Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն օրերին, երբ Երևանում ընթանում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը, և միջազգային բարձրագույն ամբիոններից հնչում են բնապահպանական պաթոսով լեցուն ճառեր, Հայաստանի հարավային դարպասում՝ Շիկահողի պետական արգելոցում իրականությունը ողբերգականորեն այլ է։ Տարածաշրջանում Ադրբեջանի որդեգրած ագրեսիվ ու ռազմականացված քաղաքականության, սահմանային տարածքների օկուպացիայի և էկոհամակարգերի միտումնավոր ոչնչացման հետևանքով վտանգված է մեր երկրի ամենահարուստ ու խոցելի բնաշխարհից մեկը։ 1958 թվականին հիմնադրված, ավելի քան 12 հազար հեկտար տարածք ընդգրկող և շուրջ 94 տոկոսով անտառապատ այս արգելոցը, որտեղ աճում է 1100 տեսակի բույս (որոնցից 70-ը՝ Կարմիր գրքում գրանցված) և բնակվում են հազվագյուտ կենդանիներ, ինչպիսիք են կովկասյան հովազը, բեզոարյան այծը, գորշ արջը և հայկական իժը, այսօր փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու։

Լրատվամիջոցների փաստագրական հետազոտությունների և Planet ու Google Earth արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն, ադրբեջանական կողմը Շիկահողի արգելոցի տարածքում իրականացրել է լայնամասշտաբ ապօրինի աշխատանքներ։

Հայ-ադրբեջանական սահմանի հարավարևել յան և հարավարևմտյան հատվածներում, ինչպես նաև Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ, թշնամին հատել է անտառները, փորել 7-8 մետր լայնությամբ ճանապարհներ և կառուցել ամրաշինական դիրքեր։ Մասնագիտական գնահատականներով, հողային աշխատանքներ են ծավալվել շուրջ 90 հեկտարի վրա, որից 60 հեկտարը բուն անտառային տարածքներ են։

Այս ավերածությունների հետևանքով կորսվել է առնվազն 14000-16000 խորանարդ մետր փայտանյութ, իսկ կաղնու և հաճարենու եզակի պուրակները ենթարկվել են դաժան հատումների։ Հատկանշական է, որ Global Forest Watch միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2021-2023 թվականներին Հայաստանը կորցրել է շուրջ 100 հեկտար բնական անտառ, որից 88 հեկտարը՝ միայն 2023 թվականին, ինչը ուղղակիորեն համընկնում է սահմանային այս հատվածում ադրբեջանական ներխուժումների ու անտառահատումների ակտիվ փուլի հետ։

Սակայն ամենացավալին այն է, որ պետական կառույցներն ու պատասխանատու մարմինները նախընտրում են լռել կամ խուսափողական պատասխաններ տալ։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրինությունը հրաժարվում է պարզաբանումներից, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունից պաշտոնապես հայտնում են, թե տարածքները թշնամու ուղիղ նշանառության տակ լինելու պատճառով հնարավոր չէ հստակ տվյալներ տրամադրել կամ վնասի չափը գնահատել։

Սա սովորական բնապահպանական խնդիր չէ, այլ նպատակաուղղված էկոցիդ, որի հետևանքները կրելու են գալիք սերունդները։ Բնապահպանությունը չի կարող սահմանափակվել միայն փակ դահլիճներում հնչող հայտարարություններով ու «կանաչ» օրակարգերի ձևական քննարկումներով։ Եթե COP17-ի շրջանակներում միջազգային հանրության, բնապահպանական կազմակերպությունների և որոշում կայացնողների ուշադրությունը չհրավիրվի Ադրբեջանի կողմից իրականացվող բնապահպանական հանցագործությունների վրա, ապա ցանկացած գլոբալ համաժողով կորցնում է իր բուն իմաստն ու արժեքը։ Հայաստանի բնաշխարհի աղաղակող խնդիրները, Շիկահողի վիրավոր էկոհամակարգն ու կենսաբազմազանության կորուստը պետք է դառնան Երևանում ընթացող գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը, քանզի եթե այսօր լռենք ու թույլ տանք մեր բնօրրանի ոչնչացումը, վաղն այլևս ոչ մի «կանաչ» ֆորում ի վիճակի չի լինելու վերականգնել կորցրած հայրենիքն ու նրա վիրավոր բնությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ամուսինն արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին․ ՔԿ Անհրաժեշտ չեմ համարում երկրում արտակարգ դրություն մտցնել բողոքի ցույցերի և դրանց ուղեկցող անկարգnւթյունների պատճառով․ Մակրոն Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավարտին են հասցնում դիզելի մատակարարման պայմանագրերի ստորագրման գործընթացը․ ՌԴ փոխվարչապետ Ամբողջ Դավիթաշենը 24 ժամ ջրազրկվել է Արևմուտքում փորձում են իրականացնել հիվանդ երևակայությունները՝ ՌԴ-ին հայտարարելով ագրեuոր․ Շոյգու Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Զելենսկին լկտիшբար ԵՄ-ից պահանջեց ռшզմական կարիքների համար միջոցների լրացուցիչ ավելացում․ ի՞նչ գումար է այս անգամ հնչեցվել այդ անհագուրդ hրեշի կողմից․ Զախարովա Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուիթքոֆին և նախագահ Թրամփին ճգնшժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար․ Պուտին Թուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ապերոլա կոկտեյլԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրաշչակներ Ծեծկռտուք՝ Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում», ոստիկանները որոնում են 2 անչափահաս կասկածյալների«Հայաստանի բնությունը ոսկի արդյունահանողների «ապահով» ձեռքերում է»ԵՄ-ն չի չեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները մինչև hակամարտության ավարտը. Ֆոն դեր Լայեն Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Կրեմլը չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման թեմայով զեկույցին․ Պեսկով Ո՞վ է լինելու ՔՊ նոր պատգամավորը. ի՞նչ է հայտնի Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացելՄեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին ԵՄ-ն ճնշում կգործադրի Կանադայի և Մեծ Բրիտանիայի վրա՝ Ուկրաինային հավելյալ ֆինանսավորում տրամադրելու համար. Politico ՉԼ․ Բարսեղյանի «Սլովան»-ը պարտվեց «Ռոմա»-ին, «Լիվերպուլ»-ը քամբեք կատարեց, այլ արդյունքներ
Ամենադիտված