Կիևի վարչակարգն է սկսել hարվածել ՌԴ խաղաղ ենթակառուցվածքներին, իսկ մեր ԶՈւ-ն այժմ հատուցում է դրա համար. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀենց Կիևի վարչակարգն է սկզբում սկսել հարվածներ հասցնել Ռուսաստանի խաղաղ ենթակառուցվածքներին, այժմ ՌԴ ԶՈւ-ն զբաղված է հատուցմամբ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես կցանկանայի ձեզ հիշեցնել նախագահ Պուտինի հայտարարությունը այն մասին, որ հենց ուկրաինական կողմն էր, հենց Կիևի վարչակարգն էր, որ գնաց ՌԴ խաղաղ տնտեսության ոլորտում նպատակների ցանկի ընդլայնմանը։ Եվ այն, ինչ այժմ անում են մեր զինված ուժերը, կոչվում է հատուցում դրա համար։ Ուկրաինան պետք է և անպայման կվճարի այս իր գործողությունների գինը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։