Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի պետական պարտքի մակարդակն առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն ֆունտ ստերլինգը (4 տրիլիոն դոլար): Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ըստ նրա տվյալների՝ բրիտանական կառավարության փոխառությունների ծավալը սեպտեմբերին կազմել է 24.52 միլիարդ ֆունտ ստերլինգ, ինչը բարձր է կանխատեսվող մակարդակից: Միևնույն ժամանակ, բյուջեի դեֆիցիտն ավելացել է՝ հասնելով 97.8 միլիարդ ֆունտ ստերլինգի, ինչը 6 միլիարդով ավելի է նախատեսվածից, բայց դեռևս 4.4 միլիարդով պակաս է, քան անցյալ տարի:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր գնաճի վերաբերյալ տվյալները, որը սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել է մինչև 3.5%: Այս ցատկը դարձել է երրորդն անընդմեջ և ամենամեծը 2025 թվականի հոկտեմբերից ի վեր:
Տեղական Unherd պորտալը կանխատեսել էր, որ Ֆրանսիայի պետական պարտքի ճգնաժամը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել և տարածվել ամբողջ Եվրոպայում: Նրա տվյալներով՝ շուկաները կարող են նույնիսկ դադարել պետական պարտատոմսերը համարել հարաբերականորեն ռիսկազերծ ակտիվ, ինչը արդյունքում կհանգեցնի փոխառությունների արժեքի զգալի աճին ամբողջ ԵՄ-ում: