Saudi Aramco-ի կենտրոնակայանը լրջորեն տnւժել է հութիների hարվածի հետևանքով. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Դահրան քաղաքում գտնվող Saudi Aramco նավթային ընկերության շենքը լրջորեն տnւժել է հոկտեմբերի 13-ին եմենյան «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ հարձակումից հետո հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է շենքի մի քանի հարկ։
Գործակալությունը նաև հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերության աշխատակիցների մի մասը փոխադրվել է հեռավար աշխատանքային ռեժիմի։
Նրա տվյալներով՝ աշխատանքային գործընթացներն ընթանում են հաստատված ռեժիմով՝ չնայած շենքի վնասվածքներին։ Գործառույթների մի մասը վերաբաշխվել է ընկերության այլ գրասենյակների միջև։