Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից է, որն ապահովում է արտահանման ու ՀՆԱ-ի աճի զգալի մասը, սակայն, միևնույն ժամանակ, գտնվում է հանրային ու բնապահպանական մշտական ուշադրության կենտրոնում։ Ոլորտի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները՝ բնապահպանական ռիսկերի կառավարումից մինչև տեղական համայնքների հետ վստահության ձևավորում և ներդրումային միջավայրի բարելավում, պահանջում են բաց, թափանցիկ ու մասնագիտական երկխոսություն։ Հենց այս խնդիրների, ESG չափանիշների ներդրման և պատասխանատու հանքարդյունաբերության ապագայի շուրջ էր համախմբվել ոլորտի մասնագիտական հանրույթը։

Ծաղկաձորում արդեն երրորդ անգամ անցկացվող «Mining Armenia Forum 2026»-ը մեկտեղել է ոլորտի միջազգային առաջատարներին, ներդրողներին, պետական կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներին՝ դառնալով կարևոր հարթակ փորձի, ներդրումների և նոր գաղափարների փոխանակման համար։ Համաժողովի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան, իսկ ռազմավարական հովանավորներից է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ)։

Այս տարվա ֆորումն առանձնացել է նաև նորարարական լուծումներով։ Մասնավորապես, առաջին անգամ արհեստական բանականության միջոցով ստեղծված «Մինաս» անունով «փորձագետը», որի գաղափարի հեղինակն է ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանը, լսել, վերլուծել և ամփոփել է միջոցառման առաջին օրվա քննարկումները՝ ցույց տալով մարդկային փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համատեղման կարևորությունը։

Ֆորումի առանցքային թեմաներից էր «ESG ցուցանիշներից՝ դեպի ներդրումային վստահություն» պանելային քննարկումը, որին մասնակցել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նա պարզաբանել է պատասխանատու և անպատասխանատու հանքարդյունահանողների տարբերությունները՝ շեշտելով. «Լավ և վատ հանքարդյունաբերողները առաջին հերթին որոշվում են պոչամբարների անվտանգության նկատմամբ իրենց վերաբերմունքով։ Լավ հանքարդյունաբերողները մեծ ջանքեր և ռեսուրսներ են ծախսում այդ ուղղությամբ»:

Ստեփանյանի խոսքով՝ կարևոր ցուցիչ են նաև ջրային ռեսուրսների պաշտպանությունը, համայնքների նկատմամբ հոգատարությունը և «լրացուցիչ մղոն» սկզբունքով աշխատելը, այսինքն՝ օրենքով պահանջվածից ավելին անելը շրջակա միջավայրի և հասարակության համար։

Միջոցառմանն անդրադարձ է կատարվել նաև պետություն-մասնավոր հատված հարաբերություններին։ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկար ժամանակ գրեթե ուշադրության չէր արժանանում։ Միայն վերջին տարիներին ենք սկսում զգալ, որ կառավարությունն ու պետությունը մեզ բոլորովին այլ կերպ են վերաբերվում, սկսել են լսել մեզ»: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ եթե չլի նեն ներդրող նե րին պաշտպան ո ղ օրենքներ, ոլորտը կշարունակի դոփել նույն տեղում։

ԶՊՄԿ արտաքին կապերի և արդյունաբերական ինտեգրման գծով տնօրեն Աննա Սաղբալ յանը, անդրադառնալով համայնքների հետ հարաբերություններին, ընդգծել է. «Հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որտեղ այնքան խաղացողներ, շահագրգիռ կողմեր կան՝ անկեղծ ու ոչ այնքան անկեղծ, ներգրավված կամ ոչ այդքան ներգրավված, որոնցից նաև մեծապես կախված է համայնքի ու ընկերության հարաբերությունների զարգացման տեսակը»: Նա նկատել է, որ եթե 15 տարի առաջ հաճախակի էին խոսակցություններն ընդերքի թալանի և կոպեկներ վճարելու մասին, այժմ այդ խոսակցությունները պակասել են, և քննարկումները հիմնականում վերաբերում են եկամուտների արդար բաշխմանն ու բարիքների բավարարությանը։

Համաժողովի շրջանակներում միջազգային փորձագետները ևս դրական գնահատականներ են տվել։ «Beacon Events» ընկերության հանքարդյունաբերության ուղղության տնօրեն Էնդրյու Թեյքը հայտարարել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ապագան շատ պայծառ է, և երկրում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա։ «Այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի օրերին, վկայում է հանքարդյունաբերությունը զարգացնելու հայ ժողովրդի անկեղծ ձգտման մասին։ Եթե հանքարդյունաբերական ծրագրերին հաջողվում է շահել տեղի բնակչության ու համայնքների վստահությունը, ապա այդ նախագծերը հաջողությամբ են իրականացվում»,- ընդգծել է նա։

Իր հերթին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է, որ ոլորտում առկա է ելակետային տվյալների ճշգրտության և հետևանքների ամրագրման խնդիր։ Այս մարտահրավերը հասցեագրելու նպատակով նախաձեռնվել է վերահսկողության թվային համակարգի ստեղծում, որտեղ առցանց եղանակով կհավաքագրվեն մշտադիտարկման բոլոր տվյալները։ Նոր համակարգը նախատեսվում է գործարկել 2029 թվականի հունվարից՝ նպաստելով ոլորտում թափանցիկության և արդյունավետ կառավարման ապահովմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՌումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՈչ հայկական ծագման կանաչ թեյի խմբաքանակից նմուշառում է իրականացվել․ ՍԱՏՄ Անունը Շադե էր, 4 տարեկան երեխա ունի. մանրամասներ՝ Դավթաշենի ահասարսուռ դեպքից 2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը: «Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի Ֆրանսիայի մի քանի շրջաններում կմտցվի մասնակի պարետային ժամ Արարատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը հայտնել է, որ հաղորդագրության մեջ վրիպակ է եղել 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։ Ստուգման շրջանակներում իրականացվԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Լուվրը փակել է իր դռները այցելուների համար՝ բողոքի ցույցերի պատճառով Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԵվրոպայում տարածվող անկարգությունները վկայում են մեծ ճգնաժամի մասին. Պեսկով Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ռոզենկրոյցերներ գաղտնի կազմակերպությունՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Շուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել են ««Ո՞վ կկանգնեցնի Ադրբեջանին». Կեդմին անվանել է այն ուժը, որը կարող է փրկել Հայաստանը փլուզումից»Վթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-ն «Հայաստանի կառավարությունը ուժեղացրել է ճնշումը եկեղեցու վրա կաթողիկոսին փոխարինելու նպատակով»Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված