Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելցի ֆուտբոլիստը մեղադրվում է Իռլանդիայի հավաքականի մարզչի վրա թքելnւ մեջ

ՍՊՈՐՏ

Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Սերբիայի Բաչկա-Տոպոլա քաղաքում կայացած Իսրայել-Իռլանդիա (1:1) հանդիպումն աչքի է ընկել ոչ միայն լարված պայքարով, այլև սկանդալային միջադեպով։

Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, ընդմիջմանը, երբ թիմերը շարժվելիս են եղել դեպի հանդերձարան, բախում է տեղի ունեցել։ The Irish Times-ի փոխանցմամբ՝ Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը թքել է իռլանդացիների ֆիզպատրաստության գծով ղեկավար Դեմիեն Դոյլի վրա։

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնը հաստատել է մեղադրանքի փաստը, թեև նշել է, որ անձամբ չի տեսել դրվագը.

«Չեմ ցանկանում միջամտել, բայց այս երկու խաղերում լարվածությունն ու էմոցիաները չափազանց շատ էին։ Կար մեղադրանք, որ ինչ-որ մեկի վրա թքել են, բայց ես դա չեմ տեսել։ Ամենայն հավանականությամբ, միջադեպը կքննվի կարգապահական կոմիտեի կողմից։ Տպավորություն ունեի, որ նրանք խաղի հենց մեկնարկից փորձում էին վախեցնել մեզ։ Արժանին պետք է մատուցեմ իմ ֆուտբոլիստներին՝ հանգստություն պահպանելու համար։ Սա կարող էր դեղին ու կարմիր քարտերով առատ խաղ լինել, բայց մենք հավաքված էինք և կարողացանք վերահսկել էմոցիաները»,- իսլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում Off The Ball-ը։

Իսրայելի հավաքականի գլխավոր մարզիչ Ռան Բեն-Շիմոնն իր հերթին հայտարարել է, որ ընդմիջմանն իր մարզչական շտաբի հետ եղել է հանդերձարանում և ոչինչ չի տեսել: Իսրայելի ֆուտբոլի ասոցիացիան հրաժարվել է մեկնաբանություններից:

Բեն-Շիմոնը հերքել է նաև այն խոսակցությունները, թե իր ֆուտբոլիստները միտումնավոր թիրախավորել և կոպիտ են խաղացել իռլանդացի կիսապաշտպան Ջեյսոն Մոլումբիի նկատմամբ (նախորդ խաղում Մոլումբին մրցավարին բողոքել էր իսրայելցի երկրպագուների ռասիստական վանկարկումներից).

«Ոչ մի անձնական բան չկա Մոլումբիի դեմ։ Մենք պարզապես փորձում էինք հաղթել բոլոր մենապայքարներում և 50-50 գնդակների պայքարում։ Մենք հատուկ չենք թիրախավորում ֆուտբոլիստների, մենք այդպիսի մարդիկ չենք»։

Խոսելով բուն հանդիպման մասին՝ իսրայելցի մասնագետն ընդգծել է, որ իր թիմն արժանի էր հաղթանակի և խաղադաշտում ավելի լավ տեսք ուներ, քան նախորդ շաբաթ Դեբրեցենում կրած 0:3 հաշվով պարտության ժամանակ: Հիշեցնենք, որ այս խաղում հաշիվը 11-մետրանոցից բացել էր իռլանդացի Տրոյ Պարոտը, սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկում Իսրայելի ավագ Դոր Պերեցը վերականգնել էր հավասարությունը:

Նշենք, որ այս դիմակայության երկու հանդիպումներն էլ անցկացվել են չեզոք գոտում (Հունգարիայում և Սերբիայում) ուշադրության կենտրոնում հայտնվելով նաև քաղաքական ենթատեքստի պատճառով։ Խաղերն ուղեկցվել են «Կանգնեցրեք խաղը» (Stop the Game) արշավի բողոքի ակցիաներով։ Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել են մասնակցել նախախաղային արարողակարգերին և խոնարհել են գլուխները Իսրայելի օրհներգի ժամանակ։ Իսկ իսրայելցիները հոկտեմբերի 4-ի խաղին դաշտ էին դուրս եկել սև թևկապներով՝ ի հիշատակ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձությունների։

Ավելին, հանդիպումից հետո ՈւԵՖԱ-ի որոշմամբ իսրայելցի երկու լրագրողների արգելվել է ներկա գտնվել հետխաղյա ասուլիսին։ Պատճառն այն էր, որ նախորդ օրը նրանք քաղաքական հարցեր էին հնչեցրել և ռասիզմի մեջ մեղադրել իռլանդացի ֆուտբոլիստներին, ինչը Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի քարտուղարը որակել էր որպես «բացահայտ սուտ»: ՈւԵՖԱ-ն խստորեն նախազգուշացրել է, որ ասուլիսի ընթացքում պետք է հնչեն բացառապես ֆուտբոլային հարցեր։

Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան«Նորից կխփեի, դանակը կոտրվեց». Անի Ավետիսյանին 3 ծանր վիրահատություն է սպասվում, ոտքը 8 սմ–ով կարճանալու է. պատմում է քույրը Վրաստանում՝ դեպի «Վերին Լարս» տանող ճանապարհին, կառուցվում է կամարակապ կամուրջ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Իսրայելցի ֆուտբոլիստը մեղադրվում է Իռլանդիայի հավաքականի մարզչի վրա թքելnւ մեջ Տնից վազեցինք, տեսանք՝ մոպեդով վրաերթի է ենթարկվել. Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Գազ չի լինի հոկտեմբերի 6-ին 10:00-ից մինչև 19:00-ն․ հասցեներ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախnտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շերիդանա լիկյոր«Հայաստանը կորցրել է հազարավոր տոննաներ քաղցրահամ ջրի իշխանի արտահանման հնարավորությունը»Ինքնաuպան եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ադրբեջանցուն վնասազերծած Անի Ավետիսյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարար Իսպանիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Պեդրո Սանչես «Ինչո՞ւ է Հայաստանը փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը»Առեղծվածային ու ողբերգական դեպք Տավուշում, պարզում են ուսուցչուհու հետ կապված դեպքի հանգամանքներըԱզատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 05)ՌԴ ԶՈւ–ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային 44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալՔանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Իրանը Հայաստանի միջոցով մուտք կունենա Սև ծովԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում
Ամենադիտված