Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք. պատմության այս օրը (հոկտեմբեր 02)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ուժ չգործադրելու միջազգային օր, Գվինեա՝ Անկախության օր Ֆրանսիայից, ԱՊՀ երկրներ՝ Պրոֆտեխուսուցման օր, Ֆինլանդիա՝ Սելդ ձկան օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877–ռուս թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում տեղի է ունեցել Ալվիար-Ալաջանյան ճակատամարտը, որը հանդիսացել է բեկումնային ճակատամարտ ռուսական բանակի հաղթանակի համար:

1912- կաթողիկոս Գևորգ 5-րդը պաշտոնապես դիմել է Կովկասի փոխարքա  Վորոնցով-Դաշկովին խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար: 

1901 –ծնվել է  կոմպոզիտոր Թաթուլ Ալթունյանը:

1936 – ծնվել է քանդակագործ, նկարիչ Ֆրիդ Սողոյանը:

1938– ծնվել է ռուսահայ գիտնական, իրավաբան Վլադիկ Ներսեսյանցը:

1987 —Կենտրոնական հեռուստատեսության եթերում առաջին անգամ հեռարձակվել է  «Հայացք» հեռուստահաղորդումը:

1996- ավարտվել է Երևանում ընթացող 32-րդ շախմատային օլիմպիադան, հաղթել է Ռուսաստանի թիմը Գարրի Կասպարովի գլխավորությամբ:

2003-մեծ հանդիսությամբ  շահագործման է  հանձնվել Աշտարակի կամրջի երկրորդ մասը՝ ապահովելով երկկողմանի երթևեկություն: 

2006- Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսիական տասնօրյա փառատոնը, որը ունեցել է  5 ցուցահանդեսներ (գեղանկարչական, լուսանկարչական և այլն):

2011- Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում Վանաձոր – Բագրատաշեն ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրում տեղի է ունեցել սողանք,  փլվել է մոտ 300 մետր երկարությամբ ճանապարհ։ Եղել են զոհեր:

2011– վախճանվել է ծագումով հայ, ռուս իրավաբան, «ՅՈՒԿՈՍ» ռուսական նավթային ընկերության փոխտնօրեն Վասիլի Ալեքսանյանը:

2013 – վախճանվել է  հուշարձանագետ, արխիվագետ, լուսանկարիչ, թիֆլիսագետ Սարգիս Դարչինյանը:

2014-Հայաստան է վերադարձվել  գերեվարված Հակոբ Ինջիղուլյանը, որը Ադրբեջանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել և մահվան սպառնալիքների տակ ստիպված է եղել ասել այն, ինչ պահանջել են։

2015- Գյումրիում բացվել է Կուրսկի հրապարակը այդ առթիվ Ռուսաստանից եկած հատուկ պատվիրակության մասնակցությամբ:

2018- վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակել է ազգային ժողովի շենքը: Փաշինյանը նաև Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում աշխատանքից ազատել է  կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներին:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը առաջընթաց է ունեցել Ջեբրաիլ-ֆիզուլի ուղղությամբ, ինչպես նաև գրավել է Մատաղիսի շրջակա բարձրունքները: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան սիրիացի 300 ահաբեկիչներ կռվում են Ադրբեջանի կողմից:

2023- Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցել Հրայր Սարկավագը, երբեմնի մարդաշատ եկեղեցում որևէ արցախցի չի եղել:

2024– Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1187 - Սալահ ադ Դինը գրավել է Երուսաղեմը խաչակիրների 88 տարվա տիրապետությունից հետո:

1263– տեղի է ունեցել Լարգսի ճակատամարտը, որը շոտլանդա-նորվեգական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է:

1535– ֆրանսիացի ծովագնաց Ժակ Քարտիեն ափ է իջել ներկայիս Կանադայի տարածքում գտնվող Հոշլեագ տեղանքում և անվանել այն Մոնրեալ:

1552 –ռուսական ցար  Իվան Ահեղը գրավել է թաթարների մայրաքաղաք Կազանը:

1608 —Իոհան Լիպպերսհեյնը հոլանդական կառավարությանն է ներկայացրել իր հայտնագործությունը՝ օպտիկական աստղադիտակի նախատիպը:

 1800 —ծնվել է ամերիկացի ստրուկ-քարոզիչ, Վիրջինիայում ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տյորները:

1836 - Չարլզ Դարվինը վերադարձել է «Բիգլ» նավով հինգ տարի տևած շուրջերկրյա ճանապարհորդությունից:

1860– Սանկտ Պետերբուրգում բացվել է Մարիինյան թատրոնը:

1869 ―ծնվել է Հնադկաստանի ազգային –ազատագրական շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող Մհատմա Գանդին:

1870 —Հռոմը դարձել է միավորված Իտալիայի մայրաքաղաք:

1936- ԱՄՆ-ում  «չոր օրենքը» չեղարկելուց հետո բացվել է ալկոհոլային խմիչքների արտադրության առաջին գործարանը: 

1951– ծնվել է անգլիացի երգիչ Սթինգը:

1973 – ծնվել է ուկրաինացի երգիչ Վերկա Սերդյուչկան (Անդրեյ Դանիլկո):

1968– Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ուսանողների կազմակերպած ցույցը ցրելու համար կառավարությունը օգտագործել է հրազեն, որի արդյունքում զոհվել է  200-300 մարդ:

2000 —«Ames Laboratory» ամերիկյան պետական կազմակերպության  գիտնականները ստեղծել են նոր գերամուր նյութ, որը իր ամրությամբ զիջում է միայն ալմաստին:

2002 —Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ սկսել են վաճառել ռոբոտ-ինկասատորներ:

2020-վախճանվել է ռուս խորհրդային երգիչ, դերասան, կոմպոզիտոր և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Կալյանովը:

Կ.Խաչիկյան

«Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք. պատմության այս օրը (հոկտեմբեր 02)Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Արյան հետքեր կային կրծքավանդակին, ջուր տվինք, խմավ. ինչպե՞ս է հայ կինը պաշտպանվել ադրբեջանցուց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՊայմանագրային զինծառայող է մահացելԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմիցԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Ուկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»«Ռուսները պետք է հանդուրժեն դա». Ինչո՞ւ է Հայաստանը սպառնում ռուսական 102-րդ ռազմակայանին
Ամենադիտված