Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտնում Հայաստանի համար Եվրամիության ժամանակավոր առևտրային արտոնությունները: Այս շաբաթ Մոսկվան հիշեցրել է, որ դաշնակցային կարգավիճակի վերանայումը կարող է արժենալ գագի արտոնյալ գնի վերանայման հնարավորությունը, իսկ Արարատյան դաշտում գյուղացիները փակել են միջքաղաքային ճանապարհը, քանի որ լոլիկի իրացման լուրջ խնդիր ունեն։ Այս երեք լուրերը առաջին հայացքից որևէ առնչություն չունեն միմյանց հետ: Սակայն սրանք հայկական արտահանման վերակողմնորոշման գործընթացն են նկարագրում, դրա օգուտները, ծախսերը։

Բրյուսելի խոստումը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ Խորհրդի անունից Իռլանդիայի նախարար Թոմաս Բըրնը ստորագրել են կանոնակարգը, որը երկու տարով հայկական ապրանքների ընդարձակ, բայց ոչ ամբողջ արտահանվող տեսականու համար վերացնում է մաքսատուրքերը: Արտոնությունները տարածվում են ավելի քան 300 ապրանբախմբի վրա: Օրենսդրական ընթացակարգն անցել է արագացված կարգով՝ հուլիսի 2-ից հոկտեմբերի 7-ը, իսկ փաստաթղթում ուղղակիորեն է նշվում, «Հայաստանում ստեղծված հրատապ իրավիճակը»: Ութ գյուղատնտեսական ապրանքատեսակի համար մաքսատուրքերը կվերացվեն միայն սակագնային քվոտաների սահմաններում: Դրանից բացի, կանոնակարգը պաշտպանական մեխանիզմներ է նախատեսում եվրոպացի արտադրոդների համար:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այս աջակցության պատճառը ձևակերպել է՝ առանց ավելորդ դիվանագիտական երանգների, «Մենք շատ հարցերում աջակցում ենք, որովհետև Ռուսաստանն արգելել է ներմուծումը ձեր երկրից»:

Մոսկվայի մոտեցումը

Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել հայկական ապրանքների ներմուծումը՝ սկզբում ձուկն ու ծաղիկները, ապա միրգ-բանջարեղենի որոշ տեսակներ, իսկ հունիսի 2-ից՝ կորիզավոր մրգերն ու խաղողը: Այս շաբաթ ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը ավելացրել է էներգետիկ հարթությունը: Ռուսաստանից Հայաստան է մատակարարվում սպառվող գազի ավելի քան 85%-ը՝ տարեկան մոտ 2,2-2,7 մլրդ խորանարդ մետր, հազար խորանարդ մետրի դիմաց սահմանին 177,5 դոլար ֆիքսված գնով: Կալուգինի խոսքով՝ դաշնակցային կարգավիճակը վերանայելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն դաշնակիցներին:

ժամկետն էլ է կարևոր. 2016 թ. կնքված գազային պայմանագիրը գործում է մինչև այս տարվա վերջ: Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը համոզված է, որ հունվարի 1-ից գազի գինը կբարձրանա, և հարևաններից ներմուծվող այլընտրանքը, նրա գնահատմամբ, կարող է մինչև երեք անգամ թանկ լինել:

Թվերը և իրողությունները՝ հողի վրա

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով՝ հունվար-օգոստոսին հայկական ծագման արտադրանքի արտահանումը դեպի ԵՄ աճել է ավելի քան 69%-ով, և երկրի ամբողջ գյուղմթերքը «կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված, կա՛մ իրացված»: Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները՝ մեկ կիլոգրամի համար 2,2 դոլար արժեքով:

Վերին Դվինում ներկայացվող այս վարդագույն պատկերի հետ համաձայն չեն։ Համայնքը 50-60 հեկտարից սպասում է ավելի քան 2000 տոննա լոլիկ: Սակայն գյուղացիներից մեկը պատմում է, որ վաճառում է կիլոգրամը 25 դրամով և չգիտի, թե երբ կստանա գումարը: Բնակիչների բացատրությամբ՝ երբ խոշոր արտահանողները ռուսական սահմանափակումների պատճառով դժվարությունների բախվեցին, չարտահանված բերքը լցվել է ներքին շուկա, և փոքր տնտեսությունների արտադրանքը պարզապես չի վաճառվում:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եվրոպական արտոնությունները անվանում է «փրկօղակ», բայց զգուշացնում է, որ շատ արտադրողներ (այդ թվում՝ անհատ արտադրողները,-խմբ․) դեռ պատրաստ չեն արտահանմանը. չունեն պայմանագրեր և HACCP կամ ISO 22000 հավաստագրեր։ Կրիտիկական գնահատական է հնչեցնում նաև տնտեսագետ Հրայր Կամենդատյանը․ նրա խոսքով՝ հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնում էին Ռուսաստան, ԵՄ չեն գնալու:

Փոխարժեքի կայունություն՝ գյուղատնտեսության անկման ֆոնին

Դաշտերում տիրող անհանգիստ իրավիճակը չի սպառնում արժութային շուկային, որն այս շաբաթվա ընթացքում հանգիստ էր․ ԿԲ-ի սահմանած փոխարժեքով դոլարը տատանվել է 361,93-362,32 դրամի, եվրոն՝ 405,44-407,19 դրամի սահմաններում: Նման կայունությունը ոչ պակաս կարևոր է արտահանողի համար, որի եկամուտը եվրոյով է, իսկ ծախսերը՝ դրամով: Սակայն կայուն փոխարժեքը չի լուծում ստանդարտների, լոգիստիկայի և վաճառքի պայմանագրերի հարցը, որոնց բացակայությունն այս պահին ավելի մեծ խոչընդոտ է, քան արտարժույթի տատանումները։

Սրան զուգահեռ, Համաշխարհային բանկն այս շաբաթ բարձրացրել է Հայաստանի 2026 թ. աճի կանխատեսումը՝ մինչև 5,6%, բայց միաժամանակ նշել, որ գյուղատնտեսության ակտիվությունը նվազել է անբարենպաստ եղանակի և ռուսական սահմանափակումների պատճառով, իսկ աճի հիմնական շարժիչներն են ծառայություններն ու շինարարությունը:

Հարցեր, որոնց պատասխանը կորոշի հաջորդ երկու տարին

Արտոնությունների երկու տարին ոչ թե երաշխիք է, այլ ժամանակ է հարմարվելու համար՝ առաջարկվող նոր հնարավորություններին: Քանի՞ փոքր արտադրող կհասցնի հավաստագրվել: Ինչ կլինի գազի գնի հետ հունվարից հետո, և ինչպես դա կանդրադառնա գյուղատնտեսական՝ հատկապես ջերմողային արտադրանքի ինքնարժեքի վրա։ Եվ արդյոք եվրոպական ու արաբական շուկաների նոր հնարավորությունները կհասնեն Վերին Դվինի նման համայնքներին, թե կմնան խոշոր խաղացողների մենաշնորհը: Այս հարցերի պատասխանից է կախված՝ արդյոք արտահանման շրջադարձը կդառնա տնտեսության դիվերսիֆիկացիա, թե պարզապես կախվածության մի շուկայից մյուսով տեղափոխում:

Ռուսաստանն ու Հայաստանը գտել են սերտ կապերը վերականգնելու ուղին. Նախագիծ, որը ԱՄՆ-ին և ԵՄ-ին թողնում է մի կողմումԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինը Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով «Փաշինյանի հանդեպ դժգոհությունը Հայաստանից դուրս տարածվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի վրա»Չինաստանի ԶՈւ-ն պատրաստ է աջակցել ԱՄՆ բանակի հետ հարաբերությունների զարգացմանը․ ՉԺՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները Մայամիում ավարտվել են ժամկետից շուտ Աշոտյանը ԵԽԽՎ-ում տեղի ունեցած սկանդալի մասին. Հայկական իշխանությունների բարոյական անկումն ակնհայտ էԻնչպե՞ս հաշվարկել ձեր կենսաթոշակը, ստանալ մինչև 10 000 դրամ հետվճար և որքա՞ն կավելանա այն 2027 թ.-իցՋուր չի լինի մինչեւ 17:00-ն Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Անհավասարակշռության կործանիչը». Ադրբեջանի հրթիռահարվածային հզորությունը և Հայաստանի պաշտպանական հարմարվողականությունըՄաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին պահպանել իր անկրկնելի դիմագիծը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն Ուկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է Վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համանդանցին. պատմության այս օրը (հոկտեմբեր 10)Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է երթևեկությունը կարգավորող բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Ուշակովը հայտնել է, թե որքան է տևել Պուտինի և Թրամփի զրույցը Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուԻնչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի ՌԴ-ումԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքԴավթաշենի ոստիկանները բացահայտել են տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպքՊատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են. ԿԳՄՍՆ Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրեր․ նախաձեռնվել են քրեական վարույթներ Սև շորերով անծանոթների են տեսել Սյունիքի Կուրիս գյուղում. նոր ներխուժում՝ Ադրբեջանի՞ց Երկու սարի արանքում ենք մնացել. լոլիկ աճեցնողները փակել են միջքաղաքային ճանապարհը Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցեր Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով 2027 թվականից բնակչության հաշվառման նոր կարգ կգործի․ ինչ կփոխվի 2027թ․ հունվարի 1-ից նոր հնարավորություններ կլինեն օրինապահ հարկ վճարողների համար Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան «Բնակիչներից մեկն է գյուղի կենտրոնում տեսել այդ մարդուն, որն անհետացել է». Ասում է Մեղրիի համայնքապետի ժ/պ-ն. ԱԱԾ-ն հերքում է Մեղրիի մոտ գիշերվանից փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջшնցիների. ԱԱԾ-ն չի հերքել տեղեկությունները Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք Արտառոց դեպք՝ Արարատում, աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորը
Ամենադիտված