«Փաշինյանի հանդեպ դժգոհությունը Հայաստանից դուրս տարածվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի վրա»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄինչև 2018 թվականը Հայաստանում ոչ ոք կասկածի տակ չէր դնում մեր պետության և ազգի հիմքում ընկած արժեքների որևէ բաղադրիչ։ Եկեղեցին, բանակը, պատմությունը, հայրենիքը. ինքնության այս առանցքային տարրերից ոչ մեկը վտանգված չէր մինչև 2018 թվականը, որից հետո սկսվեց մեր ազգային իմունիտետի համակարգված քայքայումը։ Այդ տեսակետն է NovostiNk.net-ին հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը, գրում է checheninfo.ru–ն։
«Իշխող կուսակցության պետության վերաբերյալ պատկերացումների և դրա մասին մեր ընդհանուր ընկալման միջև, ինչպես նաև նրանց գործողությունների և այդ տեսլականի իրականացման միջև որևէ ընդհանրություն չկա։ Նրանց համար պետությունը պարզապես մի վայր է, որտեղ իրենք իշխանություն են. նրանց համար էական չէ որտեղ է գտնվում այդ պետությունը, որոնք են դրա սահմանները, որքան տարածք են զիջել իշխանությունը պահպանելու համար, կամ արդյո՞ք հասարակությունն ունի որևէ տեսակետ կամ նպատակ։ Նրանց համար կարևոր է միայն սպառողական հասարակության գոյությունը, և ուրիշ ոչինչ», — կարծիք է հայտնել նա։
Միաժամանակ, Բեքարյանը նշել է, որ թուրքերն ու ադրբեջանցիները նույնպես դժգոհ են Հայաստանի գործող ղեկավարությունից. վերջիններիս տրված խոստումները կա՛մ չեն կատարվում, կա՛մ չեն իրականացվում բավարար արագությամբ։ Հասարակության մեջ առկա լարվածության բարձր մակարդակը, Արցախի և Արարատի խորհրդանշական ստվերի ներքո հասարակության դեմ մղվող պայքարն ու ընդդիմության դեմ հարձակումները պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից։
Այդ համատեքստում փորձագետի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը լիովին գիտակցում է, որ ինքը դառնալու է ոչ պիտանի տարր (կամ զոհաբերվող) հենց որ ավարտվի իրեն դրսից պարտադրված առաքելությունը։ Հենց այդ պատճառով է, և ամենևին ոչ Հայաստանի շահերի մասին մտահոգությունից դրդված, նա հնարավորինս ձգձգում է որոշակի զիջումների գնալու գործընթացը։ Նա ներկայումս քայքայում է հայերի ազգային իմունիտետը և թուլացնում պետությունը արտաքին ուժերին հաճոյանալու և իշխանությունից իր հեռացումը հետաձգելու նպատակով։
«Այս գործողությունը հաջողությամբ շարունակելու և ավարտին հասցնելու համար էլ իշխանությունները պետք է անընդհատ շեղեն հանրության ուշադրությունը։ Օրինակ Անկախության օրվա տոնակատարությունները նպատակ չունեին ընդգծելու սեպտեմբերի 21-ի խորհուրդն ու նշանակությունը. դրանք ավելի շուտ ծառայել են որպես հերթական խնջույքի պատրվակ կոչված բթացնելու ժողովրդի զգոնությունը»,– եզրափակել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am