Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական դիզելային վառելիքի ծավալը, որի մատակարարումների մասին պայմանավորվել են ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը, էական նշանակություն չունի։ Սակայն պատժամիջոցների մեղմացման փաստն իսկ հակասական ազդանշան է հղում Մոսկվային և միջազգային հանրությանը, փոխանցել է LETA-ն՝ հղում կատարելով Լատվիայի ԱԳՆ հայտարարությանը։

Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ Լատվիայի և Եվրամիության դիրքորոշումը մնում է անփոփոխ․ Ուկրաինային համապարփակ աջակցությունը և Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացումը ամենաարդյունավետ ճանապարհն են կայուն և արդար խաղաղության հասնելու համար։

Լատվիայի ԱԳՆ գնահատմամբ՝ պատժամիջոցները սահմանափակում են ագրեսիան Ուկրաինայի դեմ շարունակելու Ռուսաստանի հնարավորությունները։ Գերատեսչությունը նաև հիշեցրել է, որ հոկտեմբերի 12-ին տեղի կունենա ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստը, որի ընթացքում նախատեսվում է հաստատել լրացուցիչ պատժամիջոցներ Մոսկվայի դեմ։

Լատվիան շարունակում է աջակցել Ուկրաինայի, ԱՄՆ և եվրոպական երկրների ջանքերին՝ կայուն կարգավորման հասնելու ուղղությամբ։ Ռիգան Վաշինգտոնին կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի պատժամիջոցային ճնշումը և դրական է գնահատել ռուսական վճարային հարթակների ամերիկյան սահմանափակումները, որոնք օգտագործվել էին ավելի վաղ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար։

Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների մասին ԱՄՆ և այլ երկրների շուկաներ։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ այդ մատակարարումները պետք է օգնեն զսպել էներգակիրների գների աճը Իրանի հետ պատերազմի ֆոնին։

Թրամփը պնդել է, որ Ռուսաստանն անմիջապես ամերիկյան և միջազգային շուկաներ կուղարկի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք, իսկ նոյեմբերին կմատակարարի ևս 500 հազար տոննա։ Նրա խոսքով՝ դրանից հետո նախատեսվում է լրացուցիչ 1 մլն տոննա մատակարարում։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավոր թույլտվություն է տրամադրել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների համար համաշխարհային շուկաներ, որը գործելու է մինչև 2027 թվականի ապրիլ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Թրամփի որոշումը՝ այն անվանելով «անարժան» և «թույլ»։ Զելենսկու կարծիքով՝ ԱՄՆ-ում վառելիքի դեֆիցիտը նվազեցնելու համար ռուսական նավթամթերքների ընդունմանը համաձայնելը սխալ քայլ է։

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բшխումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգություններն իրական հիմքեր ունեն․ Արտակ Զաքարյան ԵՎՐՈ-2027-ի որակավորման փուլ. Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի․ Կայա Կալաս Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Դպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Ռոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Ռուսաստանն ու Հայաստանը գտել են սերտ կապերը վերականգնելու ուղին. Նախագիծ, որը ԱՄՆ-ին և ԵՄ-ին թողնում է մի կողմումԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինը Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով «Փաշինյանի հանդեպ դժգոհությունը Հայաստանից դուրս տարածվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի վրա»Չինաստանի ԶՈւ-ն պատրաստ է աջակցել ԱՄՆ բանակի հետ հարաբերությունների զարգացմանը․ ՉԺՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները Մայամիում ավարտվել են ժամկետից շուտ Աշոտյանը ԵԽԽՎ-ում տեղի ունեցած սկանդալի մասին. Հայկական իշխանությունների բարոյական անկումն ակնհայտ էԻնչպե՞ս հաշվարկել ձեր կենսաթոշակը, ստանալ մինչև 10 000 դրամ հետվճար և որքա՞ն կավելանա այն 2027 թ.-իցՋուր չի լինի մինչեւ 17:00-ն Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ
Ամենադիտված