Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համակարգված մոտեցում. Ո՞վ և որքա՞ն է վճարել Հայաստանում հակառուսական ուղղվածություն ունեցող ՀԿ-ների ցանցի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ազգային հակակոռուպցիոն նախաձեռնություն» անկախ հայկական պորտալը հրապարակել է տվյալներ հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) և դրանց հետապնդած նպատակների վերաբերյալ, գրում է eadaily.com–ը։ Ի՞նչ դրամաշնորհների և «նախաձեռնությունների» վրա են տարիների ընթացքում միջոցներ ծախսել ամերիկյան և եվրոպական պետական ​​գերատեսչությունները, հիմնադրամներն ու միջազգային կազմակերպությունները։ Որտեղի՞ց են ստացվել միջոցները և ո՞ւր են ուղղվել, մանրամասները։

Մինչև 2018 թվականը Հայաստանում արդեն իսկ ձևավորված էր ՀԿ-ների, անկախ լրատվամիջոցների, ինչպես նաև իրավապաշտպան և վերլուծական կազմակերպությունների ընդարձակ ցանց։ Գործունեության հիմնական ոլորտներն էին ընտրությունները, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական ​​համակարգը, լրատվամիջոցները, գենդերային քաղաքականությունը, կրթությունը և քաղաքացիական ներգրավվածությունը։ 2018 թվականից հետո այդ ենթակառուցվածքի զգալի մասը սկսեց անմիջականորեն մասնակցել պետական ​​բարեփոխումներին։

Հենց այստեղ էլ թաքնված է դրամաշնորհային համակարգը հասկանալու բանալին։ Խոսքը միայն սոցիալական կամ իրավապաշտպան առանձին նախագծերի ֆինանսավորման մասին չէր. ձևավորվում էր մի ամբողջական էկոհամակարգ բաղկացած կազմակերպություններից, փորձագետներից, լրագրողներից և ակտիվիստներից, որոնք աստիճանաբար հնարավորություն ստացան ազդելու հանրային օրակարգի, պետական ​​բարեփոխումների և կադրային որոշումների վրա։

«Բաց հասարակություն» հիմնադրամը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1997 թվականին։ Կազմակերպության սեփական տվյալների համաձայն մինչև 2020 թվականը դրա հայաստանյան մասնաճյուղի միջոցով հատկացվել է ավելի քան 53 միլիոն դոլար։ Անկախ լրատվամիջոցները ստացել են մոտ 5 միլիոն դոլար, իսկ կանանց իրավունքների ոլորտում գործող կազմակերպությունները շուրջ 1,5 միլիոն դոլար։ 2017 թվականին հիմնադրամից ընդհանուր առմամբ 1, 3 միլիոն դոլար է ստացել 35 հայկական կազմակերպություն։ 2018 թվականին այդ թիվն աճել է հասնելով 43 կազմակերպության, որոնք ստացել են մոտ 1,9 միլիոն դոլար: Առավել նշանավոր շահառուներից մեկը «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունն էր, որը կապված է «Հետք»-ի հետ։ «Հետք»-ն իրականացնում էր հետաքննություններ կոռուպցիայի, պետական ​​գնումների, պաշտոնյաների ունեցվածքի և պետական ​​ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության օրինակը հատկապես խոսուն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է Դանիել Իոաննիսյանի կողմից 2014 թվականին։ 2018 թվականին այն «Բաց հասարակություն» հիմնադրամից ստացել 238 956 ԱՄՆ դոլար, որը հիմնադրամի կողմից այդ տարի հայկական կազմակերպությանը տրամադրված ամենախոշոր դրամաշնորհն էր։ Իշխանափոխությունից հետո այդ կազմակերպության ներկայացուցիչներն անմիջականորեն ներգրավվեցին պետական ​​գործընթացներում։ Դանիել Իոաննիսյանն ընդգրկվեց Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի, Հակակոռուպցիոն խորհրդի, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական ​​հանձնաժողովի, Ոստիկանության բարեփոխումների խորհրդի և Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում։

Այսպիսով, ձևավորվեց մի մոդել, որի դեպքում դրամաշնորհային ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ի միջոցով փորձառություն ձեռք բերած փորձագետը միաժամանակ մասնակցում էր կառավարական որոշումների մշակմանն ու իրականացմանը։ 

Հայաստանում առանձնահատուկ դեր է խաղացել «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը» (NED), որը հիմնադրվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից և ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից։

2013 թվականից ի վեր NED-ն աջակցում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ընտրությունների դիտարկմամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը համակարգելու հարցում։ Նման նախագծերը աստիճանաբար ստեղծեցին կայուն ենթակառուցվածք ընտրությունների դիտարկման, հանրային վերահսկողության և քաղաքական գործընթացներին փորձագիտական ​​աջակցություն ցուցաբերելու համար։

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը էլ ավելի նշանակալի դեր է խաղացել։ Ըստ հենց կազմակերպության տվյալների ավելի քան քսան տարվա ընթացքում այն ​​Հարավային Կովկասում կառավարել է ավելի քան 80 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային և տեխնիկական աջակցության միջոցներ։ Այդ միջոցների հիմնական մասը տրամադրվել է USAID-ի կողմից։ Այլ դոնորների թվում էին SIDA-ն, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը։

Այսպիսով, արևմտյան ֆինանսավորումը չէր բաշխվում բացառապես առանձին հասարակական կազմակերպությունների միջև. գործում էր միջնորդների համակարգ, որի միջոցով միջոցները հասնում էին տասնյակ տեղական կազմակերպությունների։

Այս առումով հատկապես ցուցական է հայ-թուրքական ուղղությունը։ Համապատասխան անդրսահմանային ծրագրերին հատկացվել է ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար՝ USAID-ից մոտ 3,5 միլիոն դոլար, ԵՄ-ից 4,3 միլիոն դոլար, Նորվեգիայի կառավարությունից՝ 210 000 դոլար և SIDA-ից մոտավորապես 100 000 դոլար։ Ծրագրերն ուղղված էին մարդկանց միջև շփումներին, կրթական և մշակութային փոխանակումներին, գործարար կապերին և հարաբերությունների կարգավորմանը։

Հայաստանի վերաբերյալ 2020 թվականի իր զեկույցում USAID-ն առանձնահատուկ ընդգծել է կառավարության, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ իր համագործակցությունը՝ ուղղված թափանցիկության և քաղաքացիների մասնակցության բարձրացմանը, ինչպես նաև «Թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը։

Միաժամանակ, դրամաշնորհային ենթակառուցվածքը շարունակում էր ընդլայնվել։ Եվրոպական միությունը ֆինանսավորել է «ԵՄ-ն հանուն մարդու իրավունքների» ծրագիրը՝ 372,231 եվրո բյուջեով, որից 335,000 եվրոն տրամադրվել է հենց Եվրոպական միության կողմից։ Ծրագրի իրականացմանը մասնակցել են «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ը, Հանրային քաղաքականության ինստիտուտը և «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը։

Զուգահեռաբար, Եվրոպայի խորհուրդն իրականացրել է «Կանանց նկատմամբ բռնության վերացում և գենդերային հավասարության խթանում» ծրագիրը։ 2023–2024 թվականների համար դրա բյուջեն կազմել է 975,000 եվրո։ Գործընկերների թվում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Ներքին գործերի նախարարությունն ու Ոստիկանությունը, ինչպես նաև Քննչական կոմիտեն։

Այլ կերպ ասած դրամաշնորհային համակարգն աստիճանաբար դուրս էր գալիս հասարակական կազմակերպությունների գործունեության ավանդական շրջանակներից։ Եվրոպական ծրագրերն իրականացվում էին պետական ​​կառույցների հետ անմիջական համագործակցությամբ։

Ուշադրության կենտրոնում գտնվող առանձին ոլորտ են գենդերային հավասարությանը, խտրականության դեմ պայքարին և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությանը վերաբերող ծրագրերը։

«Փինք Արմենիա»-ն գործում է 2007 թվականից։ Տարիների ընթացքում դրա դոնորների թվում են եղել Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը, «ILGA Europe»-ը, ԱՄՆ դեսպանատունը, «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամը: Բովանդակային առումով այս նախաձեռնություններն ուղղված էին բռնության և խտրականության դեմ պայքարին, գենդերային հավասարության և անհատական ​​իրավունքների խթանմանը, սեռական փոքրամասնությունների պաշտպանությանը, կրոնական բազմազանությանը և հասարակական կարծրատիպերի դեմ պայքարին։ Բայց սա դիտարկում է որպես սոցիալական նորմերի մի նոր համակարգի ստեղծում, որը հակասում է հայկական ինքնության ավանդական պատկերացումներին, պատկերացումներ, որոնք խարսխված են ընտանիքի, եկեղեցու, ազգային հանրույթի և պատմական հիշողության վրա։

2020 թվականից հետո միջազգային ֆինանսավորման ուշադրության կենտրոնում նկատելիորեն հայտնվեցին պատերազմի, անվտանգության, տեղեկատվության և արտաքին քաղաքականության խնդիրները։

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամն իրականացրեց ԵՄ ֆինանսավորմամբ «Ճգնաժամային արձագանքում» ծրագիրը։ Ֆինանսավորումն ուղղվեց այնպիսի նախագծերի, որոնք առնչվում էին պատերազմի հիշողությանը, հետպատերազմյան նարատիվներին, վետերաններին, փախստականներին, լրագրությանը և քաղաքացիական ներգրավվածությանը։

Զուգահեռաբար 2024–2025 թվականների համար NED-ը ֆինանսավորեց նախագծեր, որոնք կենտրոնացած էին «արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային քննարկումների», Ռուսաստանի հետ հարաբերությունների և անվտանգության խնդիրների վրա։ Միջոցներ տրամադրվեցին հրապարակումներին, հեռուստատեսային հաղորդումներին, վերապատրաստումներին և պետական ​​մարմինների հետ համագործակցությանը։

Այս համատեքստում կրկին հանդես եկավ Դանիել Իոաննիսյանը։ 2025 թվականին նա ելույթ ունեցավ Վարշավայում կայացած ԵԱՀԿ հանդիպմանը, իսկ 2026 թվականին Եվրոպական խորհրդարանում՝ անդրադառնալով մասնավորապես ռուսական ազդեցությանը, հիբրիդային սպառնալիքներին և ընտրություններին։ 

2020 թվականից հետո ի հայտ եկան ուսումնասիրություններ, որոնք կենտրոնացած էին «պատերազմի բանավոր պատմությունների», հետպատերազմյան տրավմայի և վետերանների դավանած արժեքների վրա։ Բանն այն է, որ նա, ով ձևավորում է պատերազմի վերաբերյալ հանրային հիշողությունը, հնարավորություն է ստանում ազդելու հաջորդ սերնդի պատկերացումների վրա կապված անվտանգության, դաշնակիցների և երկրի արտաքին քաղաքական ընտրությունների հետ։ Այս մոտեցումը տարածվում է նաև խորհրդային անցյալի վրա։ Ֆինանսավորվող նախագծերը ներառում էին ուսումնասիրություններ Մարտունու շրջանի մշակութային կյանքի (խորհրդային շրջանում), Սյունիքում խորհրդային ժամանակաշրջանի բռնաճնշումների և Գետառ գետի հետ կապված հավաքական հիշողության վերաբերյալ։ Հետաքննությունը բացահայտում է ընդհանուր միտում այս նախագծերում, այն է խորհրդային անցյալի վերաիմաստավորում բռնաճնշումների, տրավմայի, շրջակա միջավայրին հասցված վնասի և մարդու իրավունքների տեսանկյունից։

ANI-ի հետաքննությունն առանձնացնում է հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ձևավորված ցանցի գործունեության մի քանի հիմնական նպատակ։

Առաջինը հայ հասարակության մեջ եվրոպամետ և հակառուսական կոնսենսուսի ձևավորումն է հատկապես արտաքին քաղաքականության, անվտանգության և ազգային ինքնության հարցերում։

Երկրորդը արտաքին քաղաքականությանը, պաշտպանությանը և ներքին բարեփոխումներին վերաբերող առանցքային որոշումների նկատմամբ արտաքին վերահսկողության ապահովումն է հավատարիմ փորձագետների և պաշտոնյաների միջոցով։

Երրորդը արտաքին ազդեցության օրինականացումն է «քաղաքացիական հասարակություն» ինստիտուտի միջոցով։ ՀԿ-ները ներկայացվում էին որպես անկախ քաղաքացիական դերակատարներ, ինչը նրանց պաշտպանում է քննադատությունից։ Սակայն դրանցից շատերը գործում էին դոնորական միասնական ռազմավարության շրջանակներում։

Չորրորդ ասպեկտը արտաքին քաղաքականության վերաբերյալ դիսկուրսի ձևավորումն է։ Ռուսաստանի հետ հարաբերություններին, անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրերի ֆինանսավորումը դիտարկվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության վրա ուղղակիորեն ազդելու միջոց։

Հինգերորդը կադրային ինտեգրումն է։ ՀԿ-ների ղեկավարներն ու փորձագետները տեղափոխվել են պետական ​​կառույցներ մասնակցելով ընտրական, հակակոռուպցիոն, սահմանադրական և ոստիկանական բարեփոխումների մշակմանը։

Վեցերորդը պատերազմի վերաբերյալ հիշողության ձևավորումն է։ Բանավոր պատմությունների, հետպատերազմյան տրավմայի և վետերանների արժեքների վրա կենտրոնացած ծրագրերը ձևավորում են պատերազմի այնպիսի մեկնաբանություն, որը, ըստ հետազոտության, նպատակ ունի ամրապնդել այն գաղափարը, թե Հայաստանը պետք է փոխի դաշնակիցներին և արագացնի ինտեգրումը Արևմուտքի հետ։

Յոթերորդը ազգային ինքնության փոփոխությունն է։ Գենդերային հավասարությունը, ԼԳԲՏ իրավունքները, կրոնական բազմազանությունը և խտրականության դեմ պայքարը խթանող ծրագրերը առաջ են մղում արժեքային համակարգ, որը հետազոտությունը հակադրում է ավանդական հայկական ինքնությանը կառուցված ընտանիքի, եկեղեցու և ազգային հանրույթի շուրջ։

Վերջապես, ութերորդ ասպեկտը կառավարման զուգահեռ համակարգի ստեղծումն է։ Խոշոր դրամաշնորհային միջնորդների, տարածաշրջանային ցանցերի և ենթադրամաշնորհների միջոցով արևմտյան ֆինանսավորումը հասել է Երևանից շատ ավելի հեռու։ 

Եզրակացություն

Հետազոտության մեջ ներկայացված փաստերը հանգեցնում են այն եզրակացության, որ Հայաստանում դրամաշնորհային ծրագրերը ծառայել են ոչ թե որպես քաղաքացիական հասարակությանն ուղղված աջակցություն, այլ որպես արտաքին քաղաքական կառավարման գործիք։ Հետազոտությունը որպես այս համակարգի վերջնական նպատակ առանձնացնում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը, Ռուսաստանի հետ կապերի թուլացումը և արևմտյան կառույցներին ինտեգրումը։

Գործառական առումով սա բնութագրվում է որպես մեղմ ուժ և քաղաքական ինժեներիա, որը ֆինանսավորվում է արտասահմանյան դրամաշնորհներով: Հետաքննությունը եզրակացնում է, որ անվտանգության և արտաքին քաղաքականության վերաբերյալ հիմնական որոշումները ձևավորվում են ոչ թե ներքին, այլ արտաքին ազդեցության ներքո։

Իրավական տեսանկյունից հետաքննությունը բացահայտում է ներգրավված կազմակերպությունների գործունեության մեջ մարդասիրական քողի տակ իրականացվող դիվերսիոն գործունեության նշաններ: Քաղաքական առումով սա համարժեք է արտաքին կառավարման, որն իրականացվում է հավատարիմ ՀԿ-ների, փորձագետների և պետական ​​պաշտոնյաների ցանցի միջոցով: Մշակութային առումով դա ենթադրում է ազգային ինքնության միտումնավոր քայքայում և պատմական հիշողության խաթարում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Տարադրամի փոխարժեքը՝ այսօր 2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը կհայտարարվի ձմեռային զորակոչ Ջուր չի լինելու․ հասցեներ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 5 մարզերում «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Տեղ հասանք. Աստղաբանը կանխատեսել է Հայաստանի ապագանԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Համակարգված մոտեցում. Ո՞վ և որքա՞ն է վճարել Հայաստանում հակառուսական ուղղվածություն ունեցող ՀԿ-ների ցանցի համարՄեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Վախճանվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 15)Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին «Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է «Ժողովուրդ». Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Ժողովուրդ». ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում «Ժողովուրդ». ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն36 ժամ գազ չի լինիՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել է
Ամենադիտված