Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենտ-Լյուսիայի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Աղքատության վերացման պայքարի համաշխարհային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1506 – վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Է Աջակիրը:

1820 –ծնվել է  ռուսական բանակի հայազգի զինվորական Իվան Լազարևը:

1830 –ծնվել է մանկավարժ, գրող և հրապարակախոս Մաթեոս Մամուրյանը:

1937 – ծնվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:

1957– վախճանվել է մեծանուն գրող, արձակագիր, բանաստեղծ, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը:

- վախճանվել է հայ  խորհրդային դիրիժոր Միքայել Թավրիզյանը:

1958– վախճանվել է բառարանագիր Գևորգ Պարիսը:

1974– վախճանվել է բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ Վարսենիկ Աղասյանը:

1998 - վախճանվել է վիրաբույժ-ուռուցքաբան Միքայել Հայրապետյանը:

2000-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենտ-Լյուսիայի հետ:

2001-Ամերիկյան AES Silk Roud, շվեյցարական ABB և ֆրանսիական Elektrosti de frans ընկերությունները հրաժարվել են Հայաստանի  ԲԷՑ-երի սեփականաշնորհման տենդերին մասնակցելուց:

2003- հայաստանյան ընդդիմությունը բավական երկար ընդմիջումից հետո կրկին հանրահավաք է անց կացրել Երևանում, որը հիշեցրել է նախագահական ընտրություններից հետո անցկացվող բազմահազարոց հանրահավաքները: 

2008- Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

2011- Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարաններին կից պուրակում տեղադրվել է Լեոնարդո դա Վինչիի քանդակը։

2012- «Փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել փուչիկները մեթան գազով լիցքավորելու համար:

2014- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրված Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավճիռը, ըստ որի  «Արժեքների հեղափոխության» առաջնորդ Շանթ հարությունյանը դատապարտվել է 6, իսկ  նրա 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ:

2016-Մամիկոն Ասլանյանը ստանձնել է Վանաձորի քաղաքապետի պաշտոնը:

2020-երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջայի օդանավակայանին և Մինգեչաուրին: Հարավային ճակատում ադրբեջանցիները գրավել են ֆիզուլին և մի շարք այլ բնակավայրեր: 

2021- կայացել են ՏԻՄ ընտրություններ հանրապետության խոշորացված 9-ը համայնքներում, այդ թվում Գյումրիում, Գորիսում և Դիլիջանում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1346– տեղի է  ունեցել Նևիլս-Կրոսսի ճակատամարտը Շոտլանդիայի և Անգլիայի միջև, որը Հարյուրամյա պատերազմի կարևոր ճակատմարտերից մեկն է:

1604 —գերմանացի աստղագետ Իոհան կեպլերը սկսել է դիտարկել գերնոր աստղը (SN 1604), որը հետագայում կոչվել է նրա անունով:

1659 —Պերեյասլավում Բոգդան խմելնիցկու որդի Յուրի Խմելնիցկին Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել, որով կարգավորվում էր կազակների վիճակը Ռուսաստանի կազմում:

1744 —վախճանվել է հանրահայտ իտալացի ջութակագործ Ջուզեպպե Գվարներին: 1760 – ծնվել է ֆրանսիացի տնտեսագետ և փիլիսոփա Կլոդ Անրի Սեն-Սիմոնը:

1831 —Մայքլ ֆարադեյը առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է էլեկտրական դինամոն, որով էլ հայտնաբերել է էլեկտրամագնիսական ինդուկցիան:

1849-վախճանվել է  լեհ կոմպոզիտոր Ֆրիդերիկ Շոպենը:

1855- անգլիացի Հենրի Բեսեմերն արտոնագրում է պողպատի արտադրության իր եղանակը։

1855 —Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Կինբուրնի ճակատամարտը անգլիո-ֆրանսիական ուժերի և ռուսների միջև, որտեղ առաջին անգամ օգտագործվել են զրահապատ նավեր: Ճակատամարտը ավարտվել է ռուսական Կինբուրն ամրոցի պաշտպանների կապիտուլացիայով:

1902 –ԱՄՆ-ի  Դետրոյիդ քաղաքում թողարկվել է առաջին «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենան:

1933 - Նացիստական Գերմանիայից հեռացած Ալբերտ Էյնշտայնը ժամանել է Միացյալ Նահանգներ:

1941- Գերմանական զորքերը կոտորում են Հունաստանի Կերդիլի գյուղի բոլոր տղամարդ բնակիչներին։

1956 —Շվեյցարիայում գործարկվել է աշխարհում առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը:

1959 —հարավաֆրիկյան «Դե Բիրս» ընկերությունը հայտարարել է, որ արտադրել է առաջին արհեստական ալմաստը:

1961– Փարիզում ֆրանսիական ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվել է  մոտ 30 000 ալժիրցիների ցույցը:

1972– ծնվել է ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան Էմինեմը:

1990– բացվեց Internet Movie Database կայքը:

1996 —Ասլան Մասխադովը դարձել է Չեչնյայի կոալիցիոն կառավարության վարչապետ:

2008 —վախճանվել է սովետական և էստոնական լրագրող Ուրմաս Օտտը:

2023 —ՀԱՄԱՍ–ի դեմ Իսրայելի պատերազմի ժամանակ Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցը, որի արդյունքում եղել է 500–ից ավելի զոհ:

Կ.Խաչիկյան

 

Վերլուծաբան. Ադրբեջանցի զինվորի պատանդ վերցնելը Հայաստանում ցույց է տալիս խաղաղության բացակայությունըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Ադրբեջանը պատրաստվում է օկուպացնել Հայաստանի ՍյունիքըՊետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Հոկտեմբերի 19-ին 10:00-ից մինչև 21:00-ն գազ չի լինի Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենտ-Լյուսիայի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 17)«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի Լոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Իրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ ԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում»
Ամենադիտված