Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Հայաստանի բնապահպանական, գիտական և հանրային ամենաթեժ օրակարգերից մեկը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, թևակոխել է լրիվ նոր, սակայն չափազանց մտահոգիչ փուլ։ Այն, ինչ տարիներ առաջ ներկայացվում էր որպես պետական ու էկոլոգիական սպառնալիք, հիմա անաղմուկ դարձել է քաղաքական նպատակահարմարության և փոխադարձ լոյալության առարկա։

«Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ու գործող իշխանությունների միջև ձևավորված սերտ դաշինքը ոչ միայն բացահայտում է քաղաքական տրանսֆորմացիաների իրական պատկերը, այլև ստվերում է երկրի էկոլոգիական և ջրային անվտանգության կենսական հարցերը։

Ամուլսարի ծրագրի շուրջ մասնագիտական ու հասարակական ընդվզումը երբեք օդից կախված չի եղել. այն հիմնված է եղել ծանրակշիռ փաստերի և միջազգային անկախ փորձագետների ահազանգերի վրա։ Ավստրալական «Բլու Միներալս Քընսալթընսի» ընկերության հեղինակավոր գիտնականների իրականացրած ծավալուն հետազոտությունները հստակ ցույց են տվել, որ «Լիդիանի» ներկայացրած բնապահպանական գնահատականները եղել են չափազանց թերի և իրականությանը չհամապատասխանող։ Հանքում առկա պիրիտի, յարոզիտի և ալունիտի տարրալվացման արդյունքում առաջացող թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ) անդառնալի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ջրային հիմնական ավազանների համար։ Խոսքը վերաբերում է Որոտան, Արփա, Դարբ գետերին, Կեչուտի ու Սպանդարյանի ջրամբարներին և Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով Սևանա լիճ հոսող ջրային պաշարներին, որոնք կարող են աղտոտվել տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ։

Այս ահասարսուռ կանխատեսումների ու էկոլոգիական ռիսկերի ֆոնին դեռևս 2018 թվականին գլխավոր դատախազությունը Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնագլուխ ընդերքօգտագործումը կամ կանոնների խախտումը, որը շրջակա միջավայրին, ընդերքին ու հանքանյութերին էական վնաս է պատճառել) քրեական գործ էր հարուցել «Լիդիան Արմենիայի» դեմ։ Բնապահպանության նախարարության տեսչական ստուգումներով արձանագրվել էր, որ ընկերությունը շեղվել է պայմանագրից, ապօրինի քանդել է լեռնային զանգվածը և շուրջ 18 միլիոն դրամի վնաս հասցրել շրջակա միջավայրին։ Այդ օրերին իշխանական վերնախավն ու անձամբ վարչապետը հանրությանը տալիս էին հստակ հավաստիացումներ. «Քանի դեռ չկա 100 տոկոսանոց վստահություն և երաշխիք, որ նախագիծն անվտանգ է Սևանա լճի ու ջրային համակարգերի համար, Ամուլսարը չի շահագործվելու և ուղղակի արխիվացվելու է»։

Սակայն հենց այն փուլում, երբ իբր ընթանում էր էկոլոգիական «պատերազմը» և որոշվում էր հանքի ապագան, ջրերես ելավ ամբողջ գործընթացի իրական ու խորքային դրդապատճառը։ Ըստ էության, երկրաբանական գիտությունների թեկնածու, ընդերքի մասնագետ հանդիսացող անձին քաղաքականությունն ու օրվա իշխանության քայլերը պետք է որ բացարձակապես չհետաքրքրեին. նա պարտավոր էր գործել որպես զուտ գիտությամբ ու մասնագիտական պատասխանատվությամբ առաջնորդվող չեզոք փորձագետ։ Բայց հենց այստեղ էլ ի հայտ է գալիս հիմնական մեղքն ու բարոյական սնանկությունը. երբ նախագիծն ու ընկերությունը հայտնվեցին պատին դեմ առած վիճակում, այդ «չեզոք մասնագետը» ընտրեց իշխանական ատյաններին ինտեգրվելու ու նրանց կողքին սողոսկելու ուղին։

Թեև բնապահպանական ռիսկերը լայնորեն հայտնի էին հանրությանը, շատերի աչքից վրիպում էր այն հարցի պատասխանը, թե ինչու էր քաղաքականությունից հեռու լինելու կոչված գիտնականն ամեն գնով ընկնում իշխանությունների հետևից։ Նպատակն ակնհայտ էր՝ մոտ գտնվել քաղաքական որոշումների կենտրոնին, ցուցադրել անվերապահ լոյալություն և դրանով իսկ կանխորոշել հանքի շահագործման «դաբրոն»։

Ահա թե ինչու Ալոյանը դարձավ Աննա Հակոբյանի կազմակերպած գործարար հավաքների ու դրամահավաքների մշտական մասնակիցը։ Ահա թե ինչու այն փուլում, երբ իշխանության և «Լիդիանի» միջև պետք է տիրեր մասնագիտական ու իրավական խստագույն հեռավորություն, նա երկրի ղեկավարի կողքին հայտնվում էր Կիրանցի պատի տակ՝ մասնակցելով ցուցադրական ֆոտոսեսիաներին ու շոուներին։ Մի ձևաչափում, որտեղ նման մասնագիտական դերակատարում ունեցող անձի ներկայությունը որևէ տրամաբանությամբ չէր հիմնավորվում, Ալոյանը ներկայանում էր ընդամենը մեկ նպատակով՝ լինել իշխանության կողքին, նկարվել պատերի տակ և ի տես բոլորի ընդգծել սեփական հավատարմությունը։

Այս քաղաքական առևտրի ու ցուցադրական լոյալության գինը դարձավ Ամուլսարի շուրջ «սառույցի» հալվելը։ Իշխանություններն ուղղակի անտեսեցին «100 տոկոսանոց անվտանգության» սեփական խոստումները, քրեական գործերն ու բնապահպանական անդառնալի ռիսկերը։ «Լիդիանն» ու իշխանությունն այսօր փաստացի դարձել են դաշնակիցներ, որոնք, ձեռք ձեռքի տված, առաջ են մղում հանքի շահագործումը. պետական ու էկոլոգիական անվտանգությունը ստորադասվեց քաղաքական մերձեցմանը, իսկ հանրությունը կանգնեցվեց լռեցված, սակայն այդպես էլ չչեզոքացված աղետալի ռիսկերի առջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն36 ժամ գազ չի լինիՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Ինդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեԻսրայելի Intel-ի գործարանում պայթյուն է եղել Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համար Վայքում վթարային ջրանջատում կլինի Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. Վոլոդին Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին Երևանում անցկացվել է «Ատոմը՝ ապագայի էներգիա» առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին եւ արտաքին փորձեր են եղել. Արամ Ա Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան Դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել են Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Saudi Aramco-ի կենտրոնակայանը լրջորեն տnւժել է հութիների hարվածի հետևանքով. Reuters Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա ՌԴ-ն դեռևս չի ծրագրում Ուկրաինայի հարցով եռակողմ խորհրդակցություններ. Պեսկով Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով Մեր նոր չքնաղ Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ. Թրամփ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ձմեռային լող Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքում «ԱՄՆ-ում զարմացած էր Կրեմլի հայտարարության Փաշինյանի արձագանքից»Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր «Ղարաբաղից հետո. Կովկասում սպառազինությունների մրցավազքը թևակոխում է նոր փուլ»Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ Զաքարյան
Ամենադիտված