Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է։
Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Չեն հանդուրժվում ոչ միայն ընդդիմադիր դեմքերը, այլև նույնիսկ նրանք, ովքեր անկուսակցական են, քաղաքական հայտարարություններ չեն արել և փորձում են իրենց չեզոք, ապաքաղաքական դիրքերում պահել։
Եթե մի ցիկլ առաջ դա կարող էր ընդունելի լինել, կամ նման դեպքերով լուրջ չէին զբաղվում, ապա հիմա իշխանությունը՝ բռնատիրություն կառուցելու հիմքերից ելնելով, առավել կոշտ մեթոդների է անցել»։