Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենսաչափական նոր համակարգի ներդրման հետ կապված՝ հանրային լուրջ դժգոհություն ու մտահոգություններ է հարուցել այն հանգամանքը, որ անձնագրավորվող քաղաքացիների կենսաչափական տվյալները լինելու են ինչ-որ մասնավոր ընկերության տրամադրության տակ:

ՆԳՆ-ն նախօրեին մի հաղորդագրություն է տարածել, որի ամբողջ իմաստը հանգում այն բանին, թե՝ «մասնավոր գործընկերը» միայն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները, մի խոսքով՝ «մասնավոր գործընկերոջը» չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը:

Շատ լավ, ընդունեցինք: Բայց ՆԳՆ այդ հայտարարությունն ավելի շատ հարցերի առիթ է տալիս:

Նախ՝ եթե մասնավորը միայն տեխնիկական հարցերով է զբաղվում, ապա ինչի՞ համար են այդքան «անձնագրային սեղանները»: Անում էին, էլի, այդ գործն անձնագրային սեղանների աշխատողները: Էլ ինչո՞ւ եք մասնավորին տալիս: Ի՞նչ կա դրա տակ, որ մասնավորին եք փոխանցում այդ գործը: Ո՞ւմ նորահայտ օլիգարխի բիզնեսն է դա լինելու: Ի՞նչ է դա արժենալու ՀՀ քաղաքացիների գրպաններին:

Բացի այդ, անկախ ամեն ինչից, մարդիկ փաստաթղթեր, տվյալներ են ներկայացնելու ՆԳՆ «մասնավոր գործընկերոջը», այդ բոլոր տվյալները մասնավորի ձեռքով են անցնելու, պահվելու են մասնավորի ձևավորած ենթակառուցվածքում: Այսինքն, գրեթե ամբողջ գործընթացը մասնավորի ձեռքով է անցնելու: Այդ ամբողջ տեղեկությունը, միևնույնն է, չի արխիվացվելո՞ւ մասնավորի մոտ, չի՞ մնալու նրա տրամադրության տակ: Իսկ եթե պետությունը պիտի շարունակի անել նույն գործառույթները, ինչպես հավաստիացնում է ՆԳՆ-ն, է, կրկնենք, թող շարունակեր անել: Ո՞րն է պրոբլեմը:

Հա, մեկ էլ ասում են, թե «ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից»: Այսի՞նքն: Պետությունն իր (ՆԳՆ-ի) բերանով ասում է, որ այն ժամանակ, երբ պետությունն ինքն էր այդ ամեն ինչով զբաղվում, ՀՀ քաղաքացիների տվյալներն առանձնապես ապահով պաշտպանվա՞ծ չէին, հիմա անհամեմատ պաշտպանված են լինելո՞ւ: Լո՞ւրջ:

Կարճ ասած՝ ՆԳՆ «պարզաբանումները» իրականում ոչ թե փարատեցին հանրության մտահոգությունները, այլ հակառակը՝ ավելի խորացրին:

Ի դեպ, հետաքրքրական է, թե ինչ հանկարծահաս մասնավորասիրությամբ է համակվել փաշինյանական իշխանությունը: Այն իշխանությունը, որ մասնավոր սեփականատերերից կամայականորեն խլում է նրանց սեփականությունը, ինչպես զավթեց ՀԷՑ-ը, Արարատի ցեմենտի գործարանը, անօրինաբար կապարակնքում է մասնավոր ընկերությունների դռները, իսկ հիմա անձնագրային հարցերը պատվիրակում է մասնավորին:

Հա, ի դեպ, այս թեմայով սոցցանցերում կես կատակ-կես լուրջ առաջարկություններ կան, օրինակ՝ միգուցե կառավարության գործառույթներն էլ մասնավորին փոխանցե՞ք: Իսկ ինչո՞ւ ոչ: Չնայած, արդեն փոխանցված է, արդեն ութ տարի է՝ կառավարությունն էլ, այլ պետական կառույցներն էլ հանձնված են մեկ անձի քմահաճույքին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ ԼավրովԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԻրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել. Հովհաննես Մովսիսյան Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Իրանը պшտերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Փաշինյանը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ… ԾրարՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի արդյունքները և մրցաշարային աղյուսակը «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը ԱՄՆ-ին պետք չէ իրանական նավթը. Թրամփ «Արևմուտքը պահանջո՞ւմ է վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի և Ռուսաստանի միջև. Երևանը Փաշինյանի դեպի ԵՄ շրջադարձի ֆոնին բարդ ընտրության առջև է»Գեղարքունիքի քրեական ոստիկաններն առգրավել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ) Իրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Ադրբեջանն առաջարկել է ԴՆԹ նմուշներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի տարածքներում «հայտնաբերված հայ զինծառայողների աճյունները» նույնականացնելու համար Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ․ Շամշյան Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում
Ամենադիտված