Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2027 թ.-ի հունվարի 1-ից աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և ապահովագրավճար վճարող այլ անձինք կարող են կամավոր ապահովագրել նաև իրենց ծնողին, ամուսնուն կամ զավակին։ Հարազատի համար ապահովագրավճարն ամսական 10 800 դրամ է, և այն վճարում է դիմողը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնը սահմանված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով և 4-րդ մասով։ Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7.1 կետի համաձայն՝ այս խմբի համար օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թ.-ի հունվարի 1-ից։

Ո՞վ կարող է ապահովագրել հարազատին

Դիմել կարող են օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11–14-րդ կետերում նշված անձինք՝

վարձու աշխատողները,
անհատ ձեռնարկատերերը և նոտարները,
քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, ինչպես նաև օրենքով սահմանված չափով վարձավճար, տոկոս, շահաբաժին կամ ռոյալթի ստացողները,
գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողները։

Հարազատին ապահովագրում են դիմումով՝ լիազոր մարմնի սահմանած կարգով և ձևով։

Ո՞ւմ կարելի է ապահովագրել

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ փոխկապակցված անձ կարող է լինել հայրը, մայրը, ամուսինը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալը կամ խնամարկյալը, եթե նա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է և արդեն չի պատկանում օրենքով ապահովագրվող որևէ այլ խմբի։

Օրինակ՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի անձինք և հաշմանդամություն ունեցող անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ լինելու դեպքում) արդեն ընդգրկված են համակարգում, ուստի չեն կարող ապահովագրվել որպես փոխկապակցված անձ։

Որքա՞ն և ե՞րբ պետք է վճարել

Ապահովագրավճարը տարեկան 129 600 դրամ է, կամ ամսական 10 800 դրամ։ Հարազատի համար վճարվում է ամսական դրույքաչափի 100 տոկոսը. դիմողը այն վճարում է ինքնուրույն՝ մինչև հարազատի՝ ռեգիստրում գրանցման ամսվա վերջին օրը։ Գործատուն կարող է այդ գումարը վճարել ամբողջությամբ կամ մասնակի։

Հարազատն ապահովագրված անձի կարգավիճակ է ստանում ապահովագրավճարը վճարելուն հաջորդող ամսվա 1-ից։ Կարգավիճակը վավերացվում է յուրաքանչյուր 12 ամիսը մեկ՝ դիմումի առկայության դեպքում։

Ամփոփում

Ամփոփելով՝ 2027 թ.-ի հունվարի 1-ից ապահովագրավճար վճարողները կկարողանան առողջության ապահովագրությանը միացնել ծնողին, ամուսնուն կամ զավակին՝ ամսական 10 800 դրամով, եթե վերջիններս արդեն ապահովագրված չեն այլ հիմքով, – տեղեկացնում է  Iravaban.net-ը։

Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՌումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՈչ հայկական ծագման կանաչ թեյի խմբաքանակից նմուշառում է իրականացվել․ ՍԱՏՄ Անունը Շադե էր, 4 տարեկան երեխա ունի. մանրամասներ՝ Դավթաշենի ահասարսուռ դեպքից 2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը: «Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի Ֆրանսիայի մի քանի շրջաններում կմտցվի մասնակի պարետային ժամ Արարատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը հայտնել է, որ հաղորդագրության մեջ վրիպակ է եղել 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։ Ստուգման շրջանակներում իրականացվԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Լուվրը փակել է իր դռները այցելուների համար՝ բողոքի ցույցերի պատճառով Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԵվրոպայում տարածվող անկարգությունները վկայում են մեծ ճգնաժամի մասին. Պեսկով Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ռոզենկրոյցերներ գաղտնի կազմակերպությունՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Շուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել են ««Ո՞վ կկանգնեցնի Ադրբեջանին». Կեդմին անվանել է այն ուժը, որը կարող է փրկել Հայաստանը փլուզումից»Վթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-ն «Հայաստանի կառավարությունը ուժեղացրել է ճնշումը եկեղեցու վրա կաթողիկոսին փոխարինելու նպատակով»Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն լավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում  600 աշխատող դարձել են գործազուրկ. պատմության այս օրը (հոկտեմբեր 19)Կանադայի ռազմական բազայում բռնկված հրդեհից հետո երեսունինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին Հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված