Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ աղմկահարույց գրառմամբ ու տեսանյութով՝ կոչ անելով քաղաքացիներին քվեարկել այն թեկնածուների, այդ թվում՝ քպականների դեմ, որոնք կիրառում են վարչական ռեսուրս կամ դիմում են ապօրինությունների։ Առաջին հայացքից սա կարող է թվալ ժողովրդավարական բարձր գիտակցության դրսևորում, սակայն քաղաքական վերլուծության տեսանկյունից մենք գործ ունենք իշխանական տեխնոլոգիաների դասական, մանիպուլ յատիվ մանևրի հետ։ Փաշինյանը, գիտակցելով տեղերում կուտակված հանրային դժգոհությունն ու վարչական լծակների բացահայտ չարաշահումները, փորձում է կիրառել պատասխանատվության օտարման հին տակտիկան. ստեղծել «բարի, անաչառ ղեկավարի և վատ, օրենք խախտող տեղական կատարողների» կեղծ թեզը։

Սա մի կողմից՝ արտաքին դիտորդների աչքին «ժողովրդավարական ֆասադ» ցույց տալու փորձ է, մյուս կողմից՝ պատասխանատվությունը սեփական անձից ու քաղաքական թիմից քաղաքացու վրա բարդելու ճիգ. իբր թե՝ «ես ձեզ զգուշացրել էի, դուք ինքներդ ընտրեցիք»: Առավել ևս, որ նաև կոչ է անում իրեն «նամակ գրել»:

Մինչդեռ, այս ձևական հայտարարությունների փոխարեն, իշխանությունը պետք է պատասխաներ գլխավոր ու ամենաէական հարցին. ինչպե՞ս ստացվեց, որ երկրում ձևավորվեց վախի, ատելության ու քաղաքական հետապնդումների այնպիսի խեղդող մթնոլորտ, որտեղ մարդիկ ուղղակի հրաժարվում են մասնակցել ընտրական գործընթացներին։ Իշխանական հռետորաբանությունը լիովին կտրված է այն իրականությունից, որտեղ սովորական ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց կալանավորում են, իսկ ընդդիմադիր դաշտի նկատմամբ կիրառվում է բացահայտ իրավական տեռոր։

Բավական է հիշել խորհրդարանական ընտրությունների ընթացքը. իշխանությունը կալանքի տակ պահեց ընդդիմադիր խոշոր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին, ապա ակնհայտ ու շինծու մեղադրանքներով մեկուսացրեց հարյուրավոր ակտիվիստների, քաղաքական գործիչների և կուսակցության համակիրների։ Իհարկե, նմանատիպ պրակտիկա կիրառվել է նաև գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ՝ պիտակավորումներով, հրապարակային սպառնալիքներով, անազնիվ ու լկտի քարոզչությամբ, անձնական վիրավորանքներով և այլն։

Լիովին իջեցնելով ու կաթվածահար անելով ընտրական ողջ պրոցեսը՝ ընտրություններից հետո իշխանությունն անմեղ դեմքով, առանց որևէ ապաշխարանքի կամ մեղայականի, սկսեց հայտարարություններ անել բարձր ժողովրդավարության մասին։ Երևի հենց այդ ներքին ամոթն էլ նրանց տանջում է, որ այժմ ստիպված են դիմել նմանատիպ «բարեպաշտ» լեքսիկոնի։

Այս ամենի հետևանքով համայնքներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղական ուժեղ դեմքերը նախընտրում են ընդհանրապես չառաջադրվել՝ պարզապես «շառից ու փորձանքից» հեռու մնալու համար։ Երբ տեղական լիդերները դուրս են մնում պայքարից, քաղաքական կուսակցությունները կանգնում են ավագանու՝ անգամ տարրական ցուցակներ կազմելու լուրջ ճգնաժամի առաջ։ Մարդիկ, որոնք ամենօրյա աշխատանքով իրենց հացի փողն են վաստակում, քաջ գիտակցում են, որ ընդդիմադիր ցուցակում հայտնվելն անմիջապես նշանակում է աշխատանքի կորուստ։ Եվ որքան էլ իշխանությունը հերքի սա, տեղերում բոլորը գիտեն, թե ինչպես են իրականացվում աշխատանքից ազատումներն ու ճնշումները. համակարգն այն աստիճան է վախեցրել հանրությանը, որ մարդիկ անգամ շշուկով են վախենում խոսել սեփական իրավունքների մասին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

Այս ամենին զուգահեռ՝ լրիվ ծավալով գործում են երկակի ստանդարտները և ընտրովի արդարադատությունը։ Եթե ընդդիմության հաղթանակից կամ ակտիվացումից անմիջապես հետո իրավապահ ապարատը վայրկենական գործի է անցնում ու ձերբակալություններ իրականացնում (ինչպես տեղի ունեցավ Վանաձորում, Գորիսում, Բերդում), ապա իշխանական թեկնածուների բացահայտ ապօրինությունները, մամուլում հայտնված ձայնագրությունները, աշխատակիցներին հավաքներին պարտադրված տանելու փաստերը կա՛մ անտեսվում են, կա՛մ արժանանում ձևական, անհետևանք «քննությունների»։

Ի վերջո, Փաշինյանի վերջին տեսանյութերն ու կոչերը ոչ թե ժողովրդավարության, այլ համակարգային խոր ճգնաժամի վկայություն են։ Երբ պետական ապարատը, իրավապահ համակարգն ու վարչական ռեսուրսն ամբողջությամբ ծառայեցված են ընդդիմադիր դաշտը լիովին չեզոքացնելուն, «ապօրինությունների դեմ քվեարկելու» կոչեր անելը դառնում է ընդամենը քաղաքական ֆարս, որով իշխանությունը փորձում է սեփական պատասխանատվությունը մեղմել իր իսկ կողմից ստեղծված վախի ու ճնշումների մթնոլորտում։

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ երեկ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են սկսվել Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, թե «խուզարկություններն ու վարույթային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում» Այնուհետ հայտարարվեց, որ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ու 14 համակիր։ Եթե որևէ մեկի համար իշխանությունների նման վարքագիծն անսպասելի էր, ապա այդ մեկը կատարյալ միամիտ է: Սա այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է եղել բոլոր ընտրությունների ժամանակ, այս ընտրություններն էլ բացառություն չեն: Բա թե՝ նամակ գրեք ինձ... Տեսնես՝ այդ ո՞ւմ հրահանգով են կատարվում բոլոր այս քաղաքական «գործողությունները»՝ իրավականի արհեստական շղարշի ներքո...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ամուսինն արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին․ ՔԿ Անհրաժեշտ չեմ համարում երկրում արտակարգ դրություն մտցնել բողոքի ցույցերի և դրանց ուղեկցող անկարգnւթյունների պատճառով․ Մակրոն Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավարտին են հասցնում դիզելի մատակարարման պայմանագրերի ստորագրման գործընթացը․ ՌԴ փոխվարչապետ Ամբողջ Դավիթաշենը 24 ժամ ջրազրկվել է Արևմուտքում փորձում են իրականացնել հիվանդ երևակայությունները՝ ՌԴ-ին հայտարարելով ագրեuոր․ Շոյգու Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Զելենսկին լկտիшբար ԵՄ-ից պահանջեց ռшզմական կարիքների համար միջոցների լրացուցիչ ավելացում․ ի՞նչ գումար է այս անգամ հնչեցվել այդ անհագուրդ hրեշի կողմից․ Զախարովա Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուիթքոֆին և նախագահ Թրամփին ճգնшժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար․ Պուտին Թուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ապերոլա կոկտեյլԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրաշչակներ Ծեծկռտուք՝ Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում», ոստիկանները որոնում են 2 անչափահաս կասկածյալների«Հայաստանի բնությունը ոսկի արդյունահանողների «ապահով» ձեռքերում է»ԵՄ-ն չի չեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները մինչև hակամարտության ավարտը. Ֆոն դեր Լայեն Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Կրեմլը չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման թեմայով զեկույցին․ Պեսկով Ո՞վ է լինելու ՔՊ նոր պատգամավորը. ի՞նչ է հայտնի Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացելՄեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին
Ամենադիտված