Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է նոր ղեկավար ունենա, որը կկարողանա համաձայնության հասնել և գործարք կնքել։
«Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել։ Ինչ-ինչ պատճառներով Զելենսկին երբեք գործարքներ չի կնքում»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է Վլադիմիր Զելենսկուն հակամարտության կարգավորման հնարավորությունները չօգտագործելու մեջ։
«Զելենսկին բազմիցս կարող էր կարգավորել այս պատերազմը։ Նա նախընտրել է դա չանել»,- ասել է Թրամփը։
Նրա պնդմամբ՝ Ուկրաինայի նախագահը ցանկանում է խնդիրներ ստեղծել ամբողջ աշխարհի համար։