի ավտոմեքենաներին, վրաերթի ենթարկել հետիոտնի, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Kia Rio» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ՝ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ՝ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։