Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 13)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օր, Հայաստան` Գյուղատնտեսության աշխատողի օր, Ադրբեջան՝ Ադրբեջանական երկաթուղու աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1668 - Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը։

1827– ռուս-պարսկական (1826-1828 թթ.) պատերազմի ժամանակ ռուս-հայկական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ գրավել են Երևանը:

1862– վախճանվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը:

1863 –ծնվել է պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։

1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել Ղարսի ուղղությամբ, բայց հաջողության չի հասել։

1921– կնքվել է Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանի տարածքներից Թուրքիային են անցել գրեթե ամբողջ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում:

1937 –ծնվել է իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։

1946– ծնվել է լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը:

1957- Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտե: 

1966 –վախճանվել է գրող Էդուարդ Բոյաջյանը։

1972 –վախճանվել է արձակագիր Գրիգոր Սիսվան (Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան)։ 

1991-ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել 200, 500 և 1000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ։

2005-Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը իր կայացրած նիստում որոշել է «ոչ» ասել հանրաքվեին դրվելիք սահմանադրական փոփոխություններին: Ընդունվել է նաև հայտարարություն, որով հանրությանը կոչ է արվել հանրաքվեի ժամանակ «ոչ» ասել Սահմանադրության փոփոխված տարբերակին: 

2006-Երևանը տոնել է իր 2788֊-ամյակը, և մայրաքաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել է Պատմության թանգարանում բացված «Հնագույն Երևանի կենցաղը» ցուցահանդեսով:

2018-Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

54- հռոմի կայսր Կլավիոսին սնկով թունավորել է իր կինը, իսկ Հռոմի նոր կայսր է հայտարարվել Ներոն Կլավդիոս Կեսար Դրուզ Գերմանիկը, որը գահ է բարձրացել Ներոն Կլավդիոս Կեսար Ավգուստ Գերմանիկ անվամբ։

1307 —թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի հրամանով միարժամանակ ձերբակալվել են բոլոր ֆրանսիական տամպլերիերները։ 

1492 —Կոլոմբոսը առաջին անգամ ափ է իջել Նոր Աշխարհում (Սան-Սալվադոր կղզում)։

1582 —Իտալիայում և այլ կաթոլիկ երկրներում հին Յուլիանյան օրացույցը (հին տոմար) փոխվել է նոր Գրիգորյան օրացույցով (նոր տոմար)։

1644 —դանիա-շվեդական պատերազմի ժամանակ միավորված Կարլ Գուստավ Վրանգելի ղեկավարած շվեդահոլլանդական նավատորմը  Ֆեմերանի ճակատամարտում պարտության է մատնել դանիական նավատորմին։

1675 —հոլլանդացի ֆիզիկոս Խրիստիան Գյույգենսը արտոնագրել է գրպանի ժամացույցը։

1775 —Երկրորդ Մայրցամաքային կոնգրեսը որոշում է ընդունել ստեղծել մայրցամաքային նավատորմ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմը։

1792 —դրվել է ԱՄՆ-ի նախագահի նստավայրի, որը հետագայում վերանվանվել է «Սպիտակ տուն»,  առաջին հիմնաքարը։

1805 —տեղի է ունեցել Էլհինգենի ճակատամարտը Նապոլեոն Բոնապարտի բանակի և ավստրիական բանակի միջև։

1869 –վախճանվել է ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովեն։

1884 —Գրինվիչը սահմանվել է որպես զերոյական հորզոնական։

1900 —լույս է տեսել Զիգմունդ Ֆրեյդի հիմնական գիրքը՝ «Երազների բացատրություն»-ը։ 

1923– Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվել է Անկարա:

1925– ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը, որը ստացել էր «երկաթյա լեդի» մականունը:

1943 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արևմտյան դաշնակիցներին կապիտուլացիայի ենթարկված Իտալիան մտել է պատերազմի մեջ հակահիտլերյան դաշինքի կազմում։

1944 —խորհրդային զորքերը մտել են Ռիգա։

1957 —Չինաստանում կառավարության խորհրդակցության ժամանակ Մաո Ցզեդունը հայտարարել է, որ պետք չէ շատ գիրք կարդալ։

1972– Անդերում վթարի է ենթարկվել Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի ինքնաթիռը: 45 ուղևորների մեջ է եղել ռեգբիի թիմ, ուղևորների մեկ քառորդը մահանում է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով, իսկ ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահացել են ձնահյոսքից։

1998 —ՆԱՏՕ-ն վերջնագիր է ներկայացրել Հարավսլավիային և պահանջել դուրս բերել բանակը Կոսովոյից։

Կ.Խաչիկյան

Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց ՇՎՏՄ-ի կողմից «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Արդյո՞ք Հայաստանը կմնա որպես Հայաստան, և ի՞նչ կապ ունեն դրա հետ Իրկուտսկի ժանտախտն ու ամերիկյան հռետորաբանությունըԱՄՀ–ն 2026 թվականին Հայաստանի համար 5,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Վահե Հովհաննիսյան Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Ինչի՞ մասին կարող է վկայել Թրամփի հոգևոր խորհրդատուի և Գարեգին Երկրորդի հանդիպումըԵվրոպական հանձնաժողովը կարող է մինչև տարեվերջ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 23-րդ փաթեթը. Politico Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա «Աստղիկ» ԲԿ-ում եռյակ է ծնվելԹրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»ՌԴ զինված ուժերը խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 13)Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Դոլարը էժանացել է, ռուբլին` թանկացել. փոխարժեքն` այսօր Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները
Ամենադիտված