Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։

2026 թվականի ձմեռային զորակոչը կհայտարարվի 2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ։ Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը ներառյալ։ Օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Նախատեսվում է զորակոչել արական սեռի այն քաղաքացիներին, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
 

Մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։ Սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած անձինք կարձակվեն այդ ծառայությունից։

Զորակոչի կազմակերպման նպատակով նախատեսվում է ստեղծել Հանրապետական զորակոչային հանձնաժողով, մարզային և Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովներ և կենտրոնական բժշկական հանձնաժողով, որի անհատական կազմը կհաստատվի կառավարության որոշմամբ։ Հանրապետական զորակոչային հանձնաժողովը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարարը, իսկ մարզային զորակոչային հանձնաժողովները՝ համապատասխան մարզպետները։ Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովը կգլխավորի Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։

Որոշման նախագծով սահմանվում են զորակոչի կազմակերպմանն ուղղված մի շարք պարտականություններ․

ՀՀ պաշտպանության նախարար – ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ պետք է ապահովի զորակոչի նախապատրաստման, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության և զինված ուժերի համալրման աշխատանքները։ Նախատեսվում է նաև իրականացնել վարակիչ հիվանդությունների տարածումն ու զինված ուժեր դրանց ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ։
ՀՀ առողջապահության նախարար – պետք է ապահովի համապատասխան բժշկական հաստատություններին անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութերով, ռենտգեն և ԷՍԳ ժապավեններով ու երևակման նյութերով։
ՀՀ արտաքին գործերի նախարար – պետք է ապահովի օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիների մասին իրազեկումը ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարին՝ նախագծով սահմանված պայմաններով։
ՀՀ ներքին գործերի նախարար – պետք է ապահովի հասարակական կարգի պահպանումը զինվորական կոմիսարիատների, հանրապետական հավաքակայանի և դրանց հարակից տարածքներում, ինչպես նաև զորակոչից խուսափող քաղաքացիների որոնումն ու նրանց ներկայանալը համապատասխան զինվորական կոմիսարիատներ։ Նախատեսվում է նաև պարեկային ծառայության և ոստիկանության գվարդիայի ծառայողների ներգրավում՝ զորակոչիկների խմբերի անվտանգ ուղեկցումն ապահովելու համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար – որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ՀՀ պաշտպանության նախարարությանը պետք է տրամադրի Հայաստանի տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։
ՀՀ ներքին գործերի նախարար և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն – զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում պետք է ուժեղացնեն վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում։

Նախատեսվում է նաև, որ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարները, օրենքով նախատեսված դեպքերում, համապատասխան սահմանափակումներ կիրառեն զորակոչին չներկայացած կամ հետախուզման մեջ զորակոչիկների նկատմամբ և նրանց գտնվելու վայրի մասին անհապաղ տեղեկացնեն իրավասու պետական մարմիններին։

Զինվորական կոմիսարիատների կողմից քաղաքացիների առողջական վիճակի հետազոտության ուղեգրումը, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունների վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը պետք է իրականացվեն ոչ ուշ, քան 2027 թվականի փետրվարի 8-ը ներառյալ։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով. ԱՄՆ սենատոր Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ Միրզոյանը և Վադեֆուլը գոհունակությամբ են ընդգծել դեպի Գերմանիա հայկական ապրանքների արտահանման դրական դինամիկան Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Մենակ պարել գիտեք, քաղաքը չեք կարողանում ղեկավարել. փող եք ուտում, թալանում եք. Պեդրո Զարոկյան Պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. Ղալիբաֆ Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Գլխի շրջանում հրազենային վնասվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել ԱՄՆ-ի հետ դիզելի շուրջ պայմանավորվածությունները ուղղակի կապ չունեն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ. Պեսկով Երևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից Լարս տանող ճանապարհի կամարակապ կամուրջն արդեն կառուցվում էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում Ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակչում են ՌԴ ԱԳՆ-ում ներկայացրել են այն պայմանները, որոնց դեպքում Հայաստանը կարող է կորցնել գազի գնի հետ կապված արտոնություններըՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց ՇՎՏՄ-ի կողմից «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Արդյո՞ք Հայաստանը կմնա որպես Հայաստան, և ի՞նչ կապ ունեն դրա հետ Իրկուտսկի ժանտախտն ու ամերիկյան հռետորաբանությունըԱՄՀ–ն 2026 թվականին Հայաստանի համար 5,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Վահե Հովհաննիսյան Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Ինչի՞ մասին կարող է վկայել Թրամփի հոգևոր խորհրդատուի և Գարեգին Երկրորդի հանդիպումըԵվրոպական հանձնաժողովը կարող է մինչև տարեվերջ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 23-րդ փաթեթը. Politico Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա «Աստղիկ» ԲԿ-ում եռյակ է ծնվելԹրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»ՌԴ զինված ուժերը խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 13)Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Դոլարը էժանացել է, ռուբլին` թանկացել. փոխարժեքն` այսօր Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին
Ամենադիտված