Վայքում վթարային ջրանջատում կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 14-ին ժամը 17:00-22:00-ն կդադարեցվի Վայք քաղաքի Ազատություն փողոցի, Ջերմուկի Խճուղու, Երկրաբաններ, Շինարարներ փողոցների, Շահումյան փողոց 6-րդ շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: