«Ռեալ»-ն այլևս միանձնյա առաջատարը չէ. հայտնի են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբները
ՍՊՈՐՏTransfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, ինչից հետո «Մանչեսթեր Սիթին» կազմի ընդհանուր արժեքով հավասարվել է Մադրիդի «Ռեալին»:
Այժմ թե՛ «քաղաքայինների», թե՛ «սերուցքայինների» կազմերը գնահատվում են հավասար՝ 1,5 միլիարդ եվրո, և այս ակումբները կիսում են ցանկի առաջին հորիզոնականը:
Երրորդ տեղը զբաղեցնում է Լոնդոնի «Արսենալը», որի կազմը գնահատվում է 1,38 միլիարդ եվրո: Ամենաթանկարժեք ակումբների լավագույն հնգյակում տեղ են գտել նաև ՊՍԺ-ն (1,36 միլիարդ եվրո) և կատալոնական «Բարսելոնան» (1,3 միլիարդ եվրո):
Աշխարհի լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լոնդոնի «Չելսին» (1,15 միլիարդ եվրո), «Լիվերպուլը» (1,09 միլիարդ եվրո), Մյունխենի «Բավարիան» (1,04 միլիարդ եվրո), ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը» (928,8 միլիոն եվրո) և Լոնդոնի «Տոտենհեմը» (836 միլիոն եվրո):