Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հետևում ես ընթացիկ լրահոսին, կարող է թվալ, թե մեր երկրում սովորական, ընթացիկ ներքաղաքական գործընթացներ են, ինչ-որ քաղաքական, ներքին, արտաքին հարցեր են քննարկվում: Ավելին, լրջորեն քննարկման թեմա են դառնում այս կամ այն քաղաքական ուժի արտաքին կողմնորոշումները և այլն: Բայց այդ ամենը, այդ քննարկումները, առերևույթ բուռն գործունեությունն անիմաստ են դառնում, երբ հաշվի ենք առնում փաստացի իրողությունը, որ ընդդիմադիր 3-4 հիմնական ուժերի ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են կարված, արհեստականորեն սահմանափակված է նրանց քաղաքական գործունեությունը:

Ընդդիմադիր լիդերներից մեկը «տնային կալանքի» տակ է՝ այնպիսի տպավորությամբ, որ Սամվել Կարապետյանի այդ կալանքը կվերանա միայն ՔՊ-ի քաղաքական իշխանության վերանալու հետ: Մյուս ընդդիմադիր լիդերը՝ Գագիկ Ծառուկյանը, կալանավորված է, ավելին՝ Փաշինյանի ՔՊ-ն ու ԿԸՀ-ն փաստացի գողացան ԲՀԿ-ի ձայները՝ թույլ չտալով, որ կուսակցությունը մտնի ԱԺ: Ի լրումն, իրականացվում է Ծառուկյանին պատկանող սեփականության ապօրինի խլում:

Վերջապես՝ հանիրավի, ի դեպ, վերջին 8 տարվա մեջ արդեն 4-րդ անգամ, կալանավորված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մեր պետության գոյության 35 տարիների ընթացքում երկրի ամենից արդյունավետ և ամենից կայուն, անվտանգ ու խաղաղ վիճակն ապահոված նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, այսօր գտնվում է «ԿԳԲ-ի պադվալում»: Ի լրումն, փաշինյանական ռեպրեսիվ մարմինները փաստացի պատանդ են վերցրել նախագահ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:

Ավելին, երբ նայում ես, թե ինչի մեջ են մեղադրվում ընդդիմության կալանավորված առաջնորդները, ապա խայտառակությունն ավելի ակնհայտ է դառնում: Սամվել Կարապետյանի «մեղավորությունն» այն է, որ քիչ չէ՝ հայ է, դեռ մի բան էլ՝ մեծահարուստ է, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությամբ է հանդես գալիս, ազգային դիրքերից է հանդես գալիս: Գագիկ Ծառուկյանի «մեղավորությունն» այն է, որ քիչ չէ՝ հարուստ է, դեռ մի բան էլ հազարավոր աշխատատեղեր է ապահովել, մարզիկներին է աջակցում, մշտապես հայ մարդկանց կողքին է, էլի՝ ազգայինի, պետականության դիրքերից է հանդես գալիս, իշխանության «թելը չի թելում»:

Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ «մեղքն» այն է, որ ինքը... Ռոբերտ Քոչարյանն է: Անուն-ազգանուն, որից այսահարվում և ջղակծկումներ են ունենում մե՛կ քպականները, մե՛կ քպամերձ սատելիտները, մե՛կ էլ՝ ադրբեջանական հայատյաց ղեկավարները: Դե, ոնց երևում է, «քոչարյանացավն» անբուժելի հիվանդություն է: Սեդրակ Քոչարյանն ընդդիմադիր գործիչ չէ, բայց նրա ամբողջ «մեղքն» էլ այն է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին է: Եվ վերջ: Մնացածը ջուր է՝ ներառյալ քրեական «գործերը»:

Եթե մեկ բառով բնորոշենք, ապա այս աննորմալ վիճակը բռնապետություն է, կամ այլ կերպ ասած՝ «մարտ առանց կանոնների»:

Բայց էլ ավելի տարակուսելի է մեկ այլ բան: Նկարագրված իրողությունները հաշվի առնելով՝ այսօր քաղաքական դաշտի և հասարակության ակտիվ հատվածի թիվ մեկ օրակարգը հենց սա պետք է լիներ: Ամենօրյա ռեժիմով, ամեն հարցազրույց, զրույց, հայտարարություն, հանդիպում՝ օտարերկրյա դեսպանների հետ, միջազգային այլ գործընկերների հետ, ամեն հանրային քննարկում պետք է սկսվի ու ավարտվի մոլեգնող բռնատիրության ու նշված վայրագ ռեպրեսիաների մասին շեշտումներով:

Այսինքն, այս հարցերը պետք է դառնան ներքին ու արտաքին օրակարգի առաջնային հարցերից մեկը՝ չստվերելով, անշուշտ, այլ կարևոր հարցերը ևս, առավել ևս՝ անվտանգային խնդիրները:

Սա է հիմնական խնդիրը: Ու մինչև լուծված չէ այս հիմնական խնդիրը, քանի դեռ ազատազրկված ու հանիրավի բանտարկված են ընդդիմադիր առաջնորդներն ու գործիչները, քանի դեռ կան քաղաքական պատանդներ, մնացած հարցերի վերաբերյալ քննարկումները դառնում են «թեթև զբաղմունք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն36 ժամ գազ չի լինիՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Ինդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեԻսրայելի Intel-ի գործարանում պայթյուն է եղել Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համար Վայքում վթարային ջրանջատում կլինի Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. Վոլոդին Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին Երևանում անցկացվել է «Ատոմը՝ ապագայի էներգիա» առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին եւ արտաքին փորձեր են եղել. Արամ Ա Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան Դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել են Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Saudi Aramco-ի կենտրոնակայանը լրջորեն տnւժել է հութիների hարվածի հետևանքով. Reuters Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա ՌԴ-ն դեռևս չի ծրագրում Ուկրաինայի հարցով եռակողմ խորհրդակցություններ. Պեսկով Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով Մեր նոր չքնաղ Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ. Թրամփ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ձմեռային լող Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքում «ԱՄՆ-ում զարմացած էր Կրեմլի հայտարարության Փաշինյանի արձագանքից»Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր
Ամենադիտված