Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դժգոհություն... ձոներով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ 20 օր առաջ հայտնի դարձավ, որ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Դեռևս այն ժամանակ մենք ստանում էինք տեղեկություններ, որ այս ոլորտում ոչ միայն բավական խորքային խնդիրներ են կուտակվել, այլև՝ խուլ խմորումներ կան:

Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել նաև ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը: Ճիշտ է, իր գրառման մեջ նա շնորհակալությունների տարափ է տեղում ԿԳՄՍՆ նախկին նախարարներին, կառավարությանը, սիրաշահում է Նիկոլ Փաշինյանին, թե՝ «ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում ունենալ գիտության այն մակարդակը, որը Դուք եք պատկերացնում, ներկայացնում Ձեր խոսքում և ամրագրել եք Ձեր ղեկավարությամբ հաստատված փաստաթղթերում»: Նաև «շառից, փորձանքից հեռու»՝ իր պարտքն է համարում կոչ անել «սուտի ընդդիմադիրներին՝ չառիթավորվել», այդուամենայնիվ, նույն այդ գրառումից ակնհայտ է դառնում, թե ինչքան խորքային խնդիրներ կան այս ոլորտում:

Մասնավորաբար, որպես աշխատանքից ազատվելու հիմնական պատճառ նշվում է այն, որ «մեր աշխատանքն ու ծրագրերի իրականացումը չեն համապատասխանում կառավարության, նախարարության, կոմիտեի և անձամբ իմ խոստացած զարգացման տեմպին»: Ի հավելումն՝ Մովսիսյանը գրել է. «Դրա վկայությունն են 2026 թվականին խոստացված, բայց չհատկացված ֆինանսավորումն ու, դրա հետևանքով, թերի իրականացված ծրագրերը։ Նույն մտահոգությունն ունեմ 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ. այս տեսքով հաստատվելու դեպքում բազմաթիվ ծրագրերի իրականացումը կվտանգվի»:

Հրաժարականագրության ժանրում սա, ըստ երևույթին, նոր ոճ է, որը կդժվարանանք անգամ բնորոշել, թերևս՝ «քծնաքննադատություն»: Չէ, լուրջ, դուք միայն պատկերացրեք, թե ինչ կարգի կաշկանդիչ քաղցրախմորի մեջ են ընկղմված իշխանությունն ու իրեն առնչվող շրջանակները, որ նույնիսկ հրաժարական տվող պաշտոնյան իր այդ քայլի պատճառները ներկայացնելիս դիֆերամբներ է ձոնում արդեն նախկին վերադասին ու նրա վերադասին:

Խնդիրը նույնիսկ այս կամ այն պաշտոնյան չէ: Խնդիրն այն է, որ պարզ հարց է ծագում. եթե ամեն ինչ այդքան շնորհակալարժան է ու երախտագիտալի, հապա էլ ո՞րն է ծրագրերի կիսատ մնալու, թերի ֆինանսավորման ու մնացյալ խնդիրների ու հրաժարական տալու խորքային պատճառը: Ցավալի է այս պաշտոնյաների վիճակը, բայց ավելի ցավալի է կոնկրետ այս դեպքում գիտության վիճակը. պատկերացնո՞ւմ եք ինչքան տխուր է ամեն ինչ, որ այսքան շնորհակալության հետ մեկտեղ, միևնույնն է, անհնար է եղել գոնե մի քիչ «չքննադատելը»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՌումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՈչ հայկական ծագման կանաչ թեյի խմբաքանակից նմուշառում է իրականացվել․ ՍԱՏՄ Անունը Շադե էր, 4 տարեկան երեխա ունի. մանրամասներ՝ Դավթաշենի ահասարսուռ դեպքից 2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը: «Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի Ֆրանսիայի մի քանի շրջաններում կմտցվի մասնակի պարետային ժամ Արարատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը հայտնել է, որ հաղորդագրության մեջ վրիպակ է եղել 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։ Ստուգման շրջանակներում իրականացվԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Լուվրը փակել է իր դռները այցելուների համար՝ բողոքի ցույցերի պատճառով Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԵվրոպայում տարածվող անկարգությունները վկայում են մեծ ճգնաժամի մասին. Պեսկով Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ռոզենկրոյցերներ գաղտնի կազմակերպությունՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Շուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել են ««Ո՞վ կկանգնեցնի Ադրբեջանին». Կեդմին անվանել է այն ուժը, որը կարող է փրկել Հայաստանը փլուզումից»
Ամենադիտված