Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԴԾ պաշտոնաթող սպա․ Ինչպես Հայաստանում տվյալների կենտրոնը կուժեղացնի ԱՄՆ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում տվյալների նոր կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերին ծառայելու համար, այդ թվում Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, գրում է vfokuse.mail.ru–ն։

«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների համար վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով, այդ թվում Իրանի, Ռուսաստանի և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ», - նշվել է մեկնաբանության մեջ։

Ըստ Շևցովի տվյալների կենտրոնը պատկանում է ամերիկյան Firebird AI ընկերությանը և ենթակա է ԱՄՆ օրենսդրությանը, ինչը թույլ է տալիս ԱՄՆ հատուկ ծառայություններին հասանելիություն ունենալ կենտրոնի սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։

Շևցովն ընդգծել է, որ Հայաստանի պետական ​​կառույցներին և քաղաքացիներին պատկանող տվյալները հասանելի կլինեն Վաշինգտոնին առանց երկրի իշխանությունների համաձայնության։

ԱԴԾ պաշտոնաթող սպա և R-Techno ընկերության ղեկավար Ռոման Ռոմաչևը vfokuse.mail.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ փոքր երկրում տվյալների խոշոր կենտրոնի ստեղծումը փորձ է կենտրոնացնելու բոլոր տեղեկատվական ռեսուրսները (առաջին հերթին պետական) մեկ վայրում։ Կենտրոնը կառավարելու միջոցով ամերիկյան մասնավոր ընկերությունը փաստացի հասանելիություն կստանա այդ տեղեկատվությանը, ինչը նշանակում է, որ այն հասանելի կդառնա նաև ԱՄՆ հատուկ ծառայություններին։

«Սա շատ հետաքրքիր խայծ է, երբ երկիրը չունի տվյալների կենտրոններ, հեգեմոնը տարածաշրջանում ստեղծում է մեկը և վերցնում վերահսկողությունը։ Սա կոչվում է «թվային ուժ»։ Փաստացի մենք տեսնում ենք, թե ինչպես է «փափուկ ուժի» հայեցակարգը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, վերափոխվում «թվային ուժի» հայեցակարգի։ Այլ կերպ ասած խոշոր հեգեմոն տերությունը ոչ միայն ինքնին տիրապետում է գլոբալ ազդեցության որոշակի լծակների, այլ նաև վերահսկում է տեխնոլոգիաներ, որոնցով կարող է մանիպուլացիաներ անել»,– ասել է նա: 

Փորձագետի խոսքով ամերիկյան կառավարման ներքո գործող այդ կենտրոնը դեմփինգային մարտավարության և գրավիչ պայմանների միջոցով հաճախորդներին իր կողմը գրավելով կդառնա տարածաշրջանային հզոր մրցակից։ «Չպետք է մոռանալ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և մեր գործընկերը ԱՊՀ շրջանակներում։ Երբ երկիրը փաստացի հայտնվում է տեխնոլոգիական, թվային և տեղեկատվական կախվածության մեջ գլոբալ հեգեմոնի թելադրանքից՝ ՀԱՊԿ-ի այդ անդամը դադարում է ինքնիշխան լինել։ Սա նշանակում է, որ նրա որոշումների կայացման գործընթացները, այս կամ այն ​​կերպ, կվերահսկվեն անդրօվկիանոսյան տերերի կողմից։ Մենք դա տեսել ենք Հայաստանի քաղաքականության մեջ վերջին տասնամյակների ընթացքում, երբ նա հեռանում է ՀԱՊԿ դաշինքի որդեգրած ուղեծրից։ Ամեն ինչ սկսվում է թվացյալ փոքր բանից՝ պարզ թվային խնդրից, սակայն աստիճանաբար երկրի նկատմամբ վերահսկողությունը փաստացի անցնում է այդ անդրօվկիանոսյան տիրոջ ձեռքը»,- նշել է փորձագետը։

Նա նաև պնդել է, որ Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ստեղծվող տվյալների կենտրոնը կծառայի որպես ԿՀՎ-ի գործողությունների հանգույց հաշվի առնելով տարածաշրջանում դրա որպես խոշոր օբյեկտի կարգավիճակը։ «Նրանց տվյալները պետք է որևէ տեղ պահպանվեն և մշակվեն, և այս կենտրոնը իդեալականորեն հարմար է այդ նպատակի համար։ Ուստի, բնականաբար, այն կօգտագործվի տարածաշրջանում ամերիկյան շահերն առաջ մղելու համար»,- ընդգծել է ԱԴԾ պաշտոնաթող սպան։

Ռոմաչևը նաև նշել է, որ ԱՄՆ-ն չի կարողանա ուղղակիորեն օգտագործել Հայաստանում գտնվող տվյալների կենտրոնը Մոսկվայի դեմ։ Նրա խոսքով դա «սովորական պահեստավորման օբյեկտ է, որոնցից բազմաթիվ կան Ռուսաստանի շրջակայքում»։

«Տվյալների այս կենտրոնները չեն կարող ուղղակիորեն օգտագործվել մեր դեմ։ Կարևոր չէ, թե ով է դրանք վերահսկում՝ ամերիկացիները, չինացիները, թե որևէ այլ կողմ։ Ի վերջո, մեր շուրջը բազմաթիվ տվյալների կենտրոններ կան։ Բայց դա չի նշանակում, որ դրանցից յուրաքանչյուրն ինչ-որ կերպ օգտագործվում է մեր դեմ։ Սակայն, օրինակ, եթե մենք ուղղակի պատերազմի մեջ մտնեինք հայերի հետ, ապա գուցե նրանք այդ սերվերների վրա ինչ-որ բան գործարկեին։ Բայց մոտ ապագայում նման սցենար չի նախատեսվում։ Սա պարզապես ամերիկյան թվային հզորության գործիք է, որն օգտագործվում է տարածաշրջանը կամ կոնկրետ որևէ երկիր վերահսկելու համար», — ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Փորձագետ․ Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվայի հետ սակարկում երկաթուղու հարցովՆիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին ԱԴԾ պաշտոնաթող սպա․ Ինչպես Հայաստանում տվյալների կենտրոնը կուժեղացնի ԱՄՆ-ի ազդեցությունը Հարավային ԿովկասումԵրևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո «Այսպիսով, ամուսնանում ենք, թե՞ ոչ». Հայաստանում Փաշինյանին մեղադրելմ են ԵՄ-ին «սիրահարվելու» մեջԱրևմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի են ունեցել հայկական բնակչության ջարդեր. պատմության այս օրը (հոկտեմբեր 18)Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Էստոնիայի վարչապետը հայտարարել է PURL-ի շրջանակներում Ուկրաինային uպառազինnւթյունների համար 10 միլիոն եվրո հատկացնելու մասին Հայ փորձագետը գնահատել է Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասըԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Արդյո՞ք Փաշինյանը «քաջության էլիքսիր է խմել» և որոշել հետ վերցնել երկաթուղին ՌուսաստանիցՎերլուծաբան. Ադրբեջանցի զինվորի պատանդ վերցնելը Հայաստանում ցույց է տալիս խաղաղության բացակայությունըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Ադրբեջանը պատրաստվում է օկուպացնել Հայաստանի ՍյունիքըՊետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Հոկտեմբերի 19-ին 10:00-ից մինչև 21:00-ն գազ չի լինի Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենտ-Լյուսիայի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 17)«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»
Ամենադիտված