Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ

ՍՊՈՐՏ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել ծավալուն և անկեղծ հայտարարությամբ՝ մանրամասնելով Ազգերի լիգայի շրջանակում Նորվեգիայի դեմ խաղից հետո ազգային թիմի ճամբարը լքելու իրական պատճառները։ 41-ամյա հարձակվողը թիրախավորել է գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշին՝ նրան մեղադրելով խոստումը դրժելու և պայմանավորվածությունները խախտելու մեջ։

Ռոնալդուն խոստովանել է, որ դեռ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո պատրաստել էր հրաժեշտի նամակ, սակայն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պնդմամբ որոշել էր մնալ: Ավելին՝ նա անձամբ է հավանություն տվել Ժորժե Ժեզուշի նշանակմանը գլխավոր մարզչի պաշտոնում։

Նախնական պլանն ու չկատարված խոստումը

Ըստ նախապես կազմված և մարզչի հետ համաձայնեցված ծրագրի՝ Ռոնալդուն պետք է մասնակցեր միայն հավաքի առաջին և չորրորդ (Պորտուում կայանալիք) հանդիպումներին՝ ֆիզիկական վիճակի պահպանման նկատառումներից ելնելով։ Ժեզուշն անգամ առաջարկել էր ավագին չմեկնել Նորվեգիա և Դանիա, սակայն Կրիշտիանուն մերժել էր՝ համարելով, որ ավագը պետք է լինի թիմի կողքին։

Ամեն ինչ փոխվեց Նորվեգիայի դեմ խաղի օրը։

«Ճաշի ժամանակ մարզչի օգնականն ինձ փոխանցեց, որ Ժեզուշն ուզում է խոսել ինձ հետ։ Իմ մեծագույն զարմանքին՝ նա հարցրեց, թե արդյոք կարող եմ խաղալ 30 րոպե։ Թեև դա չէր մտնում իմ վերականգնողական պլանի մեջ, ես առանց խնդրի համաձայնեցի։ Նա ասաց, որ պատրաստ լինեմ։ Մնացածն արդեն պատմություն է. ընդմիջումից հետո ես տաքանում էի, նայում էի, թե ինչպես են անցնում րոպեները, բայց ինձ դաշտ դուրս չբերեցին։ Մարզիչը դրժեց իր խոստումը»,- իր հայտարարության մեջ նշել է Ռոնալդուն։

Դավաճանություն՝ ասուլիսի ժամանակ

Միջադեպից 48 ժամ անց, Ռոնալդուի ակումբի՝ «Ալ-Նասրի» մարզական տնօրեն Սիմաու Կոուտինյուի ներկայությամբ, կայացել է ծանր, բայց անկեղծ զրույց։ Կողմերը պայմանավորվել են կոնֆլիկտը հարթել մեկ ճանապարհով. Ժեզուշը պետք է հաջորդող մամուլի ասուլիսում հրապարակավ ընդուներ իր սխալը։

Կազմվել էր հատուկ փաստաթուղթ 8 կետից, որտեղ հստակ նշվում էր՝ Ռոնալդուն չի խնդրել խաղալ, պլանն առաջարկել է մարզիչը, իսկ «Պելեի կամ Մարադոնայի մակարդակի ֆուտբոլիստին տաքանալու ուղարկելն ու դաշտ դուրս չբերելը սխալ էր»։

Սակայն ասուլիսի ժամանակ Ժեզուշն ամբողջությամբ փոխել է կեցվածքը։ «Նրա պահվածքը ոչ մի աղերս չուներ մեր պայմանավորվածության հետ։ Նա ագրեսիվ էր, ցուցադրեց «ես եմ այստեղ որոշողը» կեցվածք, ինչը բացարձակ չէր արել նախորդ օրը՝ փակ դռների հետևում։ Դա արդեն երկրորդ անգամն էր, երբ նա դրժում էր իր խոսքը։ Որոշեցի լքել ճամբարը։ Երբ ինձ խաբում են, ես զգում եմ, որ իմ տեղն այնտեղ չէ»։

Ներողություն և վերադարձի սպասում

Չնայած մարզչի գործողություններին, Ռոնալդուն հրապարակավ ներողություն է խնդրել հավաքականի խաղընկերներից և պորտուգալացի երկրպագուներից՝ ընդունելով, որ ճամբարը լքելը սխալ էր, և ինքը պատրաստ է կրել ֆեդերացիայի ցանկացած պատիժ առանց մեղմացուցիչ հանգամանքների։

Խոսելով ապագայի մասին՝ Կրիշտիանուն ընդգծել է, որ դեմ է արհեստական «հրաժեշտի խաղերին»։

«Կյանքն ինձ սովորեցրել է, որ ոչ ոք քեզ ոչինչ չի նվիրում։ Երբ մտածում եմ հավաքականի մասին, մտածում եմ միայն մրցելու մասին։ Ուստի, եթե ֆիզիկապես լավ վիճակում լինեմ և գոլեր խփեմ իմ ակումբում, որակազրկմանս ավարտից հետո, ինչպես միշտ, հասանելի կլինեմ Պորտուգալիայի հավաքականին՝ խաղալու և հաղթելու համար։ Սա ամենամաքուր ճշմարտությունն է»,- եզրափակել է Կրիշտիանուն։

Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Մինչեւ 18:00-ն ջուր չի լինի American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը. պատմության այս օրը (հոկտեմբեր 07) Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազՁեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ծանր խաղ էր, չկարողացանք ճեղքել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը․ Սավիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի Շիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն
Ամենադիտված