Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում արտախորհրդարանական ուժերի վարքագիծն ու դերակատարումը վաղուց դուրս են եկել դասական ընդդիմադիր տրամաբանությունից՝ վերածվելով իշխող համակարգի կայունությանն ու վերարտադրությանը նպաստող առանցքային գործոնի: Ընտրությունների փուլում հանրությանը այլընտրանք խոստացող, սակայն արդյունքում ընդդիմադիր ու դժգոհ ընտրազանգվածի ձայները պառակտող ու փոշիացնող այս միավորները քվեարկության ավարտից անմիջապես հետո, ըստ էության, անհետանում են քարտեզից՝ որպես քաղաքական գործոն:

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների թվային պատկերը լավագույնս է բացահայտում ձայների փոշիացման այս քաղաքական մեխանիզմը: Ընտրություններին մասնակցած 18 քաղաքական միավորից խորհրդարան չանցած ուժերին բաժին է ընկել ավելի քան 230 հազար քվե։ Սա ահռելի քաղաքական ռեսուրս է, որը, չանցնելով անցողիկ շեմերը, ըստ ընտրական մեխանիզմների, փաստացի «նվիրաբերվեց» առաջատար իշխող ուժին՝ դյուրացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդումն ու վերարտադրությունը:

Այս ընդհանուր պատկերում առանձնահատուկ ու բացառիկ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) դեպքը (58287 ձայն, 3,98%): Ի տարբերություն մյուս արտախորհրդարանական միավորների, ԲՀԿ-ի պարագայում առկա է քաղաքական բոլորովին այլ իրողություն. կուսակցությունն իրականում ունեցավ բավարար ընտրական աջակցություն և հաղթահարեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը, սակայն իշխանությունների իրականացրած բիրտ քաղաքական միջամտության արդյունքում ԲՀԿ-ի ձայները պարզապես գողացվեցին:

Գործող իշխանությունն ամեն գնով կանխեց ԲՀԿ-ի մուտքը Ազգային ժողով, քանի որ վերջինիս առկայությունը խորհրդարանում էականորեն կխախտեր իշխանական մեծամասնության հարմարավետությունը:

Մինչդեռ մյուս արտախորհրդարանական ուժերը լրիվ այլ առաքելություն ունեին: Այդ օրինաչափության առանցքային դերակատարներից են Գուրգեն Սիմոնյանի գլխավորած «Հայաստանի Շնորհապետական» կուսակցությունը (30642 ձայն, 2,09 %) և Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը (33537 ձայն, 2,29%): Սահմանված օրենսդրական մեխանիզմներով՝ որոշակի շեմեր հաղթահարած սույն քաղաքական միավորները պետական բյուջեից ստանում են պատկառելի ֆինանսավորում: Նրանց դեպքում այդ պետական ֆինանսավորման առկայությունը փաստացի ապահովում է կուսակցական ապարատների գոյությունը: Հարկատուների հաշվին գոյացող այս միջոցները տրամադրվում են ոչ թե պարզապես գոյություն պահպանելու, այլ ակտիվ քաղաքական-հանրային աշխատանք ծավալելու, իշխանություններին հակակշռելու և քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: Փոխարենը, սակայն, ստացվել է մի իրավիճակ, երբ բյուջեից ֆինանսական հոսքերը կանոնավոր «կաթում են», իսկ այդ ուժերն ու նրանց առաջնորդները հայտնվել են խոր «լուսանցքում»՝ ցուցաբերելով բացարձակ անգործություն:

Այս շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը (15808 ձայն, 1,08 %): Ընտրություններում տանելով զգալի քանակությամբ ձայներ՝ Արամ Զ. Սարգսյանը թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրություններից հետո, թե՛ այժմ դրսևորում է իշխանության «սազանդարի» վարքագիծ: Նա դարձել է այն եզակի քաղաքական գործիչներից, որն ուղղակիորեն կամ վատ քողարկված արդարացնում է իշխանական ձախողումները, ընդհուպ՝ Շաքիի վերջին տագնապալի դեպքերում Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորի հանցավոր վարքագիծն ու քայլերը թեթևացնելու կամ շեղելու փորձերը:

Ուշագրավ է նաև մյուս արտախորհրդարանական միավորների վարքագիծն ու ճակատագիրը: Օրինակ՝ «Քոչարի» կուսակցությունը (1986 ձայն, 0,13%), հավաքելով աննշան ու ցածր տոկոս, ընտրարշավի ընթացքում ծավալեց ակնհայտ ամոթալի գործունեություն. փոխանակ իշխանափոխության իրական օրակարգ ձևավորելու, այն զբաղված էր իշխանության համար ոչ ցանկալի քաղաքական միավորների դեմ ատելություն գեներացնելով ու անպատասխանատու հայտարարություններ տարածելով, ինչը ևս աշխատեց իշխող թիմի օգտին:

Մյուս կողմից՝ ցավալի պատկեր արձանագրվեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դեպքում (3143 ձայն, 0,21%): ՀԱԿ-ը, թեև չհավաքեց նշանակալի ձայներ, իրականում ներկայացավ որպես ամենահասուն քաղաքական միավորներից մեկը. գեներացրեց հիանալի ու բովանդակային կոնտենտ, վարեց բարձր մակարդակի քարոզարշավ և փայլուն հանդես եկավ դեբատներում: Սակայն այդ հսկայական ու որակյալ քաղաքական աշխատանքը փաստացի փոշիացավ և մսխվեց առանձին մասնակցության պատճառով. այնինչ որևէ լուրջ ու լայն քաղաքական բլոկի կազմում մասնակցելու դեպքում այս ռեսուրսը կարող էր ունենալ անհամեմատ ավելի մեծ էֆեկտ և կարող էր էականորեն փոխել ընդհանուր քաղաքական հաշվեկշիռը:

Վերոնշյալ ընդհանուր լռությունն ու լուսանցքային կարգավիճակը առավել ակնառու են դառնում երկրում տեղի ունեցող խորքային ճգնաժամերի ու անվտանգային լուրջ սպառնալիքների ֆոնին: Երբ սահմանային ու անվտանգային անմխիթար վիճակը հարվածում է խաղաղ բնակիչների տներին, կամ երբ երկրում ընթանում են աննախադեպ թանկացումներ, հարկային բեռի ավելացում ու սոցիալական անկում, այս քաղաքական ուժերից որևէ մեկի ծպտունը դուրս չի գալիս: Չկան քաղաքական բողոքի ակցիաներ, չկան իրավիճակի գնահատականներ, չկան այլընտրանքային լուծումների առաջարկներ:

Այս վարքագիծը հանգեցնում է միանշանակ եզրահանգման. այդ քաղաքական ուժերի բուն նպատակն ընդդիմադիր դաշտում «ձայների փոշիացումն» էր և Փաշինյանի իշխանության վերարտադրությանն աջակցելը, ինչի դիմաց այսօր նրանք վայելում են հարկատուների հաշվին ապահովված հարմարավետ անգործությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալՄասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times Խաչանովը դուրս է եկել Rolex Shanghai Masters-ի 1/8 եզրափակիչ Վարդենիս-Մարտունի ճանապարհին վերանորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota», ապա՝ «Opel»Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը Անթալիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել մայրուղու վրա ՇՄՆ նախարարության պատասխանն ընդդիմությանը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Զելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Վրաստանում երկնաքեր է այրվում Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Forbes-ն անդրադարձել է հայ գործարար Բորիս Սահակյանին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սամբուկա լիկյորՌԴ-ն ոչ թե զինшդադար է ցանկանում, այլ երկարատև խաղաղություն. Պեսկով «Թուրքական կուրատորներ և շախմատային «պատառաքաղ». Ինչպես է Փաշինյանը փորձում սակարկության առարկա դարձնել Ռուսաստանի համար դեռևս արժեքավոր ամեն ինչ»Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմելՋուր չի լինելու մինչեւ հոկտեմբերի 13-ի 09:00-ն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի գոհացնում Թեհրանին. Բաղայի «Բաքուն կանխատեսում է երկու հազարամյա Հայաստանի անխուսափելի վախճանը»Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրшզենային վնասվшծքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել Երևանում անց է կացվել շախմատի աշխարհի թիմային առաջնություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 12) ԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ուկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված